Պեր Գյունտ (ռուս.՝ Пер Гюнт), 1979 թվականին նկարահանված խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ` մեծահասակների համար, որը ստեղծվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, ռեժիսոր Վադիմ Կուրչևսկու կողմից։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Հենրիկ Իբսենի համանուն դրամայի, ֆիլմում օգտագործվում է Էդվարդ Գրիգի երաժշտությունը։

Պեր Գյունտ
Տեսակմուլտֆիլմ
Հիմնված էՊեր Գյունտ
ՌեժիսորՎադիմ Կուրչևսկի
ՍցենարիստՌաիսա Ֆրիչինսկայա
ԵրաժշտությունՆիկոլայ Կարետնիկով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1979

Սյուժե խմբագրել

Պեր Գյունտը մի գեղեցիկ տղա է, աղջիկներն անընդհատ նայում էին նրան, իսկ ինքը երազում էր թագավոր դառնալ և հարստանալ։ Նա հարսանիք է գնում և այնտեղ տեսնում Սոլվեյգին։ Պերը հարբում է, վիճում հյուրերի հետ և հեռանում լեռներ, որտեղ նա հանդիպում է տրոլ աղջկա։ Պերը ցանկանում է ամուսնանալ նրա հետ և դառնալ թագավոր, բայց տրոլների թագավորը բացատրում է նրան, որ դրա համար հարկավոր է տրոլ դառնալ և ապրել իրենց սովորությունների համաձայն։ Պերին հաջողվում է փախչել, և նա հեռանում է նավի վրա։ Երկար տարիներ նա լողում և հարստություն է կուտակում։ Իսկ երբ վերադառնում է հայրենի եզերք, նրա նավը փոթորկից խորտակվում է` կործանելով թղջ բեռը։ Ճանապարհորդության ընթացքում մահանում է Պերի մայրը, իսկ Սոլվիգը դեռ սպասում էր նրան անտառային խրճիթում։ Ճանապարհների խաչմերուկում նստած էր մի ծեր տրոլ, որն ասում է, որ Պերն ապրել է տրոլների նման՝ միայն իր համար։ Հուսահատ Պերը կրակ է տեսնում, մոտենում է տանը և կանչում Սոլվեյգին։ Վերջինս ասում է, որ նրա համար ինքը միշտ մնացել է այնպիսին, ինչպիսին կար։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Վադիմ Կուրչևսկի
  • Սցենարի հեղինակներ՝ Վադիմ Կուրչևսկի, Ռաիսա Ֆրիչինսկայա
  • Բեմադրող նկարիչներ՝ Նինա Վինոգրադովա, Ի. Դոբրոնիցկայա
  • Անիմատորներ՝ Վյաչեսլավ Շիլոբրեև, Նատալյա Դաբիժա, Նատալյա Տիմոֆեևա, Իրինա Սոբինովա-Կասիլ
  • Օպերատոր՝ Ալեքսանդր Վիխանսկի
  • Կոմպոզիտոր՝ Նիկոլայ Կարետնիկով
  • Հնչյունային ռեժիսոր՝ Վլադիմիր Կուտուզով
  • Խմբագիր՝ Նատալյա Աբրամովա
  • Տիկնիկները և դեկորները պատրաստել են՝ Վլադիմիր Աբբակումովով, Վլադիմիր Ալիսով, Սվետլանա Զնամենսկայա, Ալեքսանդր Բելաև, Օլեգ Մասաինով, Նինա Մոլևա, Ն. Կորնևա, Վ. Սմոլյանինով, Միխայիլ Կոլտունով, Պավել Գուսև, Մարինա Չեսնոկովա, Վալենտին Լադիգին, Ե. Դաիկովիչ
  • Խմբագիր՝ Նադեժդա Տրեշչյովա
  • Ռեժիսոր՝ Գ. Կովրով
  • Դերերը հնչյունավորել են՝ Օլեգ Յանկովսկի, Աննա Կամենկովա, Նիկիտա Պոդգորնի, Լարիսա Պաշկովա, Սեմյոն Սամոդուր, Իրինա Կարտաշյովա

Նկարահանող խումբը ներկայացված է ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Մուլտֆիլմի մասին խմբագրել

  «Պեր Գյունտում» Կուրչևսկին մոտնեում է ծավայալին մուլտիպլիկացիայի գեղարվեստական հնարավորությունների այն սահմաններին, որոնք նրան բաժանում են խաղարկային կինոյից։ Օրինակ, տրոլ աղջկա կրկնակի հայտնվելուց Պերը վախենում է և փախչում տուն, Սոլվեյգի մոտ։ Սակայն տրոլ աղջկա անեծքն արդեն հավերժ հեռացրել է Պերին մարդկանց աշխարհից։ Եվ այդ ճեղքը հանկարծ իրականանում է, ինչպես սառույցի վրայի ճեղքը, որ առաջանում է վազողի ոտքերի տակ։ Այս կադրն իր դիտանկյունի խորքով ու լայնությամբ, գունային մռայլ ներկապնակով ու մարդու շարժումների կատարման պլաստիկությամբ անսպասելի է մուլտիպլիկացիոն կինոյի համար։ Ձմեռային հանգչող օրվա տրամադրությունը փոխանցվում է ասես խաղարկային կինոյի «իրականությամբ»։ Փոխանցվում է սակայն ոչ թե ուղղակիորեն, այլ պատրանքի միջոցով, որն ստեղծված է շատ նուրբ, զուտ տեսողական միջոցներով։ Այստեղ ևս, թվում է` մուլտիպլիկացիա վերջին սահմանին, Կուրչևսկին չի կարողանում հետ կանգնել փոխաբերությունից։ Միայնակ և մոռացված` մահանում է Պերի մայրը։ Նրա տան պատուհանից մենք տեսնում ենք մահճակալ, որի վրա պառկած է հյուծված կինը։ Որդուն է հասնում նրա ձայնը. «Ո՞ւր ես դու Պեր, ես մահանում եմ...»: Ձմեռային դաշտավայրի համայնապատկերը փոխվում է մոր` դատարկ մահճակալով սենյակի տեսարանով։ Նրա վրա անգամ ծածկոց, չկա, միայն մուգ, փայտե կմախքը։ Դռան մոտ կանգնած է Պերը։ Տունը մաքուր է և դատարկ։ Մոր մահն առաջին ցնցումն է Պերի կյանքում։ Փոխաբերաբար ներկայացվելով` այս տեսարանը ցնցում է դառնում նաև հանդիսատեսի համար։ Այսպես, անշտապ սյուժեով ու «խորը կադրի» ազատ շնչառությամբ ռեժիսորը մեզ տանում է դեպի ավարտ։
- Ա. Պրոխորով, Խորհրդային մուլտիպլիկացիոն կինոյի ռեժիսորներն ու նկարիչները, Մոսկվա, 1984[1]
 

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել