Ինչպես կապիկները ճաշեցին

1987 թվականի մուլտֆիլմ

«Ինչպես կապիկները ճաշեցին» (ռուս.՝ «Как обезьянки обедали»), «Կապիկները» շարքի չորրորդ մուլտիպլիկացիոն ֆիլմը[1]։ Երգը կատարում է «Մաշինա վրեմենի» խումբը։ Շարքի վերջին մուլտֆիլմն է, որ ստեղծվել է ԽՍՀՄ-ում։

Ինչպես կապիկները ճաշեցին
ռուս.՝ Как обезьянки обедали
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն, մանկական ֆիլմ և ընտանեկան ֆիլմ
Շարքի մասն էԿապիկները
ՌեժիսորԼեոնիդ Շվարցման
ՍցենարիստԳրիգորի Օստեր
ԵրաժշտությունԱնդրեյ Մակարևիչ, Ալեքսանդր Կուտիկով և Ալեքսանդր Զայցև
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն545 s
ՇարքԿապիկները
ՊրիկվելԿապիկներն ու կողոպտիչները
ՍիկվելԿապիկներ, առա՛ջ
Թվական1987

Սյուժե

խմբագրել

Կենդանաբանական այգին է։ Մայր կապիկը, ինչպես միշտ, զբաղված է տնտեսության հոգսերով. ճաշ է պատրաստում։ Նրա փոքրիկ հինգ ձագերը, որոնցից մեկը մանկահասակ է, անհամբերությամբ սպասում են ճաշը մատուցելուն։ Նրանք մի ակնթարթում ուտում են մի կույտ հացն ու մի ափսե կարագը, ապա ուշադրությամբ նայում հարևան վանդակին, որտեղ վագրն իր համար ապուր էր եփում։ Վերջինս, տեսնելով, որ խոհանոցում աղ չունի, գնում է աղ բերելու, իսկ կապիկներն այդ պահին որոշում են նրա ապուրին աղ անել, որը վերցրել էին իրենց խոհանոցից։ Բայց մանկահասակ կապիկի պատճառով պատահաբար ապուրի մեջ են լցնում տուփի ամբողջ աղը։ Վագրը վերադառնալով՝ համտեսում է իր եփածը և, զգալով, որ այն շատ աղի է, սկսում է վազել, այնուհետև թռչել վանդակում, ապա ընկնում է հատակին՝ ուղիղ աղի դատարկ տուփի վրա։ Կարեկից Մայր կապիկն իր եփած ապուրը տալիս է վագրին։

Կապիկները քաղցած են, իսկ խոհանոցում ուտելու ոչինչ չկա։ Նրանք տեսնում են սրճարան հրավիրող գովազդային մեծ պաստառը։ Չնայած հայտարարությունը վանդակից շատ լավ էր երևում, բայց ընտանիքը որոշում է այնտեղ հասնել ավտոբուսով։ Այնտեղ նստած էր միայն մի տարեց ձկնորս։ Կապիկները թռչկոտում են, ինքնասպասարկման դրամարկղից հանում տոմսերը՝ դրանցով կապկպելով Մայր կապիկին ու ձկնորսին։ Տիտանական ջանքերով մայրը կարողանում է ամեն ինչ հետ տեղը դնել (չնայած տոմսերի շղթան մի քանի մետրով դուրս էր եկել պատուհաններից), իսկ այդ պահին ամենափոքր կապիկը հետ է պտտում ձկնորսի կարթաթելի կոճը։ Կապիկները կարթաթելը պատուհանից նետում են ճամփեզրի գլանատակառի մեջ, որ վրա գրված էր. «Կենդանի թառափ»։ Այնտեղ աշխույժ առևտուր էր կատարվում։ Վաճառողը կոթավոր որսացանցով վազում է «փախչող» ձկանը բռնելու, իսկ ծեր ձկնորսն ուրախացած կծկում է կարթաթելը։ Բայց Մայր կապիկը վերջին պահին վերցնում է ավարն ու նետում վազող վաճառականին։

Վերջապես ընտանիքը հասնում է սրճարան։ Այնտեղ միայն մի գեր կին էր նստած, որը չէր կարողանում պատառաքաղով բռնել ամբողջական, բայց շատ ձիգ տապակած հավը։ Այն սեղանից սեղան է թռչում։ «Որսի» հետևից վազում է ամենափոքր կապիկը, ապա՝ մնացածները, հավն ընկնում է հատակին, կապիկները տեղաշարժում են սեղանները, ջարդում սկահակները՝ փորձելով բռնել հավին։ Բայց տապակած հավն անկանխատեսելի է. այն ինքնուրույն փոխում է շարժման հետագիծը, այն չեն կարողանում բռնել ոչ հայելու միջոցով, ոչ էլ ինքնաշեն աղեղով պատառաքաղն արձակելով։ Անկարգությունից միայն այժմ անհանգստացած մատուցողը կարողանում է հավը բռնել սեփական բերանով և ամբողջությամբ կուլ տալ։

Չնայած որ սրճարանը հիմնովին ավերված է, Մայր կապիկը հաշված վայրկյանների ընթացքում այն կարգի է բերում ու առանց ճաշելու ձագերի հետ փախչում։

Կապիկները տխուր նստած են ճամփեզրի բլրակի վրա։ Նրանց կողքով անցնում է զբոսաշրջիկների ընտանիք՝ հեծանիվով փոքրիկ աղջիկը, մեծ ուսապարկերով հայրն ու մայրը։ Կապիկներից ոչ հեռու՝ դաշտում, նրանք կանգ են առնում, մեծ սփռոց փռում ու վրան շարում ամեն տեսակի ուտելիքներ։ Մայրն ու հայրը փորձում են աղջկան կերակրել, բայց վերջինս հրաժարվում է ու շարունակում հեծանիվ քշել։

Օգտվելով այն հանգամանքից, որ աղջկա ծնողները զբաղված են աղջկա հետևից վազելով, կապիկները, զինվելով գդալներով, նետվում են «սեղանի» վրա և սկսում թալանը։ Աղջիկը, դա տեսնելով, վազում է նրանց «օգնության»։ Աղջկա մայրը ցանկանում է կապիկներին հեռացնել, հայրը նրան կանգնեցնում է, իսկ քիչ անց կանգնեցնում է նաև Մայր կապիկին։ Երեքով հիանում են իրենց երեխաների ախորժակով։ Վերջապես սփռոցը լրիվ դատարկված է։ Ամենևին չգիրացած կապիկները (բացառությամբ մեկի, որը տորթը մենակ կերել էր) նետվում են աղջկա փոքրիկ ուսապարկի վրա, որն ամրացված էր հեծանիվի վրա, բայց այնտեղ ոչ թե ուտելիք էր, այլ գիշերանոթ։

Ստեղծողներ

խմբագրել
Ռեժիսոր Լեոնիդ Շվարցման
Սցենարիստ Գրիգորի Օստեր
Բեմադրող նկարիչներ Լեոնիդ Շվարցման, Վячеслав Բայրամով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վիկտոր Արսենտևтьев, Նատալյա Բոգոմոլովова, Տատյանա Պոմերանցևաева, Դմիտրի Կուլիկով, Ալեքսանդր Պանով
Նկարիչներ Ալլա Գորևева, Իննա Զարուբա, Իրինա Տրոյանովա, Սերգեյ Մարակասով, Վ. Խարիտոնովա
Օպերատոր Ալեքսանդր Չեխովսկի
Կոմպոզիտորներ Անդրեյ Մակարևիչ, Ալեքսանդր Կուտիկով, Ալեքսանդր Զայցև
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
Մոնտաժող Օլգա Վասիլենկո
Վոկալիստ Օքսանա Շաբինա
Ռեժիսորի օգնական Գалина Անդրեևա
Տնօրեն Լյուբով Բուտիրինա
  • Ստեղծողների ցանկը կազմված է ըստ մուլտֆիլմի տիտրերի։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Абрамова Н.Н. Классик по имени Лёля в стране Мультипликации. — М.: Ключ-С, 2010. — 164 с. — ISBN 978-5-93136-132-1 , 978-5-93136-140-6. Книга о Леониде Шварцмане и о созданных им мультфильмах

Արտաքին հղումներ

խմբագրել