Քվանտ վարժարան

փորձարարական դպրոց Հայաստանում, հիմնադրված 1991

Քվանտ վարժարան, Հայաստանի Հանրապետության փորձարարական, ոչ պետական առաջին դպրոց։ Հիմնադրվել է 1991 թվականի սեպտեմբերին։ Վարժարանում գործում են տարրական (1-4-րդ), միջին (5-9-րդ) և ավագ (10-12-րդ) դասարաններ[2]։

Քվանտ վարժարան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակվարժարան
Հիմնադրված է1991[1]
ՏնօրենՌոբերտ Վարդանյան
Երկիր{{{2}}} Հայաստան
ՏեղագրությունՇենգավիթ վարչական շրջան
ՀասցեԵրևան, Բագրատունյաց 23/2
Կայքeschool.am

Ընդունելություն խմբագրել

Քվանտ վարժարանում ընդունելությունը կատարվում է սահմանված կարգով։

Ընթացիկ կարգից զատ կատարվում է նաև մրցութային կերպով՝ օժտված երեխաների համար, որը վարժարանում գործում է 1996 թվականից սկսած։ Մրցույթում հաղթողները վարժարանում սովորում են անվճար կամ արտոնյալ պայմաններով, իսկ առավելագույն միավորներ ձեռք բերած աշակերտներին շնորհվում է կրթաթոշակ։

Դասապրոցես խմբագրել

Վարժարանի ավագ դասարաններում ուսուցումը տարվում է տարբերակված ծրագրերով՝ հետևյալ հոսքերով.

  • ֆիզիկամաթեմատիկական
  • քիմիակենսաբանական
  • պատմաբանասիրական
  • տնտեսագիտական
  • Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիր, ընդ որում առաջին չորս հոսքերը գործում են 10-րդ դասարանից սկսած, իսկ հինգերորդ՝ միջազգային հոսքը՝ 11-րդ դասարանից սկսած։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.justinternationalschools.com/schools/quantum-college-armenia
  2. ««Քվանտ» վարժարանի պաշտոնական կայք». eschool.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.

Աղբյուրներ խմբագրել