Ֆերենց Սալաշի
Ֆերենց Սալաշի (հունգարերեն՝ Szálasi Ferenc, հունվարի 6, 1897[1][2][3], Կոշիցե, Abaúj-Torna County, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - մարտի 12, 1946[4][1][2], Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն[4]), հունգար քաղաքական գործիչ, հունգարական նացիստների նախագահ։ Հունգարիայի նախագահ, Հունգարիայի նացիստների «Խաչված նետեր» կուսակցության եվրոպական գրասենյակի ղեկավար, Ադոլֆ Հիտլերի վերջին դաշնակիցը։
Ֆերենց Սալաշի | |
![]() | |
Կուսակցություն՝ | Խաչաց նետեր |
---|---|
Կրթություն՝ | Թերեզային ռազմական ակադեմիա (1915) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Ծննդյան օր | հունվարի 6, 1897[1][2][3] |
Ծննդավայր | Կոշիցե, Abaúj-Torna County, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] |
Վախճանի օր | մարտի 12, 1946[4][1][2] (49 տարեկան) |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն[4] |
Գերեզման | Նոր հասարակական գերեզմանոց |
Թաղված | Նոր հասարակական գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Գիզելլա Լուծ |
ԿենսագրությունԽմբագրել
Սալաշի հայրը եղել է պրոֆեսիոնալ զինվոր ավստրո-հունգարական միապետության բանակում։ Նրա նախնիները եղել են հունգարացիներ, սլովակներ և հայ էմիգրանտներ։
1925–35-ին՝ Գլխավոր շտաբի սպա։ 1935-ին հիմնադրել է ֆաշիստական Կամքի կուսակցությունը։ 1944-ի օգոստոսից հիտլերականների աջակցությամբ նախապատրաստել է իշխանության զավթումը, նպատակ ունենալով թույլ չտալ Հունգարիային դուրս գալու երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45)։ 1944-ի հոկտեմբերից – 1945-ի մարտին իշխանության ղեկավարն էր («ազգի առաջնորդ») գերմանա–ֆաշիստական օկուպացիայից Հունգարիայի դեռևս չազատագրված մի մասում։ 1946-ին Հունգարիայի ժողովրդական դատարանը Սալաշիին՝ որպես ռազմ, հանցագործի, դատապարտել է մահապատժի։ Մահապատժի է ենթարկվել կախաղան հանվելու միջոցով։
ԱղբյուրներԽմբագրել
- Thomas, Dr. Nigel, and Laszlo Pal Szabo (2008)։ The Royal Hungarian Army in World war II։ New York: Osprey Publishing։ էջեր 48։ ISBN 978-1-84603-324-7
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Салаши Ференц // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 116)։ |