Բրունո Վերներովիչ Օյա (էստ․՝ Bruno Oja, Bruno O’Ya, փետրվարի 12, 1933(1933-02-12)[1][1][2], Տալլին, Էստոնիա - հոկտեմբերի 9, 2002(2002-10-09)[1][1][2], Տարտու, Էստոնիա), խորհրդային, էստոնացի և լեհ կինոդերասան, երգիչ, երաժիշտ, կոմպոզիտոր և երգահան։

Բրունո Օյա
Բնօրինակ անունBruno Oja
Ծնվել էփետրվարի 12, 1933(1933-02-12)[1][1][2]
Տալլին, Էստոնիա
Երկիր ԽՍՀՄ և  Էստոնիա
Մահացել էհոկտեմբերի 9, 2002(2002-10-09)[1][1][2] (69 տարեկան)
Տարտու, Էստոնիա
Մասնագիտությունդերասան, երգիչ, գրող, բասկետբոլիստ, ջազ երաժիշտ և կինոդերասան
Գործիքներվոկալ
Պարգևներ
ԽՍՀՄ պետական մրցանակ
 Bruno O’Ya Վիքիպահեստում

Գործունեություն

խմբագրել

Էստոնացի կոմպոզիտոր Էուգեն Կապպի մոտ սովորել է դաշնամուր։ Աշխատել է Տարտու (1951) էստրադային-երաժշտական խմբում, Ռիգայի ուսուցիչների տան պարային նվագախմբում (1956-1964)[3]: Կարիերայի սկզբում 1959 թվականին Ռիգայում հանդես է եկել էստրադային երգիչ, մենակատար-վոկալիստ Իվարա Մազուրի Բիգ Բենդում, ամերիկյան ջազի ստանդարտների առաջին կատարողներից մեկը ԽՍՀՄ-ում ռիթմիկ ոճով։ Նվագում էր գիթարի և կոնտրաբասի վրա, հորինում էր երգեր և գործիքային պիեսներ։ 1960-ական թվականներից ի վեր նա ապրել և աշխատել է հիմնականում Լեհաստանի Վրոցլավ քաղաքում։ 1991 թվականին վերադարձել է հայրենի Էստոնիա, որտեղ էլ անց է կացրել կյաքի վերջին տարիները։ 1967 թվականին ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, Վիտաուտաս Ժալակյաիչյուսի «Ոչ ոք չի ուզում մահանալ» ֆիլմի Բրոնյուս դերի համար։ Հուշեր հեղինակի գրքից «Przepraszam, czy pan jest aktorem?», որը լույս է տեսել 1977 թվականին լեհական լեզվով վրոցլավական հրատարակչություններից մեկում, և 1978 թվականին Ֆինլանդիայում ֆիններենով «Anteeksi, oletteko näyttelijä?» («Ներեցեք, դուք դերասան եք?»), «Tuntematon ystävä»/«Անհայտ ընկեր» հայտնի դետեկտիվ ֆիլմի պրեմիերայից հետո (ռեժիսոր Լարս Ջ. Թելեստամ), որտեղ նա գլխավոր դեր է խաղացել։ 2000 թվականին Էստնյայում հրապարակվել է Բրունո Օյայի «Külalisena siin maailmas»«» (Հյուր այս աշխարհում) գիրքը[4]։

Ֆիլմագրություն

խմբագրել
  • 1960 - Քո երջանկությունը
  • 1959 - Երկրի հուսահատությունը
  • 1962 - 49 օր
  • 1962 - Ճանապարհ դեպի նավամատույց - Բրունո
  • 1963 - Գեներալն ու մարգարտածաղիկները - Վլադեկ Լեխովսկի
  • 1963 - Կրակոց մշուշում - Բինկլ, կցորդ
  • 1964 - Տուն ավազաբլուրներում
  • 1964 - Հիշիր, Կասպա՛ր
  • 1964 - Արտույտ
  • 1965 - Ժամանակ դեպի առաջ - Թոմաս Բիկսբի
  • 1965 - Գարինի Հիպերբոլոիդ ինժեները - կապիտան Յանսեն
  • 1965 - Մի մոլորակի վրա - Ալբերտ Ռիս Ուիլյամս
  • 1966 - Ոչ ոք չէր ուզում մեռնել - Բրանյուս Լոկիս
  • 1967 - «Տրեստ» օպերացիա - Բիրկ
  • 1967 - Գարունը Օդերում - Գյունշե
  • 1968 - Աչքի էխո - Պյոտր Սլոտվինա
  • 1969 - Պան Վոլոդևսկի
  • 1969 - Կարմիր վրանը - Նորվեգիայի ռադիոհաղորդիչ (ֆիլմագրությունում չկա)
  • 1970 - Թակարդ - Անտոն
  • 1971 - Սև չորահաց
  • 1971 - Թիթեռի պարը- Խարի Մաուրս
  • 1972 - Կոպերնիկ
  • 1974 - Ջրհեղեղ - Յուզվա Բուտրիմ
  • 1977 - Ծովարծվի նշանը - Լենչիցայի ասպետը
  • 1977 - Ազատ զինվորներ - Սկորցենի
  • 1977 - Մարդաձիեր - Նիլսոն
  • 1988 - Պան Կլյակսը տիեզերքում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. Kino : kinoskatītāja rokasgrāmata / atb. red. I. Riekstiņš. — Rīga : Galvenā enciklopēdiju redakcija, 1980. — 616 lpp. : il.(լատիշերեն)
  4. Генерал и маргаритки(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունո Օյա» հոդվածին։