«Արի սահադաշտ» (ռուս.՝ «Приходи на каток»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որ ստեղծվել է ռեժիսոր-մուլտիպլիկատոր Բորիս Դյոժկինի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում և պատմում է այն մասին, թե ինչպես են ձմռանը սահադաշտում հանդիպում «Մետեոր» թիմի հոկեյիստներն ու գեղասահորդուհիները։

Picto infobox cinema.png
Արի սահադաշտ
Արի սահադաշտ.jpg
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԲորիս Դյոժկին
ՍցենարիստՍակո Ռունգե
ՀնչյունավորումԱլեքսանդր Բարանով
ԵրաժշտությունԱլեքսանդր Գոլդշտեյն
ՕպերատորԲորիս Կոտով
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն9 րոպե
ՊրիկվելՀյուր ամռան մոտ
Թվական1981

ՍյուժեԽմբագրել

«Մետեոր» թիմի հոկեյիստները ձմռանը գնում են սահադաշտում մարզվելու և տեսնում են գեղասահորդուհիներին, որոնք մարզվում են սահադաշտի մյուս ծայրում։ Հոկեյիստներին դուր է գալիս հմայիչ գեղասահորդուհիներից մեկի սահելը, և նրանք իրենց հիացմունքն են արտահայտում ծափահարություններով։ Բայց այդ ժամանակ նրան է մոտենում մի գեղասահորդ, և նրանք միասին կատարում են պար սառույցի վրա։ Դիտելով նրանց՝ հոկեյիստների թիմի ավագը երազում է, որ ինքն էլ պարի հմայիչ գեղասահորդուհու հետ։ Դարպասապահը որոշում է օգնել նրան։ Նա պտտեցնում է գեղասահորդին, իսկ թիմի ավագը հրավիրում է գեղասահորդուհուն, և վերջինս համաձայնում է։ Երջանիկ սահելով՝ զույգը չափից շատ է մոտենում սառցանցքին։ Չկարողանալով սառույցի ծայրին պահել հավասարակշռությունը՝ աղջիկն ընկնում է ջուրը։ Ավագը նետվում է նրա հետևից և փրկում նրան, իսկ ծովափիղը նրանց օգնում է դուրս գալ ջրից։ Շտապ օգնության մեքենան տանում է թրջված աղջկան։

Երբ հոկեյիստները գնում են սահադաշտ հաջորդ մարզման համար, փրկված աղջիկն ինքն է մոտենում թիմի ավագին, նրան նվիրում համբույր և հրավիրում պարի։ Իսկ հոկեյիստները հրավիրում են մյուս գեղասահորդուհիներին։

ՍտեղծողներԽմբագրել

Սցենարի հեղինակներ Սակկո Ռունգե, Բորիս Դյոժկին
Կինոռեժիսոր Բորիս Դյոժկին
Բեմադրող նկարիչներ Բորիս Դյոժկին, Ալեքսանդր Վինոկուրով
Կոմպոզիտոր Ալեքսանդր Գոլդշտեյն
Կինոօպերատոր Բորիս Կոտով
Հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Դերերը հնչյունավորել են Ալեքսանդր Բարանով
Նկարիչ մուլտիպլիկատորներ Բորիս Դյոժկին, Վիկտոր Արսենտև, Հովսեփ Կուրոյան
Նկարիչներ Պյոտր Կորոբաև, Վ. Դիմիչ, Էրաստ Տրեսկին
Նկարահանող խմբի տնօրեն Նիկոլայ Եվլյուխին
Խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա

Վերաթողարկում DVD-ովԽմբագրել

Մուլտֆիլմը թողարկվել է DVD-ով «Зимушка-Зима» («Սոյուզմուլտֆիլմ») մուլտֆիլմերի հավաքածուում։

ԱրձագանքներԽմբագրել

Դյոժկինի մարզական մուլտսյուիտում կան էլի ոչ պակաս գրավիչ ֆիլմեր։ Դյոժկինը չէր կարող աչքաթող անել նաև գեղասահքը։ Այդ նրբաճաշակ մարզաձևին է նվիրված «Արի սահադաշտ» ֆիլմը։ Այստեղ բացակայում է մրցակցության պահը։ Այստեղ ուրիշ կոնֆլիկտ է։ Գեղասահորդուհիների կողքին մարզվում են «մեծաքիթ» հոկեյիստները։ Նրանց դուր են գալիս նրբագեղ աղջիկները, և նրանք ենթադրում են, որ առանց դժվարության կարող են սահել միասին։ Բայց այդքան էլ հեշտ չէ ձեռք բերել պլաստիկ վարպետություն սառույցի վրա պարերում։ Ֆիլմն ավարտվում է խաղաղությամբ։ Դրան օգնում է աղջիկների ուսուցչի ու հոկեյի թիմի ավագի միջև ծագած ընկերությունը։

— Օ. Աբոլնիկ[1]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. О. Абольник. Дёжкин Борис // Режиссёры и художники советского мультипликационного кино. М., 1984. Энциклопедия отечественного кино.