Էսպոո
Էսպոո (ֆիններեն՝ Espoo [ˈespoː], շվեդերեն՝ Esbo [ˈɛsbo] Էսբյու), քաղաք Ֆինլանդիայում, երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը։ Տարածքը կազմում է 528,03 կմ², որից 312,29 կմ² ցամաք է, 17,94 կմ² ներքին ջրեր են, իսկ մնացած 197,80 կմ²՝ ծով։
Բնակավայր | |||
---|---|---|---|
ֆիններեն՝ Espoo շվեդերեն՝ Esbo | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Ներքին բաժանում | Pohjois-Espoo?, Vanha-Espoo?, Suur-Tapiola?, Suur-Matinkylä?, Suur-Leppävaara?, Suur-Kauklahti? և Suur-Espoonlahti? | ||
Հիմնադրված է | 1458 թ. | ||
Մակերես | 528 կմ² | ||
ԲԾՄ | 27 մետր | ||
Պաշտոնական լեզու | ֆիններեն[1] և շվեդերեն[1] | ||
Բնակչություն | ▲297 132 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Փոստային դասիչ | 02100–02980[3] | ||
Պաշտոնական կայք | espoo.fi(ֆին.), esbo.fi/sv-FI(շվեդ.) և espoo.fi/fi-FI | ||
| |||
Տեղակայված է երկրի հարավում՝ Բալկանի Ֆիննական ծոցի ափի վրա։ Լինելով Հելսինկիի քաղաք-արբայնակ՝ մտնում է Մեծ Հելսինկիի կազմի մեջ։
Էսպոոն պաշտոնապես համարվում է երկլեզու քաղաք։ Բնակչության մեծ մասը (83,6%) խոսում է ֆիններեն, իսկ մյուսները (8,3%)՝ շվեդերեն։ Բնակչության 8%-ի համար ֆիններենը և շվեդերենը մայրենի լեզուներ չեն։
2012 թվականին Էսպոոն եղել է Ֆինլանդիայի նվազագույն դոտացիոն մունիցիպալիտետը, որը իր գործունեությունը ծավալել է ներքին ինքնաֆինանսավորման հաշվին[4]։ Ըստ 2012 թվականի մունիցիպալիտետական ընտրությունների արդյունքների, կանանց բաժինը քաղաքային սովետում ամենաշատը եղել է Ֆինլանդիայում (ավելի քան 53 %)[5]։ Քաղաքային սովետի ներկայացուցիչը 2013 թվականից մինչև 2015 թվականների ընթացքում եղել է Թիմո Սոյնին` Իսկական ֆիններ կուսակցության առաջնորդը։
Քաղաքի օրը նշվում է օգոստոսի 27-ին։
ԲնակչությունԽմբագրել
Բնակչության 1999-2021 թվականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
ՍպորտԽմբագրել
Քաղաքում գործում է Հոնկա ֆուտբոլային ակումբը, որը մասնակցում է Ֆինլանդիայի Վեյկաուսլիգա բարձրագույն մրցարշավի չեմպիոնատին, ինչպես նաև՝ հոկեյի էսպոո Բլյուզ ակումբը, որը մասնակցում է ֆիննական ՍՄ մրցարշավին։
1990 թվականի մարտի 8-14-ը Բարոնա մրցասպարեզի սառցադաշտում տեղի ունեցավ հոկեյի կանանց առաջնությունը, այդ թվում նաև վերջնախաղը և 3-րդ հորիզոնականի համար պայքարը, որտեղ Ֆինլանդիայի կանանց թիմը հաղթեց Շվեդիայի թիմին 8:2 հաշվով և դարձավ կանանց թիմերի աշխարհի չեմպիոնատի հնգակի բրոնզե մեդալակիր։
Քաղաքակրթություն և արվեստԽմբագրել
1985 թվականից քաղաքում գործում է երիտասարդական թատրոն (շվեդերեն՝ Unga Teatern), որը Ֆինլանդիայի ամենահին մանկական և պատանեկական թատրոնն է[9]։
Էսպոոն հայտնի մեղեդային դեթ մետալ Children of Bodom խմբի և նրա անդամների մեծ մասի ծննդավայրն է։ Էսպոոյում է գտնվում Բոդոմ լիճը, որտեղ կատարած սպանությունը դարձել է խմբի անվան հիմքը։
Տեսարժան վայրերԽմբագրել
- Մորմոնների տաճար
- Fortum ընկերության ղեկավար կայան
- Աալտո համալսարան
- «Serena» ակվապարկ
- Microsoft Mobile ընկերության ղեկավար կայան
- Remedy Entertainment տեսախաղերը ստեղծողների ղեկավար կայան
ՊատկերասրահԽմբագրել
Հարևան քաղաքներԽմբագրել
Հայտնի բնիկներԽմբագրել
- Լաուրա Լեպիստյո՝ ֆիգուրիստ, որը Եվրոպայի առաջնությունյան անհատական կարգում ստացել է երկրի պատմության մեջ առաջին ոսկե մեդալը։
- Փեթրի Լինդրուս՝ Norther և Ensiferum խմբերի մենակատար։
- Կիմի Ռայկկոնեն՝ Ֆորմուլա 1-ի հայտնի մրցարշավորդ։
- Հելվի Հյամյալյայնեն՝ ֆիննական գրող։
- Սեմ Լեյք՝ գրող, Remedy Entertainment-ի սցենարիստ։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
- ↑ 2,0 2,1 Population structure — ISSN 1797-5379; 1797-5387; 1797-5395
- ↑ http://www.geopostcodes.com/Espoo
- ↑ Больше 100 муниципалитетов живут за счет госдотаций // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 9 августа 2012.(Ստուգված է 9 Օգոստոսի 2012)
- ↑ Горсовет города Эспоо оказался «самым женским», самый «мужской» совет - в Утсйоки // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 29 октября 2012.(Ստուգված է 29 Հոկտեմբերի 2012)
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 Kaupunkien ja kuntien lukumäärät ja väestötiedot — Association of Finnish Municipalities.
- ↑ http://vrk.fi/default.aspx?docid=8517&site=3&id=0
- ↑ Population structure — ISSN 1797-5379; 1797-5387; 1797-5395
- ↑ «Unga teatern — teatteria lapsille ja nuorille» (ֆիններեն)։ Unga Teatern։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-27-ին։ Վերցված է 2018-01-27
Արտաքին հղումներԽմբագրել
- Էսպոյի մունիցիպալիտետ (ֆին.)(շվեդ.)(անգլ.)