Օտտո Սկորցենի (գերմ.՝ Otto Skorzeny, հունիսի 12, 1908(1908-06-12)[1][2][3], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3] - հուլիսի 5, 1975(1975-07-05)[3], Մադրիդ, Իսպանիա[3]), ավստրիական ծագումով գերմանացի հետախույզ, ՍՍ-ի ուբերշտուրմբաննֆյուրեր[6], առավել հայտնի է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացրած իր հաջողված հատուկ գործողությունների շնորհիվ։ Սկորցենիի ամենահայտնի գործողությունը պաշտոնանկ արված Բենիտո Մուսոլինիի ազատումն էր ազատազրկումից։

Օտտո Սկորցենի
գերմ.՝ Otto Skorzeny
Դիմանկար
Ծնվել էհունիսի 12, 1908(1908-06-12)[1][2][3]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[3]
Մահացել էհուլիսի 5, 1975(1975-07-05)[3] (67 տարեկան)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա[3]
ԳերեզմանDöbling Cemetery
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի տեխնիկական համալսարան
Մասնագիտությունսպա և ճարտարագետ
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն[3][4], Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն[5] և NSDAP-Hitlerbewegung?
Պարգևներ և
մրցանակներ
Eastern Medal Գերմանական ոսկե խաչ և Դափնու տերևներով ասպետական երկաթե խաչ
ԱնդամությունՍՍ և Q27886919?
 Otto Skorzeny Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Օտտո Սկորցենին ծնվել է 1908 թվականի հունիսի 12-ին, Վիեննայում՝ ինժեների ընտանիքում։ Նրա ընտանիքն ունեցել է լեհական արմատներ (ազգանունը առաջացել է լեհական Սկոժենիյ ազգանվան գերմանական կաննոներով ընթերցման արդյունքում, որը ծագում է Սկոժենցին (Skorzęcin) գյուղի անվանումից, որն այժմ գտնվում է Մեծ Լեհաստանի վոյևոդությունում)։

Օտտո Սկորցենին բարձրահասակ էր (190 սմ), ինչի պատճառով նրան չեն ընդունել որպես կամավոր Լյուֆտվաֆե։ 1920-ականներին սովորել է Վիեննայի Բարձրագույն տեխնոլոգիական դպրոցում։ Ուսանողական տարիներին զբաղվել է սուսերամարտով, մասնակցել է ավելի քան 15 մենամարտի, որոնցից մեկի ժամանակ էլ ստացել է ձախ այտի սպին։ «Ակադեմիական լեգեոնի» անդամ էր։

Ծանոթացել է Կալտենբրունների հետ, ում առաջարկով էլ 1931 թվականին միացել է ՆՍԴԱՊ-ին (կուսակցական քարտը № 1083671), ինչից քիչ անց միացել է ՍԱ-ին։ 1934 թվականին միացել է ՍՍ-ի 89-րդ գնդին (№ 29579), որի կազմում մասնակցել է Վիեննայում նացիստական հեղաշրջման փորձին։ Այս կազմակերպություններում նա ի սկզբանե ցուցադրել է իր առաջնորդական ունակությունները։

1938 թվականին նացիստական Գերմանիայի կողմից Ավստրիայի անշլյուսի ժամանակ ձերբակալել է Ավսրտիայի նախագահ Վիլհելմ Միկլասին և կանցլեր Շուշնիգին։

1938 թվականի նոյեմբերի 10-ին Սկորցենին մասնակցել է «Բյուրեղապակյա գիշերին», որից հետո դարձել է շքեղ առանձնատան սեփականատեր[7], որի նախկին հրեա տերը անհետացել է առանց հետքի, իսկ մի շարք ձեռնարկություններ, որոնք պատկանում էին հրեաներին, Սկորցենին միացրել է իր աներոջ ֆիրմային։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

 
Սկորցենին որպես Waffen SS Sonderverband z.b.V. Friedenthal հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանման հրամանատար, 1943 թվական

Մասկանցություն պատերազմին խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկվելուն պես Սկորցենին, որ աշխատում էր որպես ինժեներ-շինարար, փորձել է որպես կամավոր ծառայել Լյուֆտվաֆեում, սակայն նրան չեն ընդունել, քանի որ արդեն երեսունն անց էր։ Այդ ժամանակ Սկորցենին ընդունվել է ծառայության ՍՍ-ի զորքեր։

1939 թվականի դեկտեմբերին Սկորցենիին հաշվառել են ռազմական ինժեներ ՍՍ-ի «Լայբշտանդարտ ՍՍ Ադոլֆ Հիտլեր» դիվիզիայի պահեստային գումարտակում։

Որպես ՍՍ-ի «Ռայխ» դիվիզիայի հրետանային գնդի սպա, որը պատասխանատու էր ավտոմոբիլային տեխնիկայի համար, մասնակցել է ֆրանսիական արշավին, Հարավսլավիայի գրավմանը, հետագայում նաև 1941 թվականին Խորհրդային Միության տարածքում մղվող մարտերին։ 1941 թվականի օգոստոսին հիվանդացել է դիզենտերիայով, ուղարկվել է հիվանդանոց, որտեղ պարգևատրվել է 2-րդ աստիճանի Երկաթյա խաչով։ 1941 թվականի դեկտեմբերին, երբ սկսվել է Կարմիր Բանակի հակահարձակումը Մոսկվայի ուղղությամբ, Սկորցենին բախտի բերմամբ, ինչպես ինքն է նշում իր հուշերում, «բռնեց լեղապարկի բորբոքման ծանր նոպա», ինչի արդյունքում ուղարկվել է հայրենի Վիեննա բուժման։ Այսքանով Սկորցենիի կարիերան՝ որպես առաջնագծի զինվորի, բարեհաջող է ավարտվել։

Ավարտելով բուժումը Վիեննայում 1942 թվականի գարնանը՝ Սկորցենին չի վերադարձել առաջնագիծ, այլ հայտնվել է պահեստային գնդում Բեռլինում։ Կես տարվա ծանրաբեռնված (ըստ Սկորցենիի՝ պարզապես ձանձրալի) ծառայությունից հետո Ռայխի մայրաքաղաքում, նա, ըստ իր սեփական հուշերի, ցանկություն է հայտնել մասնակցել տանկային զորքերի սպաների դասընթացների, սակայն տանկիստ նա այդպես էլ չի դարձել։

Ռայխի դիվերսանտ խմբագրել

Լեղապարկի հիվանդությունից ապաքինվելուց հետո 1943 թվականի ապրիլին Օտտո Սկորցենին, այդ ժամանակ արդեն ՍՍ-ի գաուպտշտուրմֆյուրերի կոչումով (նույնական է բանակային կապիտանի կոչմանը), առաջարդվել է թշնամու գծերի թիկունքում հետախուզա-դիվերսիոն գործողությունների համար ստեղծվող ՍՍ հատուկ նշանակության ջոկատների ղեկավարի պաշտոնում։

1943 թվականի հուլիսին նա ղեկավարել է իտալական բռնապետ Բենիտո Մուսոլինիի ազատման գործողությունը, որ պաշտոնանկ արվելուց հետո գտնվում էր ազատազրկման մեջ։ Այս գործողությունը Սկորցենիին վստահելու որոշումը կայացրել է անձամբ Ադոլֆ Հիտլերը, որ ընտրել է նրան վեց թեկնածուներից։

 
Օտտո Սկորցենին Բենիտո Մուսոլինիի հետ, սեպտեմբերի 12, 1943 թվական

«Կաղնի» գործողություն խմբագրել

Համարյա թե երկու ամիս է պահանջվել Մուսոլինիի գտնվելու վայրը պարզելու համար։ 1943 թվականի սեպտեմբերի 12-ին սկսվել է «Կաղնի» գործողությունը, որի ընթացքում գերմանացի դեսանտայինների խումբը Սկորցենիի գլխավորությամբ վայրէջք է կատարել Աբրուցո շրջանի Գրան Սասո լեռնային զանգված, և հարձակվել «Կամպո Իմպերատորե» հյուրանոցի վրա, որտեղ պահվում էր Մուսոլինին։ Իտալական բռնապետը ազատ է արձակվել առանց կրակոցի (քանի որ իտալացիները չեն դիմադրել) և հասցվել է Մյունխեն։

Այս գործողության հաջողությունը Սկորցենիին բերել է համաշխարհային փառք (ամերիկյան լրատվամիջոցներում 60-ականներին արված հրապարակումներից հետո) և հերթական պարգևը՝ Ասպետական խաչ։ Իր ազատման գործողության համար Մուսոլինին խոստացել էր Սկորցենիին պարգևատրել «Հարյուր հրացանակիրների»[8][9] շքանշանով, սակայն պարգևատրում այդպես էլ տեղի չի ունեցել։

«Հեռացատկ» գործողություն խմբագրել

Օտտո Սկորցենին, որ արդեն ուբերշտուրմբաննֆյուրեր էր և Կայսերական անվտանգության գլխավոր վարչության VI բաժանմունքում ՍՍ-ի գաղտնի ծառայության պետ, մշակել էր «Հեռացատկ» գաղտնի գործողությունը, որի նպատակն էր իրականացնել հակահիտլերյան միության անդամ երկրների ղեկավարների՝ Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի սպանությունը Թեհրանի կոնֆերանսի ժամանակ։ Ենթադրվում էր նաև նրանց առևանգել Թեհրանից՝ Մեծ Բրիտանիայի դեսպանատուն ներթափանցելով հայկական գերեզմանատան կողմից, որտեղ աղբյուր կար[10][11] (հետագայում՝ 1966 թվականին, նա հաստատել է, որ ունեցել է այդպիսի հանձնարարություն)։ Սակայն գործողությանը վիճակված չէր իրականանալ, քանի որ խորհրդային հետախուզության սպա Նիկոլայ Կուզնեցովը տեղեկացել էր գերմանական հետախուզության ծրագրերի մասին։ Նրա տվյալների հիման վրա հետախույզ Գևորգ Վարդանյանի խումբը բացահայտել է Իրանում գերմանական լրտեսական ցանցը և ձերբակալել է գերմանացի կապավորներին, որոնք պետք է հարթակ նախապատրաստեին գերմանական դիվերսիոն ուժերի վայրէջքի համար։

Հիտլերի մահափորձ խմբագրել

1944 թվականի հուլիսի 20-ին Հիտլերի դեմ մահափորձի օրը, որը կազմակերպել էր վերմախտի բարձրասիճան սպաների խումբը, Սկորցենին Բեռլինում էր։ Նա 36 ժամվա ընթացքում մասնակցել է խռորության ճնշմանը և մինչև ֆյուրերի շտաբի հետ կապի վերականգնումը վերահսկել է ցամաքային զորքերի պահեստի բանակի շտաբը, որի ղեկավարը (գնդապետ ֆոն Շտաուֆենբերգը) դավադիրների թվում էր։

«Պանցերֆաուստ» գործողություն խմբագրել

1944 թվականի գարնանը Օտտո Սկորցենին գործուղվել է Հունգարիա։ Նրա առաջադրանքն էր միջամտել Հունգարիայի և Խորհրդային Միության միջև ընթացող անջատ խաղաղության բանակցություններին, որոնք վարում էր Հունգարիայի ռեգենտ Միկլոշ Հորթին։ Հոկտեմբերի 15-ին «Ֆաուստպատրոն» գործողության շրջանակներում Բուդապեշտում առևանգվել է ռեգենտի որդին։ Որդուն կյանքից զրկելու սպառնալիքի տակ Հորթին հրաժարական է տվել և իշխանությունը փոխանցել է գերմանամետ Ֆերենց Սալաշիի կառավարությանը։ Հունգարիան շարունակել է մասնակցել պատերազմին որպես Գերմանիայի դաշնակից ընդհուպ մինչև խորհրդային զորքերի կողմից 1945 թվականի ապրիլին ջախջախումը։

 
Սկորցենին Բրանդենբուրգում ՍՍ 600-րդ պարաշյուտային գումարտակին այցելության ժամանակ, 1945 թվականի փետրվար

