Լիզին, α,ε-դիամինակապրոնաթթու, անփոխարինելի ամինաթթու։ Անգույն բյուրեղներ են, մոլեկուլային զանգվածը 146,19։ Հանդես է գալիս D և L—ձևերով։ Բնականը L ձևն է։ Հալման ջերմաստիճանը՝ 224—225 °C, լավ է լուծվում ջրում, թթուներում ու հիմքերում, վատ՝ սպիրտում։ Լիզինը անջատվել է կազեինի հիդրոլիզատից (1889)։ Լիզինում պարունակվում է բուսական և կենդանական ծագում ունեցող համարյա բոլոր սպիտակուցներում, չի սինթեզվում մարդու և կենդանիների օրգանիզմում։ Սնունդի մեջ լիզինի բացակայությունը դանդաղեցնում է երեխաների աճը, մեծերի մոտ առաջացնում է բնականոն կենսագործունեության խանգարում, որն արտահայտվում է ազոտի բացասական հաշվեկշռով։ Լիզինի օրական պահանջը հասուն մարդու մոտ կազմում է 23 մգ/կգ քաշին, մանուկներինը՝ 170 մգ/կգ։ Արդյունաբերության մեջ լիզին ստանում են մանրէակենսաբանական սինթեզով։ Լիզինը կիրառվում է գյուղատնտեսական կենդանիների կերը և որոշ սննդանյութեր հարստացնելու նպատակով։
Լիզին |
---|
 |
Քիմիական բանաձև | C₆H₁₄N₂O₂ |
---|
Մոլային զանգված | 2,4E−25 կիլոգրամ[1] և 2,4E−25 կիլոգրամ[2] գ/մոլ |
---|
Քիմիական հատկություններ |
---|
Դասակարգում |
---|
CAS համար | 70-54-2 |
---|
PubChem | 866 |
---|
EINECS համար | 200-740-6 |
---|
SMILES | C(CCN)CC(C(=O)O)N |
---|
ЕС | 200-740-6 |
---|
ChEBI | 843 |
---|
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |