Մենդելեևյան միջազգային օլիմպիադա

Մենդելեևյան միջազգային օլիմպիադա (ՄՄՕ, ռուս.՝ Международная Менделеевская олимпиада, ММО, անգլ.՝ International Mendeleev Olympiad, IMO), ամենամյա մրցաշար քիմիա առարկայից ավագ դպրոցի աշակերտների համար, որը սովորաբար անց է կացվում մայիս ամսվա ընթացքում։ Այն ի սկզբանե նախատեսված էր ԱՊՀ, Մերձբալթյան և հարավարևելյան Եվրոպայի երկրների աշակերտների համար, բայց վերջին տարիների օլիմպիադաները ներգրավեցին նորանոր երկրներ։ ՄՄՕ-ն հանդիսանում է Սովետական քիմիայի օլիմպիադայի հետնորդը և շարունակում է նրա ավանդույթներն ու համարակալումը։ Օլիմպիադան անվանվել է ի պատիվ ռուս մեծ քիմիկոս Դմիտրի Մենդելեևի։

Դմիտրի Մենդելեև

Պատմություն խմբագրել

Առարկայական օլիմպիադաների շարքում ՄՄՕ-ն յուրահատուկ դեր է գրավում։ Բանն այն է, որ քիմիկոսները բնագետների մեջ այն եզակիներն էին, ովքեր կարողացել են պահպանել դեռ սովետական օլիմպիադայի ավանդույթները և արդեն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շարունակել այն երկու տարբեր ուղղություններով՝ համառուսաստանյան օլիմպիադա և ՄՄՕ։ 2004 թվականից ՄՄՕ-ում սկսեցին մասնակցել նաև Բուլղարիան, Մակեդոնիան և Ռումինիան, և տարեցտարի մասնակից երկրների թիվն աճում է։ Ներկայումս օլիմպիադային մասնակցում է ավելի քան 22 երկիր (այդ թվում նաև Հայաստանը)։

ՄՄՕ-ն անցկացվել է Երևանում 1997, 2006 և 2015 թվականներին։

Անցկացման կարգ խմբագրել

Օլիմպիադային իրավունք ունեն մասնակցելու ավագ դպրոցի այն աշակերտները, որոնք կցուցադրեն ամենափայլուն գիտելիքները հանրապետական օլիմպիադաների ժամանակ։ Յուրաքանչյուր երկիր ունի հստակ սահմանված մասնակիցների քանակ, սակայն ընդունող երկիրը կարող է ուղարկել մաքսիմալ քանակությամբ աշակերտներ։ Օլիմպիադայի պաշտոնական լեզուն ռուսերենն է, սակայն ցանկության դեպքում ղեկավարները կարող են թարգմանել խնդիրներն իրենց մայրենի լեզվով։

Կառուցվածք խմբագրել

Օլիմպիադան կազմված է 3 փուլերից՝

  1. Առաջին տեսական փուլ` բաղկացած է ութ պարտադիր տեսական խնդիրներից, որն համապատասխանում է քիմիայի թեքությամբ դասարանների ծրագրին։ Յուրաքանչյուր խնդիր գնահատվում է 10 միավոր (առավելագույնը 80 միավոր)։
  2. Երկրորդ տեսական փուլ (ընտրողական փուլ)` բաղկացած է հինգ բաժիններից՝ անօրգանական քիմիա, օրգանական քիմիա, անալիտիկ քիմիա, ֆիզիկական քիմիա, քիմիան և կյանքը (կենսաքիմիա և պոլիմերների քիմիա)։ Յուրաքանչյուր բաժին բաղկացած է երեք խնդիրներից, որոնցից գնահատվում է մաքսիմալ միավոր հավաքած խնդիրը։ Երկրորդ փուլի խնդիրները ունեն ավելի բարձր կարգ և բարդության ավելի մեծ աստիճան, քան առաջին փուլի խնդիրները։ Յուրաքանչյուր խնդիր գնահատվում է 15 միավոր (առավելագույնը 75 միավոր)։
  3. Փորձնական փուլ` սա պահանջում է քիմիական լաբորատորիայից օգտվելու հմտություններ։ Այս փուլը բաղկացած է երկու առաջադրանքներից` անալիտիկ և սինթեզ, որոնք սովորաբար ուղեկցվում են թեմայի հետ կապված տեսական հարցերով. առավելագույնը 75 միավոր։

Օլիմպիադայի առավելագույն միավորն է 230 բալը։

Հայաստանի աշակերտների մեդալները Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում խմբագրել

Տարի   Ոսկե մեդալ   Արծաթե մեդալ   Բրոնզե մեդալ ! Ընդհանուր
2023 - 1 1 2
2022 - 1 1 2
2021 - - 2 2
2020 - 1 1 2
2019 - 1 1 2
2018 - - - -
2017 - 1 1 2
2016 - - 1 1
2015 - - 1 1
2014 - - 1 1
2011 - - - -
2008 - - 2 2
2007 - - 2 2
2006 - - 2 2
2005 1 - 2 3
2004 - 1 2 3
2003 - 1 2 3
2002 - - 3 3
2001 - - 3 3
1999 - - 1 1
1998 - - 3 3
1997 - - 1 1
Ընդհանուր 1 7 33 41

Հայաստանի աշակերտների արդյունքները Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում խմբագրել

Տարի
Ազգանուն Անուն
Դպրոց
Դասարան
Մեդալ
2023 Ասատրյան Լեոնիդ Քվանտ վարժարան XII   Արծաթե մեդալ
Մխիթարյան Տիգրան Գյումրու «Ֆոտոն» վարժարան XII   Բրոնզե մեդալ


Պետրոսյան Յուրի Քվանտ վարժարան XII
Խառատյան Արման Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հտ/դ X
2022 Աղեկյան Հայկ «Հերացի» ավագ դպրոց XII   Բրոնզե մեդալ


Հարությունյան Տիգրան Արագածոտնի մարզ, Նորաշենի մ/դ XII
Սաղեյան Սոնա Քվանտ վարժարան XII
Ասատրյան Լեոնիդ Քվանտ վարժարան XI   Արծաթե մեդալ
2021 Աղեկյան Հայկ «Հերացի» ավագ դպրոց XI   Բրոնզե մեդալ


Ներսիսյան Սևադա Կոտայքի մարզ, Հրազդանի N13 ա/դ XII
Ասատրյան Լեոնիդ Քվանտ վարժարան X   Բրոնզե մեդալ


Հարությունյան Տիգրան Արագածոտնի մարզ, Նորաշենի մ/դ XI
2020 Խառատյան Լևոն Վանաձորի N:11 ավագ դպրոց XII   Արծաթե մեդալ
Պետրոսյան Արտյոմ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հտ/դ XII   Բրոնզե մեդալ


Թադևոսյան Գագիկ «Հերացի» ավագ դպրոց XII
Հակոբյան Արեն Ֆիզմաթ դպրոց[1] XI
2019 Աղեկյան Մովսես «Հերացի» ավագ դպրոց XII   Արծաթե մեդալ
Մաթևոսյան Հովհաննես «Հերացի» ավագ դպրոց XII   Բրոնզե մեդալ


Խառատյան Լևոն ք․Վանաձորի N:11 ա/դ XI
2018 Պետրոսյան Նարեկ Գյումրու «Ֆոտոն» վարժարան XII
Մաթևոսյան Հովհաննես «Հերացի» ավագ դպրոց XI
Աղեկյան Մովսես «Հերացի» ավագ դպրոց XI
Հարությունյան Հրաչուհի Ֆիզմաթ դպրոց[1] XI
2017 Սաղյան Սպարտակ «Էվրիկա» վարժարան[2] XII   Արծաթե մեդալ
Խաչատրյան Համլետ «Էվրիկա» վարժարան[2] XII   Բրոնզե մեդալ


Կիրակոսյան Սուսաննա Երևանի N 184 ավագ դպրոց XII
2016 Խաչատրյան Համլետ «Էվրիկա» վարժարան[2] XI   Բրոնզե մեդալ


Բատիկյան Սամվել Ա. Շիրակացու անվան ճեմարան[3] XII
Սաղյան Սպարտակ «Էվրիկա» վարժարան XI
2015 Կոստանդյան Ռուբեն Ֆիզմաթ դպրոց[1] XII   Բրոնզե մեդալ


Ադոնց Հովհաննես Ա. Շիրակացու անվան ճեմարան</ref> XII
Չիթչյան Արթուր «Քվանտ» վարժարան[4] XII
Փալանջյան Աշոտ Գյումրու թիվ 3 ա/դ XII
Բալասյան Վիկտոր ԵՊԲՀ «Հերացի» ա/դ[5] XII
Սիմոնյան Արման Ֆիզմաթ դպրոց XI
Բատիկյան Սամվել Ա. Շիրակացու անվան ճեմարան XI
Սաղյան Սպարտակ «Էվրիկա» վարժարան X Հատուկ մրցանակ
Ամենափոքր մասնակից
Խաչատրյան Համլետ «Էվրիկա» վարժարան X
2014 Խաչատրյան Հրաչյա Նոր Գեղիի թիվ 1 մ/դ XII   Բրոնզե մեդալ


Դալլաքյան Օլգերտ «Էվրիկա» վարժարան XII
Հարությունյան Արամ Ա. Շիրակացու անվան ճեմարան XII
Կոստանդյան Ռուբեն Ֆիզմաթ դպրոց XI
2011 Գալոյան Ալեքսեյ «Քվանտ» վարժարան XI
Առաքելյան Աշխեն «Էվրիկա» վարժարան XI
Գրիգորյան Լիլիթ Ա. Շիրակացու անվան ճեմարան X
Ծերունյան Վարդգես Ֆիզմաթ դպրոց X
2008 Դշխունյան Նարեկ Ա. Շիրակացու անվան ճեմարան X   Բրոնզե մեդալ


Ղահրամանյան Արշավիր Քվանտ վարժարան X   Բրոնզե մեդալ


2007 Բարդախչյան Սամվել Ֆիզմաթ դպրոց X   Բրոնզե մեդալ


Դշխունյան Նարեկ Ա. Շիրակացու անվան ճեմարան IX   Բրոնզե մեդալ


2006 Դավինյան Անդրանիկ X   Բրոնզե մեդալ


Եպիսկոպոսյան Դավիթ Քվանտ վարժարան X   Բրոնզե մեդալ


2005 Հարությունյան Բորիս Ֆիզմաթ դպրոց X   Ոսկե մեդալ
Գրիգորյան Վահե Քվանտ վարժարան X   Բրոնզե մեդալ


Մովսիսյան Լևոն X   Բրոնզե մեդալ


2004 Հակոբյան Կորյուն X   Արծաթե մեդալ
Հայրապետյան Դավիթ X   Բրոնզե մեդալ


Հարությունյան Բորիս Ֆիզմաթ դպրոց IX   Բրոնզե մեդալ


2003 Բաղդասարյան Դավիթ X   Արծաթե մեդալ
Սահակյան Ալեքսանդր X   Բրոնզե մեդալ


Հակոբյան Կորյուն IX   Բրոնզե մեդալ


2002 Հովհաննիսյան Իշխան X   Բրոնզե մեդալ


Սահակյան Ալեքսանդր IX   Բրոնզե մեդալ


Բաղդասարյան Դավիթ IX   Բրոնզե մեդալ


2001 Հայոցյան Սարգիս Քվանտ վարժարան   Բրոնզե մեդալ


Ֆահրադյան Վահե   Բրոնզե մեդալ


Հովհաննիսյան Իշխան IX   Բրոնզե մեդալ


1999 Կտիկյան Տիգրան Քվանտ վարժարան X   Բրոնզե մեդալ


1998 Խաչատրյան Արամ X   Բրոնզե մեդալ


Ֆահրադյան Արթուր X   Բրոնզե մեդալ


Կտիկյան Տիգրան Քվանտ վարժարան IX   Բրոնզե մեդալ


1997 Սարոյան Սիսան   Բրոնզե մեդալ


Հաջորդ Մենդելեևյան օլիմպիադաները խմբագրել

No.
Քաղաք
Երկիր
Տարի
57 Աստանա Ղազախստան 2023

Նախորդ մենդելեևյան օլիմպիադաները խմբագրել

No.
Քաղաք
Երկիր
Տարի
Կայք
57 Աստանա   Ղազախստան 2023 [6]
56 Տաշքենդ   Ուզբեկստան 2022 [7]
55 Առցանց, օնլայն   Հայաստան 2021 [8]
54 Առցանց, օնլայն   Հայաստան 2020 [9]
53 Սանկտ-Պետերբուրգ   Ռուսաստան 2019 [10]
52 Մինսկ   Բելառուս 2018 [11]
51 Աստանա   Ղազախստան 2017 [12]
50 Մոսկվա   Ռուսաստան 2016 [13]
49 Երևան   Հայաստան 2015 [14][15]
48 Մոսկվա   Ռուսաստան 2014 [16][17]
47 Տաշքենդ   Ուզբեկստան 2013 [18]
46 Աստանա   Ղազախստան 2012 [19][20]
45 Մոսկվա   Ռուսաստան 2011 [21]
44 Բաքու   Ադրբեջան 2010 [22]
43 Աշխաբադ   Թուրքմենստան 2009 [23]
42 Տաշքենդ   Ուզբեկստան 2008 [24]
41 Մինսկ   Բելառուս 2007 [25]
40 Երևան   Հայաստան 2006 [26]
39 Դուշանբե   Տաջիկստան 2005 [27]
38 Քիշնև   Մոլդովա 2004 [28]
37 Մոսկվա   Ռուսաստան 2003 [29]
36 Ալմաթա   Ղազախստան 2002 [30]
35 Մոսկվա   Ռուսաստան 2001 [31]
34 Բաքու   Ադրբեջան 2000 [32]
33 Մինսկ   Բելառուս 1999 [33]
32 Չոլպոն-Աթա   Ղրղզստան 1998 [34]
31 Երևան   Հայաստան 1997 [35]

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ֆիզմաթ դպրոց (պաշտոնական կայք) Արխիվացված 2013-06-27 Wayback Machine
  2. 2,0 2,1 2,2 «Էվրիկա» վարժարան (պաշտոնական կայք)
  3. Անանիա Շիրակացու անվան ճեմարան (պաշտոնական կայք) Արխիվացված 2014-10-08 Wayback Machine
  4. «Քվանտ» վարժարան (պաշտոնական կայք)
  5. ԵՊԲՀ «Հերացի» ա/դ (պաշտոնական կայք)
  6. «ՄՄՕ 2023».
  7. «ՄՄՕ 2022». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 16-ին.
  8. «ՄՄՕ 2021». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  9. «ՄՄՕ 2020». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  10. ՄՄՕ 2019
  11. ՄՄՕ 2018
  12. ՄՄՕ 2017
  13. ՄՄՕ 2016
  14. ՄՄՕ 2015 (պաշտոնական կայք) Արխիվացված 2018-03-14 Wayback Machine
  15. ՄՄՕ 2015
  16. ՄՄՕ 2014 (պաշտոնական կայք) Արխիվացված 2018-03-18 Wayback Machine
  17. ՄՄՕ 2014
  18. ՄՄՕ 2013
  19. ՄՄՕ 2012 (պաշտոնական կայք) Արխիվացված 2014-10-04 Wayback Machine
  20. ՄՄՕ 2012
  21. ՄՄՕ 2011
  22. ՄՄՕ 2010
  23. ՄՄՕ 2009
  24. ՄՄՕ 2008
  25. «ՄՄՕ 2007». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
  26. ՄՄՕ 2006
  27. ՄՄՕ 2005
  28. ՄՄՕ 2004
  29. ՄՄՕ 2003
  30. ՄՄՕ 2002
  31. ՄՄՕ 2001
  32. ՄՄՕ 2000
  33. ՄՄՕ 1999
  34. ՄՄՕ 1998
  35. ՄՄՕ 1997

Գրականություն խմբագրել

  1. Лунин В.В., Ненайденко В.Г., Рыжова О.Н., Кузьменко Н.Е. Химия XXI века в задачах Международных Менделеевских олимпиад / под ред. В.В. Лунина. – М.։ Изд-во Моск. ун-та, Наука, 2006. – 384 с.
  2. Lunin V.V., Nenajdenko V.G., Ryzhova O.N., Kuz’menko N.E. Chemistry of 21st Century. International Mendeleev Chemistry Olympiad / Editor V.V. Lunin. – M.։ Moscow University Press, 2007. – 443 p.
  3. Решетова М.Д., Чуранов С.С. Из истории Менделеевских олимпиад. В сб.։ Современные тенденции развития химического образования։ работа с одаренными школьниками / под общей ред. академика В.В. Лунина. – М.։ Изд-во Моск. ун-та, 2007. – с. 137–145.
  4. Гладилин А.К. Химия – наука олимпийская. Наука и жизнь, 2010, №5, с. 55 – 58.

Արտաքին հղումներ խմբագրել