Պուրին
քիմիական միացություն
Պուրին, իմիդազոլո 4′,5′- 4,5 պիրիմիդին, մոլեկուլում իմիդազոլային և պիրիմիդինային կոնդենսված օղակներ պարունակող միացություն։
Պուրին | |
---|---|
![]() | |
Քիմիական բանաձև | C₅H₄N₄ |
Մոլային զանգված | 2,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 214 °C °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 120-73-0 |
PubChem | 1044 |
EINECS համար | 204-421-2 |
SMILES | C1=C2C(=NC=N1)N=CN2 |
ЕС | 204-421-2 |
ChEBI | 1015 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
ՀատկություններԽմբագրել
Անգույն բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 216-217 °C, լավ է լուծվում ջրում և տաք սպիրտում, վատ՝ ացետոնում, եթերում, քլորաֆորմում։
Բնության մեջԽմբագրել
Բնության մեջ տարածված են պուրինի ածանցյալները՝ պուրինային հիմքերը, որոնք մտնում են նուկլեինաթթուների, ադենոզինի, նուկլեոտիդների, կոֆերմենտների, ալկալոիդների, վիտամինների, անտիբիոտիկների բաղադրության մեջ և կարևոր դեր են խաղում բազմաթիվ կենսական պրոցեսներում։
Պուրինային և պիրիմիղինային հիմքերն իրականացնում են ժառանգական ինֆորմացիայի ծածկագրումը նուկլեինաթթուներում և այն փոխանցում սպիտակուցներին՝ կենսասինթեզի ընթացքում։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 466)։ |