Գլիցին, ամինաքացախաթթու, գլիկոկոլ, NH2CH2COOH, ալիֆատիկ շարքի պարզագույն ամինաթթու։ Անգույն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 232-236 °C (քայքայվելով), խտությունը՝ 1595 կգ/մ3 (15 °C)։ Լուծվում է ջրում (100գ-ում՝ 25 գ Գլիցին, 15 °C-ում), սպիրտում, իսկ եթերում չի լուծվում։ Հիմքերի և թթուների հետ առաջացնում է աղեր, շատ կատիոնների հետ՝ կոմպլեքս միացություններ, N-տրիալկիլ տեղակալված Գլիցինի ներքին աղերը կոչվում են բետաիններ։ Բազմաթիվ բուսական և կենդանական սպիտակուցներ պարունակում են Գլիցին, որը մասնակցում է կենսասինթեզին։ Ստացվում է մետաքսի ֆիբրիոնի կամ կենդանական սոսնձի հիդրոլիզից, իսկ արհեստական ճանապարհով՝ քլորքացախաթթվի և ամոնիակի փոխազդմամբ։ Օգտագործվում է բուֆերային լուծույթներ պատրաստելու, արծաթը և պղինձը քանակապես որոշելու համար ն օրգանական սինթեզում։ Գլիցին են անվանում նաև լուսանկարչության մեջ որպես հայտածիչ օգտագործվող պարաօքսիֆենիլամինաքացախաթթուն (օքսիֆենիլգլիցին)։
Գլիցին |
---|
 |
Քիմիական բանաձև | C₂H₅NO₂ |
---|
Մոլային զանգված | 1,2E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
---|
Խտություն | 1,607 գ/սմ³ գ/սմ³ |
---|
Հալման ջերմաստիճան | 233 °C °C |
---|
Կազմալուծման ջերմաստիճան | 290 °C[2] |
---|
Քիմիական հատկություններ |
---|
pKa | 2,35 |
---|
Դասակարգում |
---|
CAS համար | 56-40-6 |
---|
PubChem | 750 |
---|
EINECS համար | 200-272-2 |
---|
SMILES | C(C(=O)O)N |
---|
ЕС | 200-272-2 |
---|
ChEBI | 730 |
---|
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |