Ազատության զինվորներ

«Ազատության զինվորներ» (ռուս.՝ Солдаты свободы), լայնաֆորմատ գեղարվեստական կինոէպոպեա՝ կազմված Հայրենական մեծ պատերազմի մասին պատմող չորս լիամետրաժ ֆիլմերի, որոնք նկարահավել է ռեժիսոր Յուրի Օզերովը։ Կինոէպոպեայի գործողությունները ծավալվում են «Ազատագրում» կինոէպոպեայի երրորդ չորրորդ ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։

Picto infobox cinema.png
Ազատության զինվորներ
ռուս.՝ Солдаты свободы և գերմ.՝ Soldaten der Freiheit[1]
Ազատության զինվորներ.jpg
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ[2]
Flag of East Germany.svg Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն[2]
Flag of Romania.svg Ռումինիա[2]
Flag of Hungary.svg Հունգարիա[2]
Flag of Poland.svg Լեհաստան[2]
Flag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա[2]
Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Ժանրռազմական ֆիլմ, էպիկական ֆիլմ, դրամա և պատմական ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական1977
Լեզուռուսերեն, լեհերեն, չեխերեն, սլովակերեն, գերմաներեն, հունգարերեն, բուլղարերեն և ռումիներեն
ՌեժիսորՅուրի Օզերով
Սցենարի հեղինակՅուրի Օզերով, Oskar Ieremeevich Kurganov? և Petre Sălcudeanu?
ԴերակատարներՄիխայիլ Ուլյանով, Եվգենի Մատվեև, Վասիլի Լանովոյ, Նիկոլայ Կարաչենցով, Վլադլեն Դավիդով, Bohumil Pastorek?[3], Horst Preusker?[3], Ladislav Chudík?[3], Ivan Mistrík?[3], Vladimír Ráž?[3], Július Pántik?[3], Zdeněk Řehoř?[3], Naum Shopov?[3], Մարիուշ Դմոխովսկի[3], Zofia Czerwińska?[3], Paweł Nowisz?[3], Էդվարդ Լինդե-Լյուբաշենկո[3], Իգոր Սմյալովսկի[3], Wiktor Grotowicz?[3], Nikolay Alekseyev?[3], Károly Kovács?[3], György Bánffy?[3], Իվան Պերեվերզև[3], Silviu Stănculescu?[3], Dan Dobre?[3], Jan Barto?[3], Jerzy Turek?[3], Էմիլ Կարևիչ[3], Zbigniew Józefowicz?[3], Janusz Bylczyński?[3], Józef Nalberczak?[3], Horst Gill?[3] և Վիկտոր Մարկին[3]
ՕպերատորԻգոր Սլաբնևիչ
ԵրաժշտությունՅուրի Լևիտին
ԿինոընկերությունՄոսֆիլմ[2], DEFA?[2], Barrandov Studios[2], MediaPro Studios?[2], Mafilm?[2] և Zespoły Filmowe?[2]
Տևողություն389 րոպե

ՍյուժեԽմբագրել

Կինոէպոպեայի գործողությունները տեղի են ունենում Հայրենական մեծ պատերազմի երկրորդ կեսում։ Սյուժեի հիմքում ընկած է գերմանական օկուպացիայից եվրոպական երկրների ազատագրման և այդ երկրների կոմունիստական կուսակցությունների հակաֆաշիստական գործունեության պատմությունը։ Գլխավոր հերոսներն են Խորհրդային Միության ղեկավարությունը, խորհրդային ռազմական ղեկավարներ և եվրոպական կոմունիստական կուսակցությունների գործիչները, ընդ որում՝ ոչ միայն նրանք, որոնք ղեկավարել են այդ տարիներին (Կլեմենտ Գոտվալդ, Գեորգի Դիմիտրով, Վիլհելմ Պիկ), այլև խորհրդային բլոկադայի պետությունների ապագա ղեկավարները, որոնք երկրի իշխանությունն զբաղեցրել են ֆիլմի նկարահանման տարիներին (Թոդոր Ժիվկով, Գուստավ Գուսակ, Նիկոլաե Չուշեսկու, Յանոշ Կադար)։ Ֆիլմում խորհրդային կինոյում առաջին անգամ հայտնվել է Լեոնիդ Բրեժնևի կերպարը, որին մարմնավորել է Եվգենի Մատվեևը։

ԴերերումԽմբագրել

  • Միխայիլ Ուլյանով – Գեորգի Ժուկով
  • Վլադլեն Դավիդով – Կոնստանտին Ռոկոսսովսկի
  • Յակով Տրիպոլսկի – Իոսիֆ Ստալին
  • Եվգենի Մատվեև – Լեոնիդ Բրեժնև
  • Եվգենի Բուրենկով – Ալեքսանդր Վասիլևսկի
  • Եվգեի Շալնիկով – Ռոդիոն Մալինոսկի
  • Վիկտոր Ավդյուշկո – Իվան Կոնև
  • Նիկոլայ Ռուշկովսկի – Կիրիլ Մոսկալենկո
  • Գալիկս Կոլչիցկի – Դեմյան Կորոտչենո
  • Վասիլի Լանովոյ – Անդրեյ Գրեչկո
  • Վլադիմիր Սամոյլով – Սերգեյ Բիրյուզով
  • Իվան Լյուբեզնով – Ֆեոդոր Տոլբուխին
  • Գրիգորի Միխայլով – Միխայիլ Մալինին
  • Վիկտոր Բորցով – գեներալ Գրիգորի Օրյոլ
  • Նիկոլայ Զասուխին – Մոլոտով
  • Ֆրից Դից – Հիտլեր
  • Ստեֆան Գեցով – Գեորգի Դիմիտրով
  • Նիկոլայ Երյոմենկո ավագ – Իոսիպ Բրոզ Տիտո
  • Բորիս Բելով – Մորիս Տորեզ
  • Հարի Շվեց – էպիզոդ
  • Լյուբոմիր Կաբակչիև – Պալմիրո Տոլյատի
  • Խորստ Պրոյսկեր – Վիլհելմ Պիկ
  • Բոգուշ Պաստերեկ – Կլեմենտ Գոտվալդ
  • Պետր Ստեֆանով – Տոդոր Ժիվկով
  • Իգնացի Գոգոլևսկի – Բոլեսլավ Բերուտ
  • Իվան Միստրիկ – Գուստավ Գուսակ
  • Ստանիսլավ Յասկևիչ – Ֆրանկլին Ռուզվելտ
  • Կարոլ Ույլյակի – Յանոշ Կադար
  • Միլոշ Բենեդեկ – Լյուդվիկ Սվոբոդա
  • Վալենտին Կազանսկի – Ուինսթոն Չերչիլ
  • Նաում Շոպո – ցար Բորիս III
  • Լեշեկ Հերդեգեն – Պավել Ֆինդեր
  • Տադեուշ Շմիդտ – Զիգմունդ Բեռլինգ
  • Էդվարդ Լինդե-Լյուբաշենկո - Էդվարդ Գերեկ
  • Խորստ Գիզե - Գեբբելս
  • Գերդ Հեննեբերգ - Կեյտել
  • Բրունո Օյա - Օտտո Սկորցենի
  • Բոգդան Ստուպկա - կապիտան Ստարցև
  • Նիկոլայ Կարաչենցով - Սաշկա
  • Գենադի Կորոլկով - լեյտենանտ Մորոզով
  • Ստեպան Օլեկսենկո - ավագ լեյտենանտ Պյոտր Վելիչկո
  • Քրիստինա Միկոլաևսկա - Մալգոժատա Ֆորնալսկայա
  • Տադեուշ Լոմնիցկի - Բոլեսլավ Կովալսկի
  • Գրաժինա Միխալսկա - Եվա, կապավոր
  • Իգոր Սմյալովսկի - Վլադիսլավ Սիկորսկի
  • Կարոյ Կովաչ - Միկլոշ Հորթի
  • Հենրիխ Շրամ - Հանս Ֆրանկ
  • Հարրի Փիթչ - Էրիխ ֆոն դեմ Բախ
  • Խորստ Շուլցե - Մանֆրեդ ֆոն Կիլլինգեր
  • Ռաչկո Յաբանջիև - Վլադո Գեորգիև
  • Վալենտինա Տոլկունովա - երգչուհի (կատարում է «Смуглянка» երգը ռազմաճակատային համերգի ժամանակ)

Պատմական անհամապատասխանությունԽմբագրել

Երրորդ ֆիլմում Չեխոսովակիայի ԽՄ ԿԿ առաջին քարտուղար Կլեմենտ Գոտվալդը ՀամԿ(բ)Կ ԿԿ նիստում իր ելույթի ժամանակ հիշատակում է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն։ Սակայն Համ(բ)ԿԿ-ն ԽՄԿԿ է վերանվանվել միայն 1952 թվականին։

ԱրտադրությունԽմբագրել

Յուրի Օզերովն իր նախագծերի իրականացման համար լայնորեն օգտագործել է մասնակից երկրների կինոընկերություններին ներգրավելու հնարավորությունները։ Նրա «Ազատության զինվորներ» հերթական կինոէպոպեան նկարահանվել է մի շարք կինոընկերությունների աջակցությամբ, այդ թվում՝ «Բարրանդով» կինոստուդիայի, որը կոչվում է «Կարմիր Հոլիվուդ»։ Խորհրդային ռեժիսորները սիրել են «Բարրանդովը», և եթե նրանք հնարավորութուն են ունեցել նկարահանումներ անցկացնել Չեխոսլովակիայում, պատրաստակամությամբ մեկնել են Պրահա[4]։

Ֆիլմի նյութերը, Օզերովի այլ կինոէպոպեաների հետ միասին, ընդգրկվել են Օզերովի «Դարի ողբերգությունը» (ռուս.՝ «Трагедия века», 1993) և «Մեծ զորավար Գեորգի Ժուկովը» (ռուս.՝ «Великий полководец Георгий Жуков», 1995):

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Головской В. С. Между оттепелью и гласностью: кинематограф 70-х. — М.: Материк, 2004. — 383 с. — ISBN 5-85646-144-4
  • Караченцов Н. П. Я не ушёл… — М.: Эксмо, 2017. — 476 с. — ISBN 978-5-699-93789-9
  • Раззаков Ф. И. Гибель советского кино. 2: Тайны закулисной войны. 1973—1991. — М.: Эксмо, 2008. — 702 с. — ISBN 978-5-699-26831-3
  • Суменов Н. М., Сулькин О. Юрий Озеров. — М.: Искусство, 1986. — 239 с.

Արտաքին հղումներԽմբագրել