Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միություն

Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միություն (անգլ.՝ International Union of Pure and Applied Chemistry, IUPAC), տարբեր երկրների քիմիկոսների՝ քիմիայի ոլորտը ներկայացնող միջազգային կազմակերպություն։ Այն գիտական միությունների միջազգային խորհրդի (անգլ.՝ International Council for Science, ICSU)[2]։ Կազմակերպության շտաբակայանը գտնվում է Ցյուրիխում, Շվեյցարիա[3][4]։

Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միություն
Изображение логотипа
Տեսակգիտական ընկերություն և հրատարակչություն
ՀապավումIUPAC
ԿարգախոսԶարգացնել քիմիան աշխարհում
անգլ.՝ Advancing Chemistry Worldwide
Հիմնադրված1919 (1919)
Գլխադասային գրասենյակՇվեյցարիա Ցյուրիխ, Շվեյցարիա
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն
նախագահՄարկ Ցեզա[1]
Կայքiupac.org

Անվանակարգ

խմբագրել

IUPAC հանձնաժողովի կողմից առաջարկվել են անվանակարգի տարբեր ձևեր։ Անվանակարգի հիմնական նպատակն այն էր, որ քիմիական անվանումը համապատասխանի միայն մեկ նյութի։ Առաջին հրատարակումը, որը զետեղված էր 20-րդ դարի «A Guide to IUPAC Nomenclature of Organic Compounds» (1900) գրքում, պարունակում էր օրգանական միացությունների անվանակարգը[5]։

Օրգանական միացությունների անվանակարգ

խմբագրել

IUPAC-ի օրգանական միացությունների անվանակարգը ունի երեք հիմնական մասեր՝ տեղակալիչներ, ածխածնային շղթայի երկարություն և քիմիական ավարտ։ Տեղակալիչները գլխավոր ածխածնային շղթային միացած կամայական խմբեր են։ Ածխածնային շղթան հնարավոր ամենաերկար շղթան է մոլեկուլի կազմում։ Քիմիական ավարտը ցույց է տալիս, թե միացությունների որ դասին է պատկանում տվյալ մոլեկուլը։ Օրինակ՝ «ան» վերջածանցը ցույց է տալիս միակի կապերով միացած ածխածնային շղթա (հեքսան՝ C
6
H
14
[6]

 
Ցիկլոհեքսանոլ

IUPAC-ի օրգանական մոլեկուլների անվանակարգի մեկ այլ օրինակ է ցիկլոհեքսանոլը[6][7]։

  • Ցիկլիկ միացությունները նշելու համար օգտագործում են «ցիկլո» բառը։
  • Վեց ածխածնից բաղկացած շղթան անվանում են «հեքս»։
  • Միակի կապերով կապված ածխածնային շղթան անվանում են «ան»։
  • Սպիրտի քիմիական ավարտը նշում են «ոլ»-ով։
  • Երկու քիմիական ավարտները կապվում են իրար և առաջացնում «անոլ» վերջածանցը։

Անօրգանական միացությունների անվանակարգ

խմբագրել
 
Կալիումի քլորատ

IUPAC-ի անօրգանական միացությունների անվանակարգը ունի երկու հիմնական մասեր՝ կատիոն և անիոն։ Կատիոնը դրականապես լիցքավորված մասնիկի անվանումն է, իսկ անիոնը՝ բացասականապես լիցքավորված մասնիկինը։

IUPAC-ի անօրգանական մոլեկուլների անվանակարգի օրինակ է կալիումի քլորատը (KClO3

  • Կալիումը կատիոնի անվանումն է։
  • Քլորատը անիոնի անվանումն է։

Ամինաթթուների և նուկլեոտիդային հիմքերի կոդավորում

խմբագրել

IUPAC-ն ունի նաև ամինաթթուների և նուկլեոտիդային հիմքերի կոդավորման աղյուսակ։ Սա նախատեսված է մի շարք ամինաթթուներից և նուկլեոտիդային հիմքերից կազմված մոլեկուլների կարճ և հասկանալի գրառման համար[8][9]։

Ամինաթթվի կոդ Նշանակություն
A Ալանին
B Ասպարգինաթթու կամ ասպարագին
C Ցիստեին
D Ասպարգինաթթու
E Գլուտամինաթթու
F Ֆենիլալանին
G Գլիցին
H Հիստիդին
I Իզոլեյցին
J Լեյցին կամ իզոլեյցին
K Լիզին
L Լեյցին
M Մեթիոնին
N Ասպարագին
O Պիրոլիզին
P Պրոլին
Q Գլուտամին
R Արգինին
S Սերին
T Թրեոնին
U Սելենոցիստեին
V Վալին
W Տրիպտոֆան
Y Թիրոզին
Z Գլուտամինաթթու կամ գլուտամին
X կամայական
* տրանսլյացիայի ավարտ
- անորոշ երկարության բացվածք
Նուկլեինաթթվի կոդ Նշանակություն Կոդավորման հիմք
A A Ադենին (Adenine)
C C Ցիտոզին (Cytosine)
G G Գուանին (Guanine)
T T Թիմին (Thymine)
U U Ուրացիլ (Uracil)
R A կամ G պուրիններ (puRines)
Y C, T կամ U պիրիմիդիններ (pYrimidines)
K G, T կամ U կետոններ (ketones)
M A կամ C ամինո միացություններ (aMino)
S C կամ G Ուժեղ փոխազդեցություն (Strong)
W A, T կամ U Թույլ փոխազդեցություն (Weak)
B ոչ A (C, G, T կամ U) B-ն գալիս է A-ից հետո
D ոչ C (A, G, T կամ U) D-ն գալիս է C-ից հետո
H ոչ G (A, C, T կամ U) H-ն գալիս է G-ից հետո
V ոչ T, ոչ էլ U (A, C կամ G) V-ն գալիս է U-ից հետո
N A C G T U նուկլեինաթթու (nucleic acid)
X ծածկված
- անորոշ երկարության բացվածք

