Ձմեռ պապը և գորշ գայլը (մուլտֆիլմ, 1978)

խորհրդային մուլտֆիլմ

«Ձմեռ պապը և գորշ գայլը», խորհրդային մուլտֆիլմ, որն արտադրվել է 1978 թվականին, ռեժիսոր մուլտիպլիկատոր Վիտոլդ Յանովիչի կողմից։ Ձմեռ պապն ու գորշ գայլը (1937 թվականի ստեղծած համանուն մուլտֆիլմի նման է), (որն իր հերթին փոխակերպվել է «Գայլը և յոթ ուլերը» հեքիաթի սյուժեից) և միաժամանակ ամանորյա[1] մուլտֆիլմի (սիկվել) շարունակությունն է «Խնձորների պարկ» մուլտֆիլմի՝ Ձմեռ Պապի ակտիվ մասնակցությամբ[2]։

Ձմեռ պապը և գորշ գայլը
ռուս.՝ Дед Мороз и серый волк
Տեսակմուլտֆիլմ
Ժանրսուրբծննդյան ֆիլմ
ԿերպարներՁմեռ Պապ
Հիմնված էՁմեռ պապն ու գորշ գայլը (մուլտֆիլմ, 1937)
ՌեժիսորՎիտոլդ Յանովիչ
ՍցենարիստՎլադիմիր Սուտեև
ՀնչյունավորումԱնատոլի Պապանով, Բորիս Վլադիմիրով, Գեորգի Վիցին, Մարիա Վինոգրադովա, Մարգարիտա Կորաբելնիկովա, Անատոլի Սոլովյով և Յուրի Վոլինցև
ԵրաժշտությունՄիխայիլ Մեերովիչ
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն17 րոպե
ՊրիկվելՄի պարկ խնձոր
Թվական1978

1990-ականների երկրորդ կեսին մուլտֆիլմի մոտիվներով արտադրվել ձայնային հեքիաթ՝ Ալեքսանդրա Պոժարովայի տեքստով՝ «Թվիկ Լիրեկ» ձայնասկավառակի վրա։

Սյուժե

խմբագրել

Ձմեռ Պապը անտառի գազանների համար Նոր տարվա կապակցությամբ նվերներ է պատրաստում։ Գորշ գայլն ու ագռավը պլան են մշակել. ինչպես գողանալ նապաստակի ձագերին։ Դրա համար ագռավը շեղում է Ձմեռ Պապին, իսկ գայլը գողանում է նրա տոնական զգեստը և նվերների տոպրակը։ Կերպարանափոխվելով՝ գայն ու ագռավը գնում են նապաստակների մոտ։ Այդ ընթացքում նապաստակ ծնողները գնացել էին տոնածառի հետևից և ձագերին կարգադրել են ոչ մեկի առաջ դուռը չբացել։ Սակայն գայլը Ձմեռ Պապիկի հագուստով է լինում և իհարկե նապաստակները հաճույքով բացում են դուռը և իրենք էլ մտնում են պարկի մեջ՝ նվերների հետևից։ Միայն աղջիկ–Թաթիկն է թաքնվում վառարանի հետևում։ Նապաստակները տեսնելով, որ իրենց ձագերը չկան, լացում են, հենց այդ ժամանակ էլ նրանց տեսնում է Ձմեռ Պապը, որն իմանալով, թե ինչ է կատարվել, ամբողջ անտառով մեկ ահազանգում է։ Շուտով թռչունները, սկյուռը և արջուկները հայտնաբերում են գայլին ու ագռավին և աղմուկ են բարձրացնում։ Նրանք ձնագնդով մի քանի անգամ հարվածում են ագռավին և նա թռչում է։ Իսկ Ձմեռ Պապը, ձնեմարդը և նապաստակները՝ Թաթիկ աղջկա հետ մեքենայով հասնում են գայլին ու ազատում ձագերին։ Նրանք հասցնում են նշել Նոր տարին և ժամանակին հանձնում են նվերները գազաններին։

Արտադրողներ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ՝ Վլադիմիր Սուտեև
  • Ռեժիսոր՝ Վիտոլդ Բորդզիլովսկի
  • Բեմադրող նկարիչ՝ Վլադիմիր Սոբոլև
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Ռենատա Միրենկովա, Վիկտոր Լիխաչով, Վլադիմիր Արբեկով, Տատյանա Պոմերանցեվա, Օլեգ Սաֆրոնով, Ֆեդոր Ելդիմով, Ալեքսանդր Պանով, Սերգեյ Դյոժկին, Իոսիֆ Կուրոյան
  • Նկարիչներ Իրինա Սվետլիցա, Իննա Զարուբա
  • Օպերատոր՝ Բորիս Կոտով
  • Տնօրեն՝ Լյուբով Բուտիրինա
  • Կոմպոզիտոր՝ Միխայիլ Մեյերովիչ
  • Հնչյունային ռեժիսոր՝ Բորիս Ֆիլչիկով
  • Ասիստենտներ՝ Զ. Պլեխանովա, Ե. Գոլոլոբովա, Մ. Պոպովա
  • Մոնտաժ՝ Ելենա Տերտիչնայա
  • Խմբագիր՝ Ռաիսա Ֆրիչինսկայա
  • Տեքստի հեղինակ՝ Զ. Ալեքսանդրովա
  • Երգերի(բանաստեղծությունների) տեքստի հեղինակ՝ Հենրիխ Սապգիր
  • Երաժշտությունը (երգում է)՝ Էդիտա Բարով

Դերերը հնչունավորել են

խմբագրել

Վերահրատարակում

խմբագրել

Մուլտֆիլմը հաճախակի վերահրատարակվել է VHS և DVD մուլտֆիլմերի հավաքածուներում

  • «Տոնածառի հանդեսը» (1991), «Երբ լուսավորվում են տոնածառները», «Ամանորյա ճամփորդություն», «Փոստատար–ձնեմարդը»
  • «Սոյուզմուլտֆիլմ Հավաքածու № 7» (1995), «Ձմեռ Պապն ու ամառը» (1969), «Արծաթե սմբակներ» և «Միսս նոր տարի»։
  • «Շնորհավոր Նոր տարի», «Երբ լուսավորվում են տոնածառները» (1950), «Ձյունե ճանապարհներ» (1963), «Ձմեռ Պապն ու ամառը» (1969), «Ձմեռ Պապն ու գորշ գայլը» (1978), «Ձյունանուշ» (1969), «Փոստատար–ձնեմարդը» (ամանորյա հեքիաթ) (1955)։
  • «Գայլուկ — գորշ տակառիկ», «Սոյուզ», DVD, մուլտֆիլմեր սկավառակի վրա. «Գայլն ու յոթ ուլիկները (մուլտֆիլմ)» (1957), «Դա պատահել է ձմռանը» (1968), «Գայլ — գորշ պոչիկը» (1983), «Ձմեռ Պապն ու գորշ գայլը» (1978), «Գայլուկ» (1985), «Այծիկը (մուտֆիլմ)» (1961), «Տատիկն ուներ մի այծ» (1983).

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Գայլը արտաքինով և ձայնով նույնն է «Դե սպասիր» մուլտսերիալի գայլին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Георгий Бородин. «Новогодняя анимация». Аниматор.ру.
  2. Георгий Бородин. Образ Деда Мороза в российской анимации октябрь 2007

Արտաքին հղումներ

խմբագրել