Միկլոշ Հորթի
Միկլոշ Հորթի (հունգ.՝ nagybányai Horthy Miklós, հունիսի 18, 1868[1][2][3][…], Կենդերես, Karcag District, Jász-Nagykun-Szolnok County, Հունգարիա - փետրվարի 9, 1957[4][1][2][…], Էշտորիլ, Cascais e Estoril, Cascais, Լիսաբոն, Պորտուգալիա[4]), հունգարացի ծովակալ, պետական գործիչ ֆաշիստական Հունգարիայի ռեգենտ (1920-1944)։
ԳործունեությունԽմբագրել
1918 թվականին եղել է ավստրո-հունգարական նավատորմի գլխավոր հրամանատար, Հունգարական խորհրդային հանրապետության ժամանակ (1919 թվականի մարտ-օգոստոս)՝ հակահեղափոխական կառավարության ռազմական նախարար, ապա, այսպես կոչված, ազգային բանակի գլխավոր հրամանատար։
Հանրապետության անկումից հետո իրեն հռչակել է ռեգենտ և երկրում հաստատել ֆաշիստական բռնապետություն։
1941 թվականին Հորթը Հունգարիային ներքաշեց ԽՍՀՄ-ի դեմ պատերազմի մեջ։ Նրա համաձայնությամբ 1944 թվականի մարտին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Հունգարիայի վրա։
1944 թվականի հոկտեմբերին իշխանությունը հանձնեց Ֆերենց Սալաշիին և մեկնեց Գերմանիա։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Хорти Миклош // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 589)։ |