Վառարանային ծղրիդի գաղտնիքը
Վառարանային ծղրիդի գաղտնիքը (ռուս.՝ Тайна запечного сверчка), 1977 թվականին նկարահանված խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի մանկության մասին։ Ռեժիսոր Վադիմ Կուրչևսկին նկարահանել է մուլտֆիլմը «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում՝ ըստ Գենադի Ցիֆերովի հեքիաթի։ Ֆիլմում օգտագործվել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երաժշտությունը։
Վառարանային ծղրիդի գաղտնիքը ռուս.՝ Тайна запечного сверчка | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | Գեղարվեստական ֆիլմ |
Ռեժիսոր | Վադիմ Կուրչևսկի |
Երաժշտություն | Միխայիլ Մեերովիչ |
Երկիր | ![]() |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 19 րոպե |
Թվական | 1977 |
Սյուժե
խմբագրելՎոլֆգանգ Ամադեուս Մոցարտը ծնվել է Զալցբուրգ քաղաքում, որն այդ ժամանակ ավստրիական փոքր իշխանության մայրաքաղաք էր։ Չորս տարեկանում նա լսում է վառարանային ծղրիդների երաժշտությունը և սկսում է նվագել այն կլավիսինի վրա։ Նա շուտով նա սովորում է նվագել։ Ուրախացած հայրը շատ է աշխատում որդու հետ, սովորեցնում է նրան ջութակ նվագել, և նրան տանում է նախ Վիեննա, ապա` Փարիզ։ Ամենուրեք խանդավառությամբ են ընդունում երիտասարդ երաժիշտի կատարումը։ Եվ Հռոմի տաճարում երիտասարդ Մոցարտը լսում է երաժշտություն, որը տարին մեկ անգամ էր կատարվում տոնի ժամանակ, այնուհետև նոտաները պահվում էին պահակախմբի հսկողության տակ։ Մոցարտը հիշում է մեղեդին և ձայնագրում այն, հաջորդ օրը ամբողջ երաժշտությունը տարածվում է քաղաքով մեկ։ Հռոմի պապը զայրանում է և հրամայում ձերբակալել Մոցարտի ականջները, բայց հետո նա ավելի երկար է մտածում և ներում է նրան։ Մոցարտն իսկական հաջողության է հասնում այն ժամանակ, երբ գրում է իր առաջին՝ «Բաստիեն և Բաստիենա» օպերան։
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ և ռեժիսոր` Վադիմ Կուրչևսկի
- Բեմադրող նկարիչ՝ Ի. Կլիմենկո
- Օպերատոր` Յան Տոպպեր
- Կոմպոզիտոր` Միխայիլ Մեերովիչ
- Հնչյունային օպերատոր՝ Վլադիմիր Կուտուզով
- Մուլտիպլիկատորներ՝ Լիդիա Մայատնիկովա, Վյաչեսլավ Շիլոբրեև, Յոզեֆ Դոուկշա, Մայա Բուզինովա, Նատալյա Դաբիժա, Նատալյա Տիմոֆեևա
- Տիկնիկներ և դեկորացիաները պատրաստել են՝ Վլադիմիր Ալիսով, Ե. Դարիկովիչ, Ալեքսանդր Մաքսիմով, Նինա Անդրեևա, Պավել Գուսև, Սվետլանա Զնամենսկայա, Միխայիլ Կոլտունով, Վլադիմիր Աբակումով, Մարինա Չեսնովովա, Գ. Ֆիլիպովա, Սեմյոն Էթլիս, Գ. Ստուդենկինա, Վ. Կիմի ղեկավարությամբ
- Մոնտաժող՝ Նադեժդա Տրեշչևա
- Խմբագիր՝ Ռաիսա Ֆրիչինսկայա
- Մուլտֆիլմի տնօրեն՝ Գ. Կովրով
- Դերերը հնչյունավորել են՝ Ռոստիսլավ Պլյատ, Վսևոլոդ Լարիոնով, Մարիա Վինոգրադովա, Լև Լյուբեցկի, Գարրի Բարդին
Նկարահանող խումբը ներկայացված է ըստ մուլտֆիլմի լուսագրերի։
Քննադատների արձագանք
խմբագրելԳույների խնդիրը ծավալներում, հարթությունից ծավալայինի և հակառակն անցնելու տեխնիկան, կադր-նատյուրմորտի կոմպոզիցիան, մի խոսքով, այն ամենը, ինչ ռեժիսորը պայմանականորեն վերագրում է «տարածական նկարչությանը», կենտրոնացած էին «Վառարանային ծղրիդի գաղտնիքը» ֆիլմում (1977)։ Սակայն տխուր և միայնակ հրաշամանուկ Մոցարտի պատմության վրա, որը ֆիլմում նկարչի ստեղծագործական ուղու այլաբանությունն է դառնում, ռեժիսորն ավելի շուտ ուղղակի ընդհանրացրել է գեղանկարչական խնդիրների իր լուծումները, քան թե լուծումներ է փնտրել։ - Ա. Պրոխորով, Խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմերի նկարիչներն ու ռեժիսորները, Մոսկվա, 1984[1]
|
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Վառարանային ծղրիդի գաղտնիքը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Вадим Курчевский — Энциклопедия отечественного кино
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |