Ճպուռն ու մրջյունը (մուլտֆիլմ, 1961)
«Ճպուռն ու մրջյունը» (ռուս.՝ Стрекоза и муравей), խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Նիկոլայ Ֆեոդորովի կողմից 1961 թվականին Իվան Կռիլովի համանուն առակի մոտիվներով։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Հիմնված է | The Dragonfly and the Ant? |
Ռեժիսոր | Նիկոլայ Ֆեոդորով |
Հնչյունավորում | Նիկոլայ Լիտվինով |
Երաժշտություն | Վիտալի Գևիկսման |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 642 s |
Թվական | 1961 |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճպուռն ու մրջյունը (այլ կիրառումներ)
Սյուժե
խմբագրելԷկրանին հայտնվում է մուլտֆիլմի վերնագիրը, Ճպուռը ցատկում է տառերի վրայով և պոկում «муравей» բառի Й տառը, բայց ջանասեր մրջյունն անմիջապես տառը վերադարձնում է իր տեղը։
Առավոտյան Ճպուռը դեռ քնած է տերևի վրա, իսկ ներքևում արդեն սլանում է Մրջյունի (միակն իր ցեղակիցների շարքում, որ հագուստով է) բեռնված բեռնատարը, որը բախվում է սարդոստայնին ու խճճվում նրա մեջ։ Չկարողանալով ազատել մեքենան՝ մրջյունն սկսում է ձեռքով քանդել անիվին խճճված սարդոստայնը։ Ճպուռն արթնանում է ցնցումից, որովհետև սարդոստայնն ամրանում էր այն բույսի ցողունին, որի տերևի վա քնած էր նա։ Ճպուռը Մրջյունին թույլ չի տալիս ազատել մեքենան՝ քաշելով սարդոստայնի մյուս ծայրից։ Այդ ընթացքում հավաքվում են ևս երեք բեռնատարներ, չորս վարորդ մրջյունները բոլոր չորս մեքենաների օգնությամբ քանդում են սարդոստայնը։ Ճպուռը բռունցքով սպառնում է անցնող մեքենաներին ու շարունակում քունը։
Տեսարանը փոխվում է, և ցուցադրվում է մրջնաբույնը, որտեղ չափահաս բոլոր մրջյուններն աշխատում են, իսկ փոքրերը գնում են դպրոց։ Աշխատանքային օրվա սկզբին երեք մրջյուններ մեխում են կարգախոսը, որով կոչ է արվում աշխատանքին ավելի շատ ժամանակ հատկացնել, քան զվարճանքներին։ Շարունակվում է մրջնաբնի շինարարությունը։
Ճպուռն արթնանում է, նախաճաշում հատապտղով ու ցողով և սկսում պարել այլ միջատների հետ։ Այդ ժամանակ մրջյունների աշխատանքը տալիս է իր առաջին արդյունքները. մրջյունների ընտանիքները տեղափոխվում են նոր բնակարաններ։ Դպրոցական մրջյունները սովորում են։ Իսկ Մրջյունը շարունակում է պարել։
Մրջյունները ձմռան համար հատապտուղներ են պահեստավորում։ Նրանց մի մասը հավաքում է հատապտուղները, դնում վագոնիկների մեջ, որ քաշում է շոգեքարշը։ Մյուս մասը մուրաբա է եփում, մի մրջյուն էլ փակում է կափարիչները բռունցքի հարվածով։ Ճպուռն իր ընկերների հետ խանգարում է նրանց։
Ցուցադրվում է, որ նույնիսկ Արևն է դժգոհ ճպուռի ու նրա ընկերների զվարճանքներից. Արևի ձեռքով ամպ է նետում նրանց գլխավերևը, և անձրև է տեղում։
Սկսում են ընկնել դեղին տերևները։ Ճպուռն արթնանում է, բայց հատապտուղներ այլևս չկան։ Եղանակը վատանում է, սկսում է ձյուն տեղալ։ Հեղինակն սկսում է կարդալ առակի եզրափակիչ տողերը ձմռան մասին։ Տերևի մեջ փաթաթված Ճպուռը գնում է մրջնաբնի մոտ։ Կարգախոսը արդեն փոխվել է և կոչ է անում գործն ավարտելուց հետո հանգիստ զվարճանալ։ Մրջնաբնում սկսվել է ձեռային կյանքը. երեխաները ձնեմարդ են պատրաստում, մի կին պաղպաղակ է վաճառում։ Ճպուռն այն նույն Մրջյունին խնդրում է օգնել իրեն, սակայն վերջինս նրան տալիս է ձյուն մաքրելու բահն ու ասում, որ գնա պարելու։
Նկարահանող խումբ
խմբագրելՍցենարի հեղինակներ | Սյուզաննա Բյալկովսկայա, Անատոլի Սազոնով |
Կոմպոզիտոր | Վիտալի Գևիկսման |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Լիդիա Ռեզցովա, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Իգոր Պոդգորսկի, Բորիս Չանի, Տատյանա Ֆեոդորովա, Վիոլետա Կարպ, Ելիզավետա Կոմովա, Ալեքսանդր Դավիդով, Բորիս Բուտակով |
Նկարիչ-դեկորատոր | Իրինա Սվետլիցա |
Օպերատոր | Նինա Կլիմովա |
Հնչյունային օպերատոր | Նիկոլայ Պրիլուցկի |
Ռեժիսորի օգնականներ | Ն. Օռլովա, Մ. Ռուսանովա |
Նկարչի օգնական | Վլադիմիր Տարասով |
рԽմբագիր | Ռաիսա Ֆրիչինսկայա |
Բեմադրող նկարիչ | Մարիա Ռուդաչենկո |
Ռեժիսոր | Նիկոլայ Ֆեոդորով |
Վերաթողարկում
խմբագրել1980-ական թվականներին մուլտֆիլմը թողարկվել է տեսաերիզներով «ԽՍՀՄ Պետկինոյի վիդեոծրագրով» SECAM համակարգում։ 1990-ական թվականների սկզբից վերաթողարկվել է PAL համակարգով մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում VHS տեսաերիզներով այլ ստուդիաների կողմից. 1990-ական թվականների կեսերին՝ Studio PRO Video խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հավաքածուում, ավելի ուշ՝ «Союз» ստուդիայի կողմից։ 2000-ական թվականների առաջին կեսից մուլտֆիլմը թողարկվել է VHS և DVD սկավառակներով «Союз» ստուդիայի կողմից «Сказки для малышей» հավաքածուում, ինչպես նաև «Սիրելի մուլտֆիլմերի ոսկե հավաքածու № 8» DVD հավաքածուում։
Արձագանքներ
խմբագրելՄի քանի մուլտֆիլմերում նորովի են ներկայացված նաև դասական առակները։ Մեր մուլտիպլիկացիան իր պատմության մեջ մեկ անգամ չէ, որ անդրադարձել է Կռիլովի «Ճպուռն ու մրջյունը» հայտնի առակին։ Բայց ռեժիսոր Ն. Ֆեոդորովի և նկարիչ Մ.Ռուդաչենկոյի հետաքրքիր մեկնաբանության շնորհիվ առակի հերոսները դարձել են կյանքի նկատմամբ երկու տարբեր վերաբերմունքների նկարված խորհրդանիշներ։ Անմտորեն «կյանքը վատնելու» և աշխատասիրության կոնֆլիկտն այս փոքր մուլտֆիլմում հնչում է յուրովի արդիական ու սուր։
Բնօրինակ տեքստ (ռուս.)По-новому прочтена в нескольких мультфильмах и басенная классика. Не раз за свою историю обращалась наша мультипликация к знаменитой крыловской басне «Стрекоза и Муравей». Но благодаря интересной трактовке режиссёра Н. Фёдорова и художника М. Рудаченко герои басни стали рисованными символами двух различных принципов отношения к жизни. Конфликт бездумного «прожигательства» и трудолюбия зазвучал в этом маленьком мультфильме по современному свежо и остро.
— Асенин С. В. Оружие смеха. Диапазон комического.[1]
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Ճպուռն ու մրջյունը» (1961) մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում