Արգինին

քիմիական միացություն

Արգինին (2-ամինո-5 գուանիդինպենտանային թթու), ալիցիկլիկ հիմնական ալֆա ամինաթթու։ Օպտիկապես ակտիվ է, գոյություն ունի Լ և Դ իզոմերների տեսքով։ Լ արգինինը մտնում է պեպտիդների և սպիտակուցների մեջ, հատկապես բարձր է արգինինի պարունակությունը սպիտակուցների մեջ՝ կիստոնների և պրոմատինների, հասնում է մինչև 85 %։ Նոր հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ արգինինի չափից շատ ընդունման արդյունքում։ ուղեղը պաշտպանող իմունային բջիջներում առաջացնում է Ալցհայմերի հիվանդություն[3]։

Արգինին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₆H₁₄N₄O₂
Մոլային զանգված2,9E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
pKa12,488 և 12,48[2]
Դասակարգում
CAS համար74-79-3
PubChem6322
EINECS համար200-811-1
SMILESC(CC(C(=O)O)N)CN=C(N)N
ЕС200-811-1
ChEBI6082
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Քիմիական հատկություններ խմբագրել

Արգինինը հանդիսանում է հիմնական ամինաթթուն, որն ունի հիմնականում երկու կենտրոն։ α վիճակում ամինախումբ է, իսկ δ-դիրքում՝ գուանիդին։ Գուանիդային խումբը՝ ռեզոնանսային պրոտոնավորման լիցքավորման շնորհիվ ուժեղ հիմք է հանդիսանում, գտնվում է պրոտոնացված կատիոնային վիճակում pH < 10 դեպքում և կարող է ձևավորել բազմաթիվ ջրածնական կապեր։ Թուլացնող և չեզոք լուծույթներում ձևավորում է ցվիտտեր-Իոն։ Արգինինի բարձր հիմնավորումը համապատասխանաբար ԴՆԹ-ի ֆոսֆատային խմբերի հետ իոնային կապ ստեղծելու ունակությունը պայմանավորում է նուկլեոպրոտեիդների առաջացումը՝ ԴՆԹ-ի քրոմատինի հիստոն կոմպլեքսը և ԴՆթ-ի պրոտամինի սերմնաբջիջների հետերոխրոմատինը։

Կենսաբանական հատկություններ խմբագրել

Արգինինը մասամբ օգտագործվում է որպես ամինաթթու։ Մեծահասակների և առողջ մարդկանց մոտ արգինինը արտադրվում է բավարար քանակությամբ։ Միևնույն ժամանակ երեխաների և դեռահասների, տարեց և հիվանդ մարդկանց մոտ արգինինի սինթեզի մակարդակը հաճախ անբավարար է։ Արգինինի բիոսինթեզը կատարվում է ցիտրոլինից արգինինսուկցինատսինտազայի և արգինինսուկցինատլիազայի ազդեցության տակ։ Արգինինը ազոտական փոխանակման գործընթացներում հանդիսանում է հիմնական մետաբոլիտներից մեկը (հիմանկանում կաթնասունների և ձկների ցիկլի մեջ)[4]։

Սննդային բաղադրություն խմբագրել

L-Արգինինը գոյություն ունի բազմաթիվ ինչպես կենդանական, այնպես էլ բուսական ծագում ունեցող սննդամթերքներում։ Աղյուսակում ներկայացված են արգինինի քանակի տվյալներն ըստ արգինինի 100 գրամ պարունակության և նշված սպիտակուցի բովանդակությունը։

Մթերք Սպիտակուց Արգինին А/S
Հում խոզի միս 20,95 գ 1394 մգ 0 6,7 %
Հում հավի ֆիլե 21,23 գ 1436 մգ 0 6,8 %
Հում սաղմոնի ֆիլե 20,42 գ 1221 մգ 0 6,0 %
Հավի ձու 12,57 գ 0 820 մգ 0 6,5 %
Կովի կաթ 3,7% յուղ 0 3,28 գ 0 119 մգ 0 3,6 %
Մայրու կոներ 13,69 գ 2413 մգ 17,6 %
Ընկույզ 15,23 գ 2278 մգ 15,0 %
Դդմի սերմեր 30,23 գ 5353 մգ 17,7 %
Ցորենի ալյուր գ / պ 13,70 գ 0 642 մգ 0 4,7 %
Եգիպտացորենի ալյուր 0 6,93 գ 0 345 մգ 0 5,0 %
Չհղկված բրինձ 0 7,94 գ 0 602 մգ 0 7,6 %
Հնդկացորենի հաց 13,25 գ 0 982 մգ 0 7,4 %
Չորացած ոլոռ 24,55 գ 2188 մգ 0 8,9 %

Կիրառություն խմբագրել

Դեղամիջոցներ խմբագրել

Արգինինն առկա է հեպատոպրոտոեկտորների[5] և իմունամոդուլյատորների[6], կարդոլոգիական դեղամիջոցների, այրվացքների դեղամիջոցների, սպիդով հիվանդների համար նախատեսված դեղամիջոցների, ինչպես նաև հետվիրահատական շրջանի սննդակարգի բաղադրության մեջ[7][8][9][10]։

Սննդային հավելումներ խմբագրել

Արգինինը լայնորեն գովազդվում է որպես բոդիբիլդերների և ծանրամարտիկների համար նախատեսված սննդային հավելումների բաղադրիչ՝ մկանային սնուցման բարելավման նպատակով։ Արգինինը լայնորեն օգտագործվում է նաև սննդային հավելումների մեջ, որոնք գովազդվում են որպես իմունիտետի ստիմուլ։ Նաև արգինինը խթանում է աճի հորմոնի դուրս մղմանը, որն իր հերթին ազդում է ամբողջ օրգանիզմի երիտասարդացման վրա՝ նվազեցնում ենթամաշկային ճարպի քանակը, մեծացնում է անաբոլիզմը։ Ազոտի օքսիդի դոնոր է[3], որի կենսաբանական էֆեկների հայտնաբերումը արժանացել է նոբելյան մրցանակի[11]։

Գրականություն խմբագրել

  • Химическая энциклопедия / Редкол.: Кнунянц И.Л. и др.. — М.: Советская энциклопедия, 1988. — Т. 1 (Абл-Дар). — 623 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 L-arginine
  2. Weast R. C. CRC Handbook of Chemistry and Physics (1st student edition) / R. C. Weast — 1 — CRC Press, 1988. — ISBN 978-0-8493-0740-9
  3. 3,0 3,1 Andrew, P.J.; Myer, B. Enzymatic function of nitric oxide synthases(անգլ.) // Cardiovascular Research[en] : journal. — 1999. — Т. 43. — № 3. — С. 521—531 REVIEW. — doi:10.1016/S0008-6363(99)00115-7 — PMID 10690324. [1]
  4. Andrew, P.J.; Myer, B. Enzymatic function of nitric oxide synthases(անգլ.) // Cardiovascular Research[en] : journal. — 1999. — Т. 43. — № 3. — С. 521—531 REVIEW. — doi:10.1016/S0008-6363(99)00115-7 — PMID 10690324. [2]
  5. «ГЛУТАРГИН (аргинина глутамат)."По мотивам гепатопротекторной прозы"». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  6. «ARGININ.RU — L-Arginin». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
  7. Koga Y., Akita Y., Junko N., Yatsuga S., Povalko N., Fukiyama R., Ishii M., Matsuishi T. Endothelial dysfunction in MELAS improved by l-arginine supplementation(անգլ.) // Neurology : journal. — 2006. — Т. 66. — № 11. — С. 1766—1769. — doi:10.1212/01.wnl.0000220197.36849.1e — PMID 16769961.
  8. Koga Y. [L-arginine therapy on MELAS] (Japanese) // Rinsho Shinkeigaku. — 2008. — Т. 48. — № 11. — С. 1010—1012. — PMID 19198147.
  9. Koga Y., Akita Y., Nishioka J., Yatsuga S., Povalko N., Katayama K., Matsuishi T. MELAS and L-arginine therapy (und) // Mitochondrion. — 2007. — Т. 7. — № 1—2. — С. 133—139. — doi:10.1016/j.mito.2006.11.006 — PMID 17276739.
  10. Finsterer J. Management of mitochondrial stroke-like-episodes (und) // Eur. J. Neurol.[en]. — 2009. — Т. 16. — № 11. — С. 1178—1184. — doi:10.1111/j.1468-1331.2009.02789.x — PMID 19780807.(չաշխատող հղում)
  11. The Nobel Prize in Physiology or Medicine 1998 — Robert F. Furchgott, Louis J. Ignarro, Ferid Murad
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգինին» հոդվածին։