«Անգղ» գործողություն խմբագրել

1944 թվականի դեկտեմբերին Սկորցենին Հիտլերի հրամանով նշանակվել է «Անգղ» գործողության պատասխանատու[12], որը սկսվել է 1944 թվականի դեկտեմբերի 16-ին։ Գերմանական զորքերը արևմտյան ճակատում սկսել էին Արդենյան գործողությունը, որի նպատակն էր Բելգիայում և Հոլանդիայում անգլո-ամերիկյան զորքերի ջախջախումը։ Բելգիայիում հարձակմանը պետք է աջակցեր «Անգղ» ծածկագրով գաղտնի գործողությունը։ Գործողության նպատակը հանդիսանում էր Մաաս գետի վրայով անցնող մեկ կամ ավել կամուրջի գրավումը և ամերիկյան զորքերի թիկունքում խառնաշփոթի ստեղծումը։ Գործությանը ներառել էին ԱՄՆ բանակի համազգեստ կրող անգլիախոս դիվերսանտների, որոնք տեղաշարժվում էին ամերիկյան ռազմական տեխնիկայով։ Անգլո-ամերիկյան զորքերի թիկունքում ավելի մեծ խուճապ ստեղծելու համար դիվերսիոն խմբերի անդամներին կեղծ տեղեկություններ էին փոխանցվել գործողության նպատակների մասին։ Մասնավորապես, հիշատակվել է հակահիտլերյան միության դաշնակից ուժերի զորքերի Գերագույն հրամանատար Դուայթ Էյզենհաուերի և անգլո-ամերիկյան զորքերի բարձրաստիճան այլ սպաների սպանության մասին։

1945 թվականի ձմեռ․ մարտեր Պոմերանիայի համար խմբագրել

1945 թվականի հունվար-փետրվար ամիսներին Օտտո Սկորցենին ուբերշտուրմբաննֆյուրերի կոչումով ղեկավարում էր կանոնավոր բանակի ստորաբաժանումները պաշտպանական մարտերում։ Նրա խումբը, որը բաղկացած էր «Կենտրոն» և «Նորդ-Վեսթ» գրոհային գումարտակներից և ՍՍ-ի 600-րդ պարաշյուտային գումարտակից, ամրացել էր Շվեդտ-Օդեր քաղաքում, որտեղ նրանց միացել է 3-րդ մոտոհրաձգային գումարտակը[13]։ Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքի պաշտպանությանը մասնակցելու համար Հիտլերը նրան պարգևատրել է Երրորդ Ռայխի ամենաբարձր ռազմական պարգևներից մեկով՝ Ասպետական խաչ կաղնու տերևներով։

Պատերազմի վերջին օրերին Կալտենբրունների հետ ապաստանել է Ռադշտադ-Զալցբուրգի շրջանի «Ալպիական ամրոցում», որտեղ նրանից ստացել է ՌՍՀԱ-ի ռազմական վարչության պետի պաշտոն[14]։

Պարգևներ խմբագրել

  • Երկաթե խաչի Ասպետական խաչ կաղնու տերևներով (ապրիլի 9, 1945 թվական)[15][16][17]։
  • Երկաթե խաչի Ասպետական խաչ (սեպտեմբերի 16, 1943 թվական)[15][16][17]։
  • Գերմանական խաչ ոսկեպատված[16][17]։
  • I կարգի Երկաթե խաչ[15][16][17]։
  • II կարգի Երկաթե խաչ (օգոստոսի 26, 1941 թվական)[15][16][17]։
  • «Արևելքում 1941/42 ձմեռային արշավի համար» մեդալ[16]։
  • Օդաչուի ոսկյա կրծքանշան՝ պլատինե արծիվով և սվաստիկայով, զարդարված ադամանդներով[15][16][17]։
  • Հարձակման հետևակային կրծքանշան[16]։
  • Հարյուր հրացանակիրների շքանշան (Իտալիա)[16][17].[18]։
  • Կայսերական սպորտային կրծքանշան արծաթապատ[17]։
  • Ավստրիական ակադեմիական սպորտային բրոնզե կրծքանշան[17]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խմբագրել

1945 թբվականի մայիսի 15-ին Սկորցենիին հայտնաբերել են և ձերբակալել։ Նրան պահում էին Օբերուրսելի ճամբարում՝ խիստ հսկողության ներքո։ Հինգ օր Սկորցենին անցկացրել է Կալտենբրունների հետ նույն խցում։ Ելույթ է ունեցել Նյուրնբերգյան դատավարության ժամանակ՝ որպես Ֆրից Սաուկելի պաշտպանության վկա[19]։

Համագործակցել է ամերիկյան հետախուզության հետ, ինչի շնորհիվ 1947 թվականի օգոտոսին դատական գործընթացի ժամանակ արդարացվել է և հավաքագրվել է ամերիկացիների կողմից «Էյբլ» մականվան տակ։ Նոյշտադ ան դեր Լանում գտնվելու ժամանակ նա լիարժեք ցուցմունք է տվել գերմանական գաղտնի ծառայությունների մասին։ Այնուհետև նա գտնվել է Դարմշտադտում գտնվող դենացիֆիկացիոն ճամբարում։ 1948 թվականի հուլիսին ամերիկացիների աջակցությամբ փախել է ԱՄՆ, որտեղ զբաղվել է պարաշյուտիստ-գործակալների վերապատրաստումով։

Այնուհետև վերադարձել է Փարիզ, Ֆրանսիա։ 1950 թվականին առաջացած սկանդալից հետո փախել է ԳԴՀ, քանի որ 1948 թվականի փետրվարին նա ընդգրկվել է ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հետաքննության Հանձնաժողորի ցուցակներում, որը հատուկ գործ էր բացել Սկորցենիի դեմ։ Գործի մեջ ասվում էր, որ մեղադրյալ Սկորցենին 1945 թվականի ապրիլին մասնակցել է Պլոշտինա գյուղի բնակիչների դեմ կազմակերպված պատժիչ գործողությանը, որի արդյունքում սպանվել է 27 մարդ։ Արևմտյան Գերմանիայում Ռոլֆ Շթայներ անվան ներքո սկսել է հրապարակել իր հուշերը։ 1951 թվականին տեղափոխվել է Իտալիա, այնուհետև բնակություն է հաստատել ֆրանկիստական Իսպանիայում։ Պաբլո Լերնո անվանվամբ իր անձնագիրը, որտեղ նաև նշված էր իր նախապատերազմյան մասնագիտությունը՝ ինժեներ, Սկորցենին նվեր էր ստացել անձամբ Ֆրանցիսկո Ֆրանկոյից։ 1951 թվականին գերմանական կառավարության կողմից հայտարարվել է «entnazifiziert» - դենացիֆիկացված, նրա ազգանունը հանվել է ԳԴՀ ոստիկանության կողմից հետախուզվող մարդկանց ցուցակից։ Այս հռչակագրից հետո նա կարող էր վերականգնվել որպես քաղաքացի Գերմանիայում կամ Ավստրիայում, այն դեպքում, եթե նա սխալ ճանաչեր իր, ինչպես նաև իր նախկին ղեկավարների համոզմունքները։

 
Սկորցենին (ձախ) Արգենտինայի նախագահ Հուան Պերոնի (կենտրոն) հետ

Սկորցենին իր կյանքի մի մասը անցկացրել է Իռլանդիայում (մոտ․ 1959-1969 թվական), որտեղ գնել է Մարտինսոն Հաուս (անգլ.՝ Martinstown House) - 200 ակրանոց ֆերմա Քիլդար կոմսությունում։

1961 թվականին կապնվել է OAS-ականների՝ գեներալ Հարդիի և գնդապետ Գոդարի հետ՝ Ալժիրիյան ապստամբության[20] նախօրեին։

Լրագրողներ Դան Ռավիվը և Յոսսի Մելմանը հղում անելով իսրայելական հետախուզության բարձրաստիճան սպա Ռաֆի Էյտանին, գրում են, որ 1962 թվականին Սկորցենին հավաքագրվել է Մոսադի կողմից։ Նույն թվականի սեպտեմբերին Մոսադի հանձնարարությամբ Սկորցենին սպանել է հրթիռագետ-գիտնական Հայնց Կրուգին, որ աշխատում էր Եգիպտոսի կառավարության հրթիռային ծրագրի վրա[21][22][23]։ Սկորցենին նաև փոստով ռումբեր է ուղարկել Եգիպտոսի այն գործարաններ, որտեղ աշխատել են գերմանացի ինժեներներ։ Պայթյունների արդյունքում մահացել է 5 մարդ[24]։

Գտնվելով Ֆրանկոյի պաշտպանության ներքո, Օտտո Սկորցենին առանցքային դերակատարություն ուներ ՍՍ-ի նախկին անդամներին հետապնդումներից փրկելու գործողություններում (ODESSA կազմակերպություն)։ Ըստ իսպանական El Mundo թերթի Օտտո Սկորցենին նաև կազմակերպել է Իսպանիայում ODESSA-ի ամենամեծ բազաներից մեկը[25]։ 1970 թվականին Սկորցենին հիմնել է «Պալադին» խումբը՝ նեոֆաշիստական կազմակերպություն, որը կազմված էր OAS-ից (ֆր.՝ Organisation de l'armée secrète), SAC-ից (ֆր.՝ Service d'Action Civique) և այլ նմանատիպ կազմակերպություններից, որոնք կազմում էին հակակոմունիստական պայքարի միջուկը։

Հետագայում աշխատել է որպես խորհրդտու Եգիպտոսի նախագահ Աբդել Գամալ Նասերի[26] և Արգենտինայի նախագահ Հուան Պերոնի[27] մոտ։

Խորհրդային գրող Յուլիան Սեմյոնորը պնդում էր, որ իր արտասահմանյան ճանապարհորդությունների ժամանակ, գտնվելով Իսպանիայում Ֆրանկոյի կառավարման տարիներին (ըստ այլ աղբյուրների՝ ավելի ուշ, 1974 թվականին[28]), նա հանդիպել է Օտտո Սկորցենիի հետ և նույնիսկ հարցազրույց վերցրել նրանից[29]։

