Ինչպես Մաշան կռվեց իր բարձի հետ

Ինչպես Մաշան կռվեց իր բարձի հետ (ռուս.՝ Как Маша поссорилась с подушкой)[1], խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1977 թվականին Սոյուզմուլտֆիլմ կինոստուդիայի կողմից։ Սցենարը և համանուն գիրքը գրել է Գալինա Լեբեդևան, ով նաև «Վարունգե ձի» մուլտֆիլմի սցենարի հեղինակն է։

Ինչպես Մաշան կռվեց իր բարձի հետ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԼև Միլչին
Բեմադրող նկարիչԼև Միլչին
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1977

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմում ներկայացվող պատմությունը պատահել է ամռանը, Մաշա անունով մի աղջկա հետ։ Մաշան պառկել էր քնելու, բայց նրա քունը չէր տանում։ Նա թափ է տալիս բարձը, ոտքով հարվածում, բայց միևնույնն է` այն անհարմար է։ Նա որոշում է գնալ այգի զբոսնելու։ Դուրս է գալիս և զարմանում. «Ի՜նչ կլոր է լուսինը»։ Մաշան տեսնում է Տյավկա անունով շունիկին և բողոքում նրան` ասելով` «Իմ անկողինը շատ անհարմար է, բարձը` խեղդող, ծածկոցը` կծող, ոչ մի կերպ չեմ կարողանում քնել»։ Տյավկան խղճում է աղջկան և կանչում իր բնի մեջ քնելու։ Մաշան հրաժարվում է։ Մոտենում է ցախանոցին և ներս նայում ու տեսնում, որ հավերը քնած են ձողի վրա։ Մաշան գնում է լճակի մոտ և տեսնում, որ ձկնկուլը քնած է` մեկ ոտքի վրա կանգնած։ Աղջիկը տուն է վերադառնում և տեսնում մի չղջիկ, որը պարզվում է` քնած էր ձեղնահարկում, տանիքի տակ, գլուխը` դեպի ներքև։ Եվ Մաշան շատ է ուզում վերադառնալ իր անկողին։ Պառկում է իր անկողնում ու քնում։

Հեղինակներ խմբագրել

Սցենարի հեղինակ Գալինա Լեբեդևա
Ռեժիսոր Լև Միլչին
Բեմադրող նկարիչներ Լև Միլչին, Վ. Գիլյարովա
Կոմպոզիտոր Յան Ֆրենկել
Օպերատոր Միխայիլ Դրույան
Հնչունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վլադիմիր Արբեկով, Ալեքսանդր Պանով, Մարինա Ռոգովա, Վիկտոր Շևկով
Մոնտաժող Օլգա Վասիլենկո
Նկարիչ Իրինա Տրոյանովա
Օգնականներ Ե. Գոլոլոբովա, Օ. Իսակովա, Ն. Կոզլովա
Տեքստը կարդում է Վասիլի Լիվանով
Ֆիլմի տնօրեն Ֆյոդոր Իվանով

Վերաթողարկում DVD ձևաչափով խմբագրել

Մուլտֆիլմը 2006, 2007 և 2008 թվականներին վերահրատարակվել է DVD ձևաչափով` «Հեքիաթներ Մաշայի մասին» մուլտֆիլմերի ժողովածուներում («Սոյուզմուլտֆիլմ»)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել