Բացել գլխավոր ցանկը

Պիրիմիդինային հիմքեր, պիրիմիդիններ, բնական միացությունների խումբ, պիրիմիդինի ածանցյալները։

Մտնում են նուկլեինաթթուների կազմի մեջ։ Պիրիմիդինային հիմքերից են՝ ցիտոզինը, ուրացիլը, թիմինը և մի քանի, այսպես կոչված, մինորային հիմքեր։ Դլիկոզիդային կապերով կապվելով ռիբոզի (ՌՆԹ-ում) և դեզօքսիռիբոզի (ԴՆԹ-ում) հետ առաջացնում են նուկլեոզիդներ։

Պիրիմիդինային հիմքերի քանակը ԴՆԹ-ում հավասար է, իսկ ՌՆԹ-ում քիչ պակաս է պուրինային հիմքերից (Չարգաֆի կանոններ)։

Կենսաբանական դերԽմբագրել

Կարևորագույն դեր են կատարում օրգանիզմների կենսագործունեության մեջ։ Կոմպլեմենտարության (լրացուցչության) սկզբունքով պուրինային հիմքերի հետ միանալու հատկության շնորհիվ մասնակցում են գենետիկական ինֆորմացիայի կոդավորմանը և հաղորդմանը, ինչպես նաև ածխաջրերի, լեցիաինի փոխանակությանը են։

Պիրիմիդինային հիմքերի որոշ ածանցյալներ կենսաբանորեն ակտիվ միացություններ են (օրինակ՝ վիտամին B1-ը)։ Մի շարք սինթետիկ պիրիմիդինային հիմքերը կիրառվում են որպես նյութափոխանակության կարգավորիչներ և դեղամիջոցներ։ Բջիջներում պիրիմիդինային հիմքերի կենսասինթեզը տեղի է ունենում օրոտաթթվի ածանցյալների փոխարկումների միջոցով։

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 307