Մահացել է քաղցկեղից[30] 1975 թվականի հուլիսի 5–ին Մադրիդում։

Աշխատանքներ խմբագրել

Մարմնավորումներ ֆիլմերում խմբագրել

  • 1969 - Ազատագրում - Ֆլորին Պիերսիկ
  • 1977 - Ազատության զինվորներ - Բրունո Օյա
  • 1979 - Աշնանային մարաթոն - Գեորգի Դանելիա (սպա ֆիլմում, որը դիտում են Բուզիկինները)
  • 1985 - Մոսկվայի ճակատամարտ
  • 1985 - Մուսոլինի։ Չպատմված պատմություն (ԱՄՆ) հեռուստասերիալ - Վոլֆ Կախլեր
  • 1985 - Մուսոլինին և ես (Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա) - Հարալդ Դիտլ
  • 2006 - Գլխավոր տրամաչափ - Վլադ Դյոմին
  • 2009 - Հրամայված է ոչնչացնել! Գործողություն՝ «Չինական տուփ» - Յուրի Սիրման
  • 2010 - Մենամարտեր. չորրորդ ֆիլմ - Յարոմիր Դուլավա
  • 2010 - Մահափորձ –– Անատոլի Կոտենև
  • 2011-2015 - «Danger 5» (սերիալ, Ավստրալիա) - Նեյթան Քեյն
  • 2012 - Մահ լրտեսներին․ «Աղվեսի բույն» գործողություն - Կարլ Աքլեյթներ
  • 2017 - Սատանայի որս - Եվգենի Կարպոր
  • 2021 - Յագուար - Ստեֆան Վայներտ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 The Hitler Book (գերմ.) / Hrsg.: H. Eberle, M. Uhl — 2005.
  4. Braunbuch: Kriegs- und Naziverbrecher in der Bundesrepublik: Staat, Wirtschaft, Armee, Verwaltung, Justiz, Wissenschaft — 1968.
  5. Արխիվների և փաստաթղթերի Ազգային վարչություն (ԱՄՆ) — 1934.
  6. [1] Արխիվացված 2016-04-18 Wayback Machine Germany at War: 400 Years of Military History [4 volumes]: 400 Years of … - Google Книги
  7. «Новый Венский Журнал». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 2-ին.
  8. Акунов В. В. «Дивизия СС «Рейх». История Второй танковой дивизии войск СС. 1939-1945 гг». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13-ին.
  9. Залесский К. А. «Отто Скорцени и секретные операции абвера». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13-ին.
  10. «газета «ЗАВТРА».№ 44 (728) от 31 октября 2007 г». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 14-ին.
  11. ««Российская газета» - Неделя № 3487 от 28 мая 2004 г.». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 14-ին.
  12. Нигяр Рагимовна МАСУМОВА ТУРЕЦКАЯ ВОЕННАЯ МАШИНА: СИЛА И СЛАБОСТЬ. Под ред. М.С. Барабанова и Р.Н. Пухова. М.: Центр анализа стратегий и технологий, 2017. 216 с, "Восток. Афро-Азиатские общества: история и современность" // Восток. Афро-Азиатские общества: история и современность. — 2018. — В. 2. — С. 206-208. — ISSN 0869-1908. — doi:10.7868/s0869190818020255
  13. Юлиус Мадер. По следам человека со шрамами. - М.: Политиздат, 1964. - С. 87--88.
  14. Юлиус Мадер. По следам человека со шрамами. - М.: Политиздат, 1964. - С. 99-100
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 «Otto Skorzeny | World War II Database». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 16,7 16,8 «Отто Скорцени». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 17,7 17,8 Семёнов К. Скорцени. Загадки «человека со шрамами» Արխիվացված 2016-04-24 Wayback Machine
  18. Среди государственных наград фашистской Италии такого ордена не существовало.
  19. Юлиус Мадер. По следам человека со шрамами. - М.: Политиздат, 1964. - С. 103-106
  20. Юлиус Мадер. По следам человека со шрамами. - М.: Политиздат, 1964. - С. 167.
  21. Tom Porter Israel’s Mossad recruited notorious SS hero to assassinate Nazi scientists in Egypt Արխիվացված 2016-04-04 Wayback Machine // ibtimes.co.uk March 30, 2016
  22. The Strange Case of a Nazi Who Became an Israeli Hitman Արխիվացված 2016-03-27 Wayback Machine haaretz.com Mar 27, 2016
  23. Оберштурмбаннфюрер СС на службе «Моссада». Как израильские спецслужбы завербовали Отто Скорцени: The Forward Արխիվացված 2017-01-03 Wayback Machine - Meduza, 29.03.16
  24. «The Strange Case of a Nazi Who Became an Israeli Hitman». Haaretz (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  25. Martinez, Félix; Garcia, Nando. «статья «A la caza del ultimo Nazi» (30.10.2005)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(իսպ.)
  26. [2] Արխիվացված 2014-02-24 Wayback Machine // газета «Экспресс К»
  27. Перон трижды был президентом Аргентины и до 1973 года находился, как и Скорцени, в Испании.
  28. «1964 - 1984». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  29. Глава, в которой рассказывается о памяти // Семёнов Ю. Лицом к лицу. - М.: Политиздат, 1988. - Изд. 2-е, доп. - С. 191.
  30. Интервью Г. Боровика газете «Факты и комментарии». 4 декабря 2009 г.

Գրականություն խմբագրել

  • Отто Скорцени и секретные операции Абвера. Антология. - Вече, 2000. - ISBN 5-7838-0582-3.
  • Deutsche Biographische Enzyklopädie, գլուխ 9 Schmidt - Theyer, հրատարակչություն K.G. Sauer, Մյունխեն 1998, (ISBN 3-598-23169-5)
  • Lee, Martin A. The Beast Reawakens: Fascism's Resurgence from Hitler's Spymasters to Today's Neo-Nazi Groups and Right-Wing Extremists. — Taylor & Francis, 1999. — ISBN 0-415-92546-0
  • Thomas, Franz Die Eichenlaubträger 1939–1945 Band 2: L–Z. — Osnabrück, Germany: Biblio-Verlag, 1998. — ISBN 978-3-7648-2300-9
  • Юлиус Мадер. По следам человека со шрамами. - М.: Политиздат, 1964.

Արտաքին հղումեր խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Սկորցենի» հոդվածին։