Ալ-Ռիադ

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք

Էր Ռիադ կամ Ռիադ (արաբ․՝ الرياض‎‎), Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք։ Էր Ռիադը համանուն պրովինցիայի վարչական կենտրոնն է, ինչպես նաև թագավորության ամենաբարձր շինության՝ Kingdom Centre-ի գտնվելու վայրը։ Ըստ 2010 թվականի բնակչության գնահատման Էր Ռիադի բնակչությունը կազմում է 4 878 473 մարդ[1]։

Քաղաք
արաբ․՝ الرياض‎‎
ԵրկիրՍաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
ԵնթարկումՄայրաքաղաք
ՊրովինցիաԷր Ռիադ
Ներքին բաժանումAl-Bathaa?
Քաղաքապետարքայազն Սալման իբն Աբդել-Ազիզ
Հիմնադրված է18-րդ դար թ.
Այլ անվանումներՌիադ
Մակերես1798 կմ²
ԲԾՄ612±1 մետր
Բնակչություն7 009 100 մարդ (2022)
Խտություն3,024 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ11564–12665
Պաշտոնական կայքriyadh.sa/en/(անգլ.)
Ալ-Ռիադ (м)##
Ալ-Ռիադ (м)

Անվանում խմբագրել

Քաղաքի անվանումը ծագել է հին արաբերենով rawdha բառից, որը նշանակում է այգիների և ծառերի վայր։ Իրականում ևս քաղաքի փողոցներում շատ են կանաչ տարածությունները։

Պատմություն խմբագրել

Մոտ 4 հազար տարի առաջ ժամանակակից Էր Ռիադի տարածքում ապրում էին արաբական քոչվոր ցեղեր։ 18-րդ դարի սկզբներին Էր Ռիադը դարձավ վահհաբիտների կենտրոն։ 1821 թվականին դարձավ վահհաբիտների էմիրայության մայրաքաղաք Սաուդիների դինաստիայի օրոք[2]։

1902 թվականից Նաջդ շրջանի կենտրոնն էր։ 1932 թվականի աստիճանական միավորման արդյունքում ստեղծվեց պետություն Էր Ռիադ մայրաքաղաքով։

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն
1862 7,500
1935 30,000
1960 150,000
1970 370,000
1972 500,000
1974 650,000
1988 1,500,000
1990 2,000,000
1997 2,800,000
2010 4,600,000
2020* 8,900,000

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Saudi Arabia: largest cities and towns and statistics of their population»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին։ Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3  World Gazetteer (անգլ.)(գերմ.)(ֆր.)(իսպ.)
  2. Էր Ռիադի պատմությունը