Գլխավոր ասամբլեաներ և կոնգրեսներ

խմբագրել

IUPAC-ը կազմակերպում է գլխավոր ասամբլեաներ և կոնգրեսներ[10]։ 1997 թվականից ասամբեան և կոնգրեսը անցկացվում են միևնույն վայրում։

 
ԽՍՀՄ փոստային նամականիշ
Գլխավոր ասամբլեաներ
Համար Տարի Անցկացման վայր
1 1920   Հռոմ
2 1921   Բրյուսել
3 1922   Լիոն
4 1923   Քեմբրիջ
5 1924   Կոպենհագեն
6 1925   Բուխարեստ
7 1926   Վաշինգտոն ԿՇ
8 1927   Վարշավա
9 1928   Հաագա
10 1930   Լիեժ
11 1934   Մադրիդ
12 1936   Լուցերն, Ցյուրիխ
13 1938   Հռոմ
14 1947   Լոնդոն
15 1949   Ամստերդամ
16 1951   Նյու Յորք, Վաշինգտոն ԿՇ
17 1953   Ստոկհոլմ
18 1955   Ցյուրիխ
19 1957   Փարիզ
20 1959   Մյունխեն
21 1961   Մոնրեալ
22 1963   Լոնդոն
23 1965   Փարիզ
24 1967   Պրահա
25 1969   Կորտինա դ’Ամպեցո
26 1971   Վաշինգտոն ԿՇ
27 1973   Մյունխեն
28 1975   Մադրիդ
29 1977   Վարշավա
30 1979   Դավոս
31 1981   Լյովեն
32 1983   Լունգբյու
33 1985   Լիոն
34 1987   Բոստոն
35 1989   Լունդ
36 1991   Համբուրգ
37 1993   Լիսաբոն
38 1995   Հիլֆորդ
39 1997   Ժնև
40 1999   Բերլին
41 2001   Բրիսբան
42 2003   Օտավա
43 2005   Պեկին
44 2007   Թուրին
45 2009   Գլազգո
46 2011   Սան Խուան
47 2013   Ստամբուլ
48 2015   Պուսան
Կոնգրեսներ
Համար Տարի Անցկացման վայր
1 1894   Բրյուսել
2 1896   Փարիզ
3 1898   Վիենա
4 1900   Փարիզ
5 1903   Բերլին
6 1906   Հռոմ
7 1909   Լոնդոն
8 1912   Վաշինգտոն ԿՇ
9 1934   Մադրիդ
10 1938   Հռոմ
11 1947   Լոնդոն
12 1951   Նյու Յորք
13 1953   Ուպսալա
14 1955   Ցյուրիխ
15 1956   Լիսաբոն
16 1957   Փարիզ
17 1959   Մյունխեն
18 1961   Մոնրեալ
19 1963   Լոնդոն
20 1965   Մոսկվա
21 1967   Պրահա
22 1969   Սիդնեյ
23 1971   Բոսթոն
24 1973   Համբուրգ
25 1975   Երուսաղեմ
26 1977   Տոկիո
27 1979   Հելսինկի
28 1981   Վանկուվեր
29 1983   Քյոլն
30 1985   Մանչեստեր
31 1987   Սոֆիա
32 1989   Ստոկհոլմ
33 1991   Բուդապեշտ
34 1993   Պեկին
35 1995   Ստամբուլ
36 1997   Ժնև
37 1999   Բերլին
38 2001   Բրիսբան
39 2003   Օտավա
40 2005   Պեկին
41 2007   Թուրին
42 2009   Գլազգո
43 2011   Սան Խուան
44 2013   Ստամբուլ
45 2015   Պուսան

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «IUPAC-ի նախագահ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  2. «IUPAC National Adhering Organizations». Iupac.org. 2011 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 8-ին.
  3. «IUPAC Council Agenda Book 2009» (PDF). IUPAC. 2009. Վերցված է 2010 թ․ ապրիլի 17-ին.
  4. International Union of Pure and Applied Chemistry: John D. Petersen Appointed IUPAC Executive Director Արխիվացված 2012-12-14 Wayback Machine. IUPAC. Retrieved on 2013-07-29.
  5. IUPAC Publications List Արխիվացված 2010-05-09 Wayback Machine retrieved 15 April 2010
  6. 6,0 6,1 Klein, David R. (2008). Organic Chemistry I As a Second Language: Translating the Basic Concepts Second Edition. John Wiley & Sons Inc. ISBN 978-0-470-12929-6.
  7. «Gold Book web page». Old.iupac.org. 2006 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2011 թ․ հունիսի 8-ին.
  8. Amino Acid Codes retrieved 15 April 2010
  9. Amino Acid and Nucleotide Base Codes retrieved 15 April 2010
  10. General Assemblies and Congresses of IUPAC

Արտաքին հղումներ

խմբագրել