Քիմիայի միջազգային օլիմպիադա
Քիմիայի միջազգային օլիմպիադա (ՔՄՕ, անգլ.՝ IChO, International Chemistry Olympiad), ամենամյա մրցաշար ավագ դպրոցի աշակերտների համար։ ՔՄՕ-ն համարվում է Միջազգային առարկայական օլիմպիադաներից մեկը։ ՔՄՕ-ի հիմնական նպատակն է մեծացնել աշակերտների հետաքրքրվածությունը քիմիայի հանդեպ։ ՔՄՕ-ի Միջազգային ինֆորմացիոն կենտրոնը[1] գտնվում է Բրատիսլավայում, Սլովակիա։

Պատմություն
խմբագրելՔՄՕ կազմակերպելու գաղափարը առաջին անգամ ի հայտ է եկել 1968 թվականին Չեխոսլովակիայում։ Առաջին օլիմպիադան կայացել է 1968 թվականի մայիսի 18-21 Պրահայում, որին մասնակցել է ընդամենը երեք երկիր։ 1971 թվականին ՔՄՕ-ն չկայացավ ընդունող երկրի ու կազմակերպիչի ոչ ճիշտ պայմանավորվածության պատճառով։ Ներկայումս, Քիմիայի միջազգային օլիմպիադային մասնակցում է ավելի քան 70 երկիր (այդ թվում նաև Հայաստանը) և ավելի քան 300 մասնակից։
Օլիմպիադայի կանոններն ու կառուցվածքը
խմբագրելՅուրաքանչյուր պատվիրակություն կազմված է ոչ ավելի քան 4 աշակերտներից և 2 ղեկավարներից։ Պատվիրակությունը կարող է ներառել նաև հյուրեր և գիտական դիտորդներ։ Աշակերտները պետք է լինեն 20 տարեկանից ցածր և չպետք է սովորեն համալսարանում։ Մասնակցել ցանկացող նոր երկրները պետք է գիտական դիտորդներ ուղարկեն երկու հաջորդական քիմիայի օլիմպիադաներին։
Օլիմպիադան բաղկացած է երկու փուլերից՝ տեսական ու փորձնական։ Երկուսն էլ տևում են 5 ժամ և անց են կացվում երկու տարբեր օրերի ընթացքում (սովորաբար սկզբից անց է կացվում փորձնական փուլը)։ Տեսական փուլը 60 միավոր է, իսկ փորձնականը՝ 40։ Յուրաքանչյուր փուլ գնահատվում է անկախ մյուսի արդյունքից և մասնակցի ընդհանուր միավորը երկու փուլերի միավորների գումարն է կազմում։ Գիտական ժյուրին առաջարկում է խնդիրները, իսկ միջազգային ժյուրին, որը կազմված է բոլոր երկրների ղեկավարներից, քննարկում է խնդիրները և թարգմանում դրանք մայրենի լեզվով։ Մասնակիցները ստանում են խնդիրները իրենց նախընտրած լեզվով։ Այնուհետև մասնակցի աշխատանքը գնահատվում է և՛ գիտական ժյուրիի, և՛ տվյալ երկրի ղեկավարների կողմից։ Մինչև քննությունների ավարտը կամայական շփում ղեկավարների և մասնակիցների միջև արգելված է։
Օլիմպիադան իր մեջ է ներառում քիմիայի տարբեր բնագավառներ՝ օրգանական քիմիա, անօրգանական քիմիա, ֆիզիկական քիմիա, անալիտիկ քիմիա, բիոքիմիա, սպեկտրոսկոպիա և այլն։ Ամեն տարի ՔՄՕ-ի ընդունող երկիրը կազմում է նախապատրաստական խնդիրներ։ Բոլոր մասնակիցները գնահատվում են իրենց սեփական արդյունքի հիման վրա և թիմային միավոր սահմանված չէ։
Հայաստանի արդյունքները ՔՄՕ-ում
խմբագրելՀայաստանի աշակերտները սկսել են մասնակցել ՔՄՕ-ին սկսած 2006 թվականից։
Մասնակիցների ընտրությունը կատարվում է մի քանի փուլերի ընթացքում. դպրոցական, համայնքային, մարզային և հանրապետական օլիմպիադաներից հետո ընտրվում են ամենաբարձր գիտելիքներ ցուցադրած աշակերտները և նրանցից կազմվում է օլիմպիական խմբակ, որտեղ էլ շարունակվում են ուսումնակրթական դասընթացները։ Այնուհետև երկու կամ երեք ընտրողական փուլերից հետո որոշվում է մասնակիցների վերջնական ցանկը։
Հայաստանի պատվիրակությունները ղեկավարել է Երևանի պետական բժշկական համալսարանի[2] (ԵՊԲՀ) դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնի վարիչ Լիդա Սահակյանը։
Հայաստանի աշակերտները մասնակցել են 2006-2014 և 2016-2019 թվականների ՔՄՕ-ներին։ 2015 թվականին ՔՄՕ-ն անց է կացվել ք.Բաքվում (Ադրբեջան), որին Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցել։
Հ/հ | Տարի | Վայրը | Հայ մասնակիցների թիվը | Ոսկե մեդալ | Արծաթե մեդալ | Բրոնզե մեդալ
|
Գովասանագիր |
---|---|---|---|---|---|---|---|
56 | 2024 | Ռիադ, Սաուդյան Արաբիա | 4 | - | - | 4 | - |
55 | 2023 | Ցյուրիխ, Շվեյցարիա | 4 | 1 | - | 2 | 1 |
54 | 2022 | Տյանցզին, Չինաստան, Առցանց | 4 | - | 1 | 3 | - |
53 | 2021 | Օսակա, Ճապոնիա, Առցանց | 4 | - | - | 3 | - |
52 | 2020 | Ստամբուլ, Թուրքիա, Առցանց | 4 | - | 1 | 1 | - |
51 | 2019 | Փարիզ, Ֆրանսիա | 4 | - | - | 1 | 2 |
50 | 2018 | Բրատիսլավա, Սլովակիա / Պրահա, Չեխիա | 4 | - | - | - | - |
49 | 2017 | Նախոն-Պատոմ, Թաիլանդ | 4 | - | - | 2 | 1 |
48 | 2016 | Թբիլիսի, Վրաստան | 4 | - | - | 1 | - |
47 | 2015 | Բաքու, Ադրբեջան | - | - | - | - | - |
46 | 2014 | Հանոյ, Վիետնամ | 4 | - | - | - | - |
45 | 2013 | Մոսկվա, Ռուսաստան | 4 | - | - | 2 | - |
44 | 2012 | Վաշինգտոն, ԱՄՆ | 4 | - | - | 4 | - |
43 | 2011 | Անկարա, Թուրքիա | 4 | - | - | - | - |
42 | 2010 | Տոկիո, Ճապոնիա | 4 | - | - | 1 | - |
41 | 2009 | Քեմբրիջ, Միացյալ Թագավորություն | 4 | - | - | - | - |
40 | 2008 | Բուդապեշտ, Հունգարիա | 4 | - | - | 1 | - |
39 | 2007 | Մոսկվա, Ռուսաստան | 3 | - | 2 | 1 | - |
38 | 2006 | Կյոնջու, Հարավային Կորեա | 3 | - | - | - | 1 |
Հայաստանի մասնակիցների արդյունքները ՔՄՕ-ում
խմբագրելՀայաստանը առաջին անգամ մասնակցել է ՔՄՕ-ում 2006 թվականին։ Մինչ օրս հայաստանյան թիմերը արժանացել են 1 ոսկե, 4 արծաթե ու 26 բրոնզե մեդալների և 5 գովասանագրի։
Տարի | Մասնակից | Դպրոց | Դասարան | Մրցանակներ |
---|---|---|---|---|
2024 | Խառատյան Արման | Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների հատուկ դպրոց | XI | Բրոնզե մեդալ
|
Արաբաչյան Արտավազդ | Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների հատուկ դպրոց | XII | Բրոնզե մեդալ
| |
Թադևոսյան Սերգեյ | Քվանտ վարժարան | XII | Բրոնզե մեդալ
| |
Հայրապետյան Բենիամին | Սևանի ավագ դպրոց | XII | Բրոնզե մեդալ
| |
2023 | Ասատրյան Լեոնիդ | Քվանտ վարժարան | XII | Ոսկե մեդալ |
Խառատյան Արման | Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների հատուկ դպրոց | X | Բրոնզե մեդալ
| |
Մխիթարյան Տիգրան | «Ֆոտոն» վարժարան | XII | Բրոնզե մեդալ
| |
Պետրոսյան Յուրի | Քվանտ վարժարան | XII | Գովասանագիր | |
2022 | Աղեկյան Հայկ | «Հերացի» ա/դ | XII | Բրոնզե մեդալ
|
Սաղեյան Սոնա | Քվանտ վարժարան | XII | Բրոնզե մեդալ
| |
Ասատրյան Լեոնիդ | Քվանտ վարժարան | XI | Արծաթե մեդալ | |
Հարությունյան Տիգրան | Արագածոտնի մարզ, գ․Նորաշենի մ/դ | XII | Բրոնզե մեդալ
| |
2021 | Աղեկյան Հայկ | «Հերացի» ա/դ | XI | Բրոնզե մեդալ
|
Ներսիսյան Սևադա | ք․ Հրազդանի թիվ 13 ա/դ | XII | ||
Ասատրյան Լեոնիդ | Քվանտ վարժարան | X | Բրոնզե մեդալ
| |
Հարությունյան Տիգրան | Արագածոտնի մարզ, գ․Նորաշենի մ/դ | XI | Բրոնզե մեդալ
| |
2020 | Խառատյան Լևոն | Վանաձորի N:11 ա/դ | XII | Արծաթե մեդալ |
Պետրոսյան Արտյոմ | Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների հատուկ դպրոց | XII | Բրոնզե մեդալ
| |
Թադևոսյան Գագիկ | «Հերացի» ա/դ | XII | ||
Հակոբյան Արեն | Ֆիզմաթ դպրոց | XI | ||
2019 | Աղեկյան Մովսես | «Հերացի» ավագ դպրոց | XII | Բրոնզե մեդալ
|
Մաթևոսյան Հովհաննես | «Հերացի» ավագ դպրոց | XII | Գովասանագիր | |
Խառատյան Լևոն | Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց | XI | Գովասանագիր | |
Պետրոսյան Արտյոմ | Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների հատուկ դպրոց | XI | ||
2018 | Աղեկյան Մովսես | «Հերացի» ավագ դպրոց | XI | |
Մաթևոսյան Հովհաննես | «Հերացի» ավագ դպրոց | XI | ||
Հարությունյան Հրաչուհի | Ֆիզմաթ դպրոց | XI | ||
Պետրոսյան Նարեկ | «Ֆոտոն» վարժարան | XII | ||
2017 | Խաչատրյան Համլետ | Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների հատուկ դպրոց | XII | Բրոնզե մեդալ
|
Սաղյան Սպարտակ | Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների հատուկ դպրոց | XII | Բրոնզե մեդալ
| |
Կիրակոսյան Սուսաննա | Երևանի թիվ 184 ավագ դպրոց | XII | Գովասանագիր | |
Պերոսյան Նարեկ | «Ֆոտոն» վարժարան | XI | ||
2016 | Սաղյան Սպարտակ | Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների հատուկ դպրոց | XI | Բրոնզե մեդալ
|
Խաչատրյան Համլետ | Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների հատուկ դպրոց | XI | ||
Բատիկյան Սամվել | Անանիա Շիրակացու անվան ճեմարան | XII | ||
Կիրակոսյան Սուսաննա | Երևանի թիվ 184 ավագ դպրոց | XII | ||
2014 | Խաչատրյան Հրաչյա | Նոր Գեղիի թիվ 1 մ/դ | XII | |
Դալլաքյան Օլգերտ | Էվրիկա | XII | ||
Հարությունյան Արամ | Անանիա Շիրակացու անվան ճեմարան | XII | ||
Ավթանդիլյան Տիգրան | Քվանտ վարժարան | XII | ||
2013 | Ղարախանյան Վահե | Ֆիզմաթ դպրոց | XII | Բրոնզե մեդալ
|
Ծերունյան Վարդգես | Ֆիզմաթ դպրոց | XII | Բրոնզե մեդալ
| |
Դալլաքյան Օլգերտ | Էվրիկա | XI | ||
Խաչատրյան Հրաչյա | Նոր Գեղիի թիվ 1 մ/դ | XI | ||
2012 | Գալոյան Ալեքսեյ | Քվանտ վարժարան | XII | Բրոնզե մեդալ
|
Չիթչյան Դավիթ | Քվանտ վարժարան | XII | Բրոնզե մեդալ
| |
Գրիգորյան Լիլիթ | Անանիա Շիրակացու անվան ճեմարան | XI | Բրոնզե մեդալ
| |
Ղարախանյան Վահե | Ֆիզմաթ դպրոց | XI | Բրոնզե մեդալ
| |
2011 | Գալոյան Ալեքսեյ | Քվանտ վարժարան | XI | |
Առաքելյան Աշխեն | Էվրիկա | XI | ||
Գրիգորյան Լիլիթ | Անանիա Շիրակացու անվան ճեմարան | X | ||
Ղարախանյան Վահե | Ֆիզմաթ դպրոց | X | ||
2010 | Սարգսյան Էդվարդ | Էվրիկա | XI | Բրոնզե մեդալ
|
Ասլանյան Արթուր | Ուսում դպրոց | XI | ||
Արզումանյան Դավիթ | Ֆիզմաթ դպրոց | XI | ||
Թամազյան Վահագն | Քվանտ վարժարան | XI | ||
2009 | Մխիթարյան Սմբատ | Քվանտ վարժարան | XI | |
Թամազյան Վահագն | Քվանտ վարժարան | X | ||
Սարգսյան Էդվարդ | Էվրիկա | X | ||
Ասլանյան Արթուր | Ուսում դպրոց | X | ||
2008 | Դշխունյան Նարեկ | Անանիա Շիրակացու անվան ճեմարան | X | Բրոնզե մեդալ
|
Ղահրամանյան Արշավիր | Քվանտ վարժարան | X | ||
Ալոյան Տաթևիկ | Արմավիրի վարժարան | IX | ||
Ղարիբյան Հայկազ | Ֆիզմաթ դպրոց | IX | ||
2007 | Բարդախչյան Սամվել | Ֆիզմաթ դպրոց | X | Արծաթե մեդալ |
Դշխունյան Նարեկ | Անանիա Շիրակացու անվան ճեմարան | IX | Արծաթե մեդալ | |
Ղահրամանյան Արշավիր | Քվանտ վարժարան | IX | Բրոնզե մեդալ
| |
2006 | Եպիսկոպոսյան Դավիթ | Քվանտ վարժարան | X | Գովասանագիր |
Բարդախչյան Սամվել | Ֆիզմաթ դպրոց | X | ||
Դավինյան Անդրանիկ | Գյումրու թիվ 1 մ/դ | X |
Անցած օլիմպիադաները
խմբագրելՔՄՕ հ/հ | Քաղաք | Երկիր | Ամսաթիվ | Մասնակից երկրների թիվը |
Մասնակիցների թիվը |
Կայք |
---|---|---|---|---|---|---|
56 | Ռիադ | Սաուդյան Արաբիա | Հուլիս 21-30, 2024 | 88 | 327 | [3] |
55 | Ցյուրիխ | Շվեյցարիա | Հուլիս 16-25, 2023 | 90 | 355 | [4] |
54 | Տյանցզին | Չինաստան | Հուլիս 10-18, 2022 | 84 | 326 | [5] |
53 | Օսակա | Ճապոնիա | Հուլիս 25- օգոստոսի 2, 2021 | 79 | 309 | [6] |
52 | Ստամբուլ | Թուրքիա | Հուլիս 23-29, 2020 | 60 | 231 | [7] |
51 | Փարիզ | Ֆրանսիա | Հուլիս 21-30, 2019 | 80 | --- | [8] |
50 | Բրատիսլավա / Պրահա | Սլովակիա / Չեխիա | Հուլիս 19-29, 2018 | 76 | --- | [9] |
49 | Նախոն-Պատոմ | Թաիլանդ | Հուլիս 6-15, 2017 | 76 | --- | [10] |
48 | Թբիլիսի | Վրաստան | Հուլիս 23-օգոստոսի 1, 2016 | 82 | 312 | [11] |
47 | Բաքու | Ադրբեջան | Հուլիս 20-29, 2015 | 75 | 292 | [12] |
46 | Հանոյ | Վիետնամ | Հուլիս 20-29, 2014 | 75 | 291 | [13] |
45 | Մոսկվա | Ռուսաստան | Հուլիս 15-24, 2013 | 73 | 291 | [14] |
44 | Վաշինգտոն | ԱՄՆ | Հուլիս 21–30, 2012 | 72 | 283 | [15] |
43 | Անկարա | Թուրքիա | Հուլիս 9–18, 2011 | 70 | 273 | [16] |
42 | Տոկիո | Ճապոնիա | Հոևլիս 19-28, 2010 | 67 | 267 | [17] |
41 | Քեմբրիջ | Միացյալ Թագավորություն | Հուլիս 18-27, 2009 | 64 | 250 | [18] |
40 | Բուդապեշտ | Հունգարիա | Հուլիս 12-21, 2008 | x | x | [19] |
39 | Մոսկվա | Ռուսաստան | Հուլիս 15-24, 2007 | x | x | [20] |
38 | Կյոնջու | Հարավային Կորեա | Հուլիս 1-11, 2006 | x | x | [21] |
37 | Թայբեյ | Թայվան | Հուլիս 16-25, 2005 | x | [22] | |
36 | Քիլ | Գերմանիա | Հուլիս 18-27, 2004 | 61 | 233 | [23] |
35 | Աթենք | Հունաստան | Հուլիս 5-14, 2003 | x | x | [24] |
34 | Խրոնինգեն | Նիդերլանդներ | Հուլիս 5-14, 2002 | x | x | — |
33 | Մումբայ | Հնդկաստան | Հուլիս 6-15, 2001 | x | x | [25] |
32 | Կոպենհագեն | Դանիա | Հուլիս 2-11, 2000 | x | x | — |
31 | Բանգկոկ | Թաիլանդ | Հուլիս 4-11, 1999 | 47 | 184 | — |
30 | Մելբուրն | Ավստրալիա | Հուլիս 5-14, 1998 | 47 | 184 | — |
29 | Մոնրեալ | Չինաստան | Հուլիս 6-15, 1997 | 47 | 184 | — |
28 | Մոսկվա | Ռուսաստան | Հուլիս 13-22, 1996 | 45 | 175 | — |
27 | Պեկին | Չինաստան | Հուլիս 13-20, 1995 | 42 | 163 | — |
26 | Օսլո | Նորվեգիա | Հուլիս 3-11, 1994 | 39 | 156 | — |
25 | Պերուջա | Իտալիա | Հուլիս 11-22, 1993 | 38 | 152 | — |
24 | Պիցբուրգ և Վաշինգտոն | ԱՄՆ | Հուլիս 11-22, 1992 | 33 | 132 | — |
23 | Լոձ | Լեհաստան | Հուլիս 7–15, 1991 | 30 | 118 | — |
22 | Փարիզ | Ֆրանսիա | Հուլիս 8–17, 1990 | 28 | 102 | — |
21 | Հալե | Գերմանիա | Հուլիս 2–10, 1989 | 26 | 104 | — |
20 | Էսպոո | Ֆինլանդիա | Հուլիս 2–9, 1988 | 26 | 104 | — |
19 | Վեսպրեմ | Հունգարիա | Հուլիս 6–15, 1987 | 26 | 103 | — |
18 | Լեյդեն | Նիդերլանդներ | Հուլիս 6–15, 1986 | 22 | 86 | — |
17 | Բրատիսլավա | Չեխոսլովակիա | Հուլիս 1–8, 1985 | 21 | 83 | — |
16 | Ֆրանկֆուրտ | Գերմանիա | Հուլիս 1–10, 1984 | 21 | 84 | — |
15 | Տիմիշուարա | Ռումինիա | Հուլիս 2–11, 1983 | 18 | 72 | — |
14 | Ստոկհոլմ | Շվեդիա | Հուլիս 3–12, 1982 | 17 | 68 | — |
13 | Բուրգաս | Բուլղարիա | Հուլիս 13–23, 1981 | 14 | 55 | — |
12 | Լինց | Ավստրիա | Հուլիս 13–23, 1980 | 13 | 52 | — |
11 | Սանկտ Պետերբուրգ | ԽՍՀՄ | Հուլիս 2–11, 1979 | 11 | 44 | — |
10 | Տորուն | Լեհաստան | Հուլիս 3–13, 1978 | 12 | 48 | — |
9 | Բրատիսլավա | Չեխոսլովակիա | Հուլիս 4–14, 1977 | 12 | 47 | — |
8 | Հալե | Գերմանիա | Հուլիս 10–19, 1976 | 12 | 46 | — |
7 | Վեսպրեմ | Հունգարիա | Հուլիս 1–10, 1975 | 12 | 48 | — |
6 | Բուխարեստ | Ռումինիա | Հուլիս 1–10, 1974 | 9 | 36 | — |
5 | Սոֆիա | Բուլղարիա | Հուլիս 1–10, 1973 | 7 | 28 | — |
4 | Մոսկվա | ԽՍՀՄ | Հուլիս 1–10, 1972 | 7 | 28 | — |
— | չի կայացել | — — — | 1971 | — | ||
3 | Բուդապեշտ | Հունգարիա | Հուլիս 1–5, 1970 | 7 | 28 | — |
2 | Կատովիցե | Լեհաստան | Հունիս 16–20, 1969 | 4 | 20 | — |
1 | Պրահա | Չեխոսլովակիա | Հունիս 18–21, 1968 | 3 | 18 | — |
x -> անհրաժեշտ տեղեկատվությունը անհասանելի էր համապատասխան կայքէջերում։
Հաջորդ օլիմպիադաները
խմբագրելՔՄՕ հ/հ | Քաղաք | Երկիր | Տարի | Ամսաթիվ | Վիճակը | Կայքը |
---|---|---|---|---|---|---|
58 | Ուզբեկստան | 2026 | Հաստատված չէ | |||
57 | ԱՄԷ | 2025 | Հուլիսի | Հաստատված չէ | ||
56 | Ալ-Ռիադ | Սաուդյան Արաբիա | 2024 | Հուլիսի 21–31 | Հաստատված | [26] |
Պատկերասրահ
խմբագրել-
ՔՄՕ, 2020 թվական - Առցանց, Ֆիզմաթ դպրոց
-
ՔՄՕ, 2020 թվական - Առցանց, Ֆիզմաթ դպրոց
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ՔՄՕ-ի Միջազգային ինֆորմացիոն կենտրոն (պաշտոնական կայք) Արխիվացված 2014-08-23 Wayback Machine
- ↑ ԵՊԲՀ (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2024 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2023 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2022 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2021 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2020 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2019 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2018 (պաշտոնական կայք) Արխիվացված 2018-09-09 Wayback Machine
- ↑ ՔՄՕ 2017 (պաշտոնական կայք) Արխիվացված 2017-07-06 Wayback Machine
- ↑ ՔՄՕ 2016 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2015 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2014 (պաշտոնական կայք) Արխիվացված 2013-12-13 Wayback Machine
- ↑ ՔՄՕ 2013 (պաշտոնական կայք) Արխիվացված 2014-06-22 Wayback Machine
- ↑ ՔՄՕ 2012 (պաշտոնական կայք) Արխիվացված 2014-02-12 Wayback Machine
- ↑ ՔՄՕ 2011 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2010 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2009 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2008 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2007 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2006 (պաշտոնական կայք) Արխիվացված 2015-07-15 Wayback Machine
- ↑ ՔՄՕ 2005 (պաշտոնական կայք) Արխիվացված 2017-07-14 Wayback Machine
- ↑ ՔՄՕ 2004 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2003 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2001 (պաշտոնական կայք)
- ↑ ՔՄՕ 2024 (պաշտոնական կայք)
Արտաքին հղումներ
խմբագրել- ՔՄՕ-ի համար պահանջվող թեմաների ցանկ
- Հայաստանի առարկայական օլիմպիադաների գլխավոր կայք
- ՔՄՕ-ի ամփոփագիր
- Նախորդ տարիների ՔՄՕ-ների խնդիրները Արխիվացված 2014-08-25 Wayback Machine
- ՔՄՕ-ի կանոնները Արխիվացված 2015-08-18 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմիայի միջազգային օլիմպիադա» հոդվածին։ |