Ռաիսա Իվանովնա Ֆրիչինսկայա (ռուս.՝ Раиса Ивановна Фричинская, հուլիսի 21, 1924(1924-07-21), Քիշնև, Ռումինիայի թագավորություն - հոկտեմբերի 2, 2010(2010-10-02), Մոսկվա, Ռուսաստան), «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի խմբագիր, ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող (1987)[1], Անիմացիոն կինոյի միջազգային ասոցիացիայի անդամ (ռուս.՝ Association International du Film d'Animation, ASIFA

Ռաիսա Ֆրիչինսկայա
Ծննդյան թիվ՝հուլիսի 21, 1924(1924-07-21)
Ծննդավայր՝Քիշնև, Ռումինիայի թագավորություն
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 2, 2010(2010-10-02) (86 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝խմբագիր և սցենարիստ
Պարգևներ՝
ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
IMDb։ID 2037056

Կենսագրություն խմբագրել

Ռաիսա Ֆրիչինսկայան ծնվել է 1924 թվականի հուլիսի 21-ին Քիշնևում։ 1949 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ կինոգիտության ֆակուլտետը։

1949 թվականից եղել է ԽՍՀՄ Պետֆիլմֆոնդի կինոֆոնդի կրտսեր գիտաշխատող։ 1952 թվականին դարձել է Համամիութենական ռադիոկոմիտեի արտհեռարձակման գրական խմբագրության խմբագիր։

1953-1993 թվականներին Ռաիսա Ֆրիչինսկայան՝ որպես խմբագիր, աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում (եղել է սցենար-խմբագրական կոլեգիայի անդամ)։

Ռաիսա Ֆրիչինսկայան մասնակցել է ավելի քան 200 մուլտֆիլմերի ստեղծմանը։ Աշխատել է ռեժիսորներ Ֆեոդոր Խիտրուկի, Բորիս Ստեպանցևի, Վ․ Պոպովի, Անդրեյ Խրժանովսկու, Վադիմ Կուրչևսկու, Լև Ատամանովի, Եֆիմ Գամբուրգի, Իդեա Գարանինայի, Ստանիսլավ Սոկոլովի, Էդուարդ Նազարովի և այլոց հետ։ Մասնակցել է նախադպրոցականների համար նախատեսված «Ուրախ կարուսել» մուլտհանդեսի մշակմանը[2]։

Ամուսինը եղել է դերասան Լև Ֆրիչինսկին։

Ռաիսա Ֆրիչինսկայան մահացել է 2010 թվականի հոկտեմբերի 2-ին Մոսկվայում։ Թաղվել է Վագանկովյան գերեզմանատանը[3]։

Ֆիլմագրություն խմբագրել

Սցենարիստ խմբագրել

Հնչյունավորում խմբագրել

Խմբագիր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 677-678. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ խմբագրել