Դավոս
Դավոս (տեղական բարբառով՝ ալեմանյան բարբառ՝ Tafaas, գերմ.՝ , ֆր.՝ Davos, իտալ.՝ Davos, հազվադեպ՝ Tavate, ռոմանշ.՝ Tavau), քաղաք Շվեյցարիայի արևելքում, Գրաուբյունդեն կանտոնում։ Քաղաքը գտնվում է Լանդվասսեր գետի ափին։ Դավոսն առավել հայտնի է դարձել այնտեղ անցկացվող համաշխարհային ֆորումի արդյունքում։ Քաղաքը հայտնի հանգստավայր է։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Դավոս | |||||
շվեյց. գերմ.՝ Davos | |||||
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Համայնք | Prättigau/Davos Region? | ||||
Մակերես | 284 կմ² | ||||
ԲԾՄ | 1559 մետր, 1563 մետր | ||||
Պաշտոնական լեզու | գերմաներենի շվեյցարական տարբերակ | ||||
Բնակչություն | ▼10 862 մարդ (դեկտեմբերի 31, 2019)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 081 | ||||
Փոստային դասիչ | 7265, 7260, 7270, 7276, 7277, 7278, 7294 և 7272 | ||||
Ավտոմոբիլային կոդ | GR | ||||
Պաշտոնական կայք | gemeindedavos.ch | ||||
| |||||
Պատմություն
խմբագրելՔաղաքի պատմությունը սկսում է 19-րդ դարից, երբ շվեյցարացի բժիշկները Դավոսի բարձրադիր հովտի կլիման համարեցին բարենպաստ՝ թոքերի հիվանդություն ունեցող մարդկանց համար։ Այստեղ բուժվող Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը գրեց «Գանձերի կղզին» աշխատությունը։ Դավոսում են տեղի ունենում Թոմաս Մանի «Կախարդական լեռը» վեպի իրադարձությունները։
Սպորտ
խմբագրել1913 թվականին քաղաքում առաջին և վերջին անգամ անցկացվեց գնդակով հոկեյի Եվրոպայի առաջնությունը, որտեղ հաղթեց Անգլիան[2]։ 1923 թվականից սկսած քաղաքում ամեն տարի անց է կացվում հոկեյի միջազգային Շպենգլերի գավաթ մրցույթը։
XX դարի կեսին քաղաքը դարձավ լեռնադահուկային խոշոր հանգստավայր։ 1971 թվականից սկսած քաղաքում ամեն տարի անց է կացվում Համաշխարհային տնտեսական ֆորումը, որը հաճախ անվանում են նաև «Դավոսի ֆորում»։
Դավոսը ամենաշատն է իր հարկի տակ ընդունել գեղասահքի աշխարհի առաջնությունը։ Այն Դավոսում անց է կացվել 11 անգամ, որոնցից առաջինը տեղի է ունեցել 1899 թվականին։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.bfs.admin.ch/bfs/de/home/statistiken/bevoelkerung/stand-entwicklung/bevoelkerung.assetdetail.13707291.html
- ↑ «Info Bandy And The Bandy World Championships In Stockholm». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավոս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 305)։ |