Գուանին

քիմիական միացություն

Գուանին (Գուա, Gua), ազոտային հիմքեր, պուրինի ամինաածանցյալ (2-ամինո-6-օկսոպուրին), համարվում է նուկլեինաթթվի մասը։ ԴՆԹ-ում կրկնապատկման և տրանսկրիպցիայի ժամանակ առաջացնում է երեք ջրածնային կապ ցիտոզինի կոմպլիմենտարության հետ (Cyt)։ Առաջին անգամ առանձնացվել է գուանոյից։

Գուանին
Изображение химической структуры
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում2-ամինո-1H-պուրին-6(9H)-ՕH
Այլ անվանումներ2-ամինո-6-օկսոպորին,
2-ամինոգիպոկսանտին,
գուանին
Քիմիական բանաձևC₅H₅N₅O
Մոլային զանգված2,5E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Կազմալուծման ջերմաստիճան360 °C[2]
Քիմիական հատկություններ
pKa9,92[3]
Բյուրեղային կառուցվածքՄոնոցիկլիկ բյուրեղային համակարգ
Դասակարգում
CAS համար73-40-5
PubChem764
EINECS համար200-799-8
SMILESC1=NC2=C(N1)C(=O)N=C(N2)N
ЕС200-799-8
RTECSMF8260000
ChEBI744
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ֆիզիկական հատկություններ խմբագրել

Անգույն, անձև բյուրեղային փոշի։ Հալման ջեմաստիճանը 365 °C է։ Գուանինի լուծույթը HCl-ում դիսոցվում է։ Հիմնային և թթվային միջավայրում ունի առավելագույնս 2 կլանում ուլտրամանուշակագույն սպեկտորում՝ (λмакс) 275 և 248 նմ ժամանակ (pH 2) և 246 և 273 նմ (pH 11).

Քիմիական հատկություններ խմբագրել

Քիմիական բանաձև — C5H5N5O, մոլային զանգված — 151,15 գ/մոլ։ Ցուցաբերում է հիմնային հատկություններ, pKa1 = 3,3; pKa2= 9,2; pKa3=12,3: Գուանինի հետ փոխազդելիս HNO2 առաջանում է կսանտին։

Լուծելիություն խմբագրել

Լավ է լուծվում թթուներում և հիմքերում։ Վատ է լուծվում էֆիրային յուղում, սպիրտում։ Չի լուծվում ջրում։

Որակական ռեակցիաներ խմբագրել

Գուանինի հայտնաբերման համար այն հագեցնում են մետաֆոսֆորային և տրինիտրաֆենոլային թթուներով, դիազոսուլֆաթթուների հետ Na2CO3 տալիս է կարմիր գունավորում։

Բնության մեջ տարածում և կարևորություն խմբագրել

Մտնում է նուկլեինաթթվի կազմության մեջ։ Առաջին անգամ առանձնացվել է գուանոյից, որից էլ առաջացել է նրա անունը։ Համարվում է սարդակերպերի արտազատման արտադրանքը (Arachnida)

Գրականություն խմբագրել

  • Կնունյանց Ի. Լ։ Կարճ քիմիական հանրագիտարան (հատոր 1), Մ.: Սովետական հանրագիտարան, 1967
  • Ն. Ա. Տյուկավկինա, Յ. Ի. Բաուկով, Ս. Է. Զուրաբյան։ Քիմիայի դասագիրք. Մ. 2010

Ծանոթագրություններ խմբագրել