Քենթերվիլյան ուրվականը (մուլտֆիլմ)
«Քենթերվիլյան ուրվականը» (ռուս.՝ «Кентервильское привидение»), նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված Վալենտինա և Զինաիդա Բրումբերգների կողմից[1] Օսկար Ուայլդի համանուն նովելի հիման վրա։
Քենթերվիլյան ուրվականը ռուս.՝ Кентервильское привидение | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Հիմնված է | Քենթերվիլյան ուրվականը |
Ռեժիսոր | Վալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ |
Սցենարիստ | Գեորգի Մունբլիտ |
Օպերատոր | Բորիս Կոտով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | դեկտեմբերի 19, 1970 |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քենթերվիլյան ուրվականը (այլ կիրառումներ)
Սյուժե
խմբագրելԱմերիկացիների ընտանիքը տեղափոխվում է նոր գնված Քենթերվիլյան ամրոցն Անգլիայում, որն ավելի քան 300 տարեկան է։ Պարզվում է, որ այդ ամրոցում ապրում է ուրվական՝ սըր Սայմոն Քենթերվիլի հոգին։ Սակայն նոր պրագմատիկ տանտերերը չեն վախենում նրանից, իսկ նրանց երեխաները՝ երկվորյակ եղբայրները, ընդհակառակը, ամեն կերպ ծաղրում են ուրվականին, որն ինքն է սկսում վախենալ նրանցից։
Փոքրիկ Վիրջինիան՝ ամերիկացիների դուստրը, ուրվականին օգնում է ազատություն ստանալ՝ խղճալով նրան և դրանով իսկ կատարելով հնագույն կանխագուշակությունը. «Եթե պատանի մաքուր հոգին խղճա նրան, նա կկարողանա հեռանալ ամրոցից և ձեռք բերել հանգստություն»։
Ստեղծողներ
խմբագրելՍցենարի հեղինակ | Գեորգի Մունբլիտ |
Ռեժիսորներ | Վալենտինա և Զինաիդա Բրումբերգներ |
Բեմադրող նկարիչներ | Լանա Ազարխ, Վալենտին Լալայանց |
Կոմպոզիտոր | Ալեքսանդր Վառլամով |
Օպերատոր | Բորիս Կոտով |
Հնչյունային օպերատոր | Գեորգի Մարտինյուկ |
Խմբագիր | Ռաիսա Ֆրիչինսկայա |
Մոնտաժող | Ելենա Տերտիչնայա |
Օպերատորի օգանական | Մայա Պոպովա |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Իգոր Պոդգորսկի, Վիկտոր Շևկով, Վլադիմիր Արբեկով, Ֆաինա Եպիֆանովա, Տատյանա Պոմերանցևա, Ելենա Վերշինինա |
Նկարիչներ | Արկադի Շեր, Լիդիա Մոդել, Ելենա Տանենբերգ, Սոֆյա Միտրոֆանովա, Զոյա Կրեդուշինսկայա |
Դերերը հնչյունավորել են | Վլադիմիր Կենիգսոն — Սըր Սայմոն Քենթերվիլ, ուրվական Ալեքսեյ Կոնսովսկի — Լորդ Լինա Զելյոնայա — տնտեսուհի Եվգենի Վեսնիկ — ամերիկացի Իրինա Կարտաշյովա — ամերիկուհի Կլարա Ռումյանովա — Վիրջինիա Մարիա Վինոգրադովա և Թամարա Դմիտրիևա — երկվորյակներ |
Ֆիլմի տնօրեն | Ֆեոդոր Իվանով |
Ստեղծման պատմություն
խմբագրել«Քենթերվելյան ուրվականը» մուլտֆիլմում օգտագործվել է «ողողում» (ռուս.՝ «размывка») կիսաթափանցիկ լցվածքի մեթոդը՝ որպես տեխնոլոգիական նորարարություն նկարված մուլտիպլիկացիայի բնագավաում պատկերը ցելյուլոիդի վրա անցկացնելու բազմաթիվ մեթոդների շարքում[2]։
Մուլտֆիլմի բեմադրող նկարիչ Լանա Ազարխը պատմել է, որ ստեղծագործական կոլեկտիվը շատ լրջորեն է մոտեցել բեմադրմանը[3].
«Ես գնում էի գրադարաններ, ջանում էի, որ ամրոցը համապատասխաներ և՛ ժամանակին, և՛ երկրի ոգուն։ Իսկ հենց ուրվականը մենք որոշեցինք ստեղծել ոչ թե սարսափելի, այլ ծիծաղելի։ Նա տանջվում է, տառապում, ոչ մի դավ նրա մոտ չի ստացվում»։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Я ходила по библиотекам, старалась, чтобы замок соответствовал и времени, и духу страны. А само привидение мы решили сделать не страшным, а смешным. Оно мучается, страдает, никакие козни у него не получаются».
— Սերգեյ Կապկով, Հարցազրույց Լանա Ազարխի հետ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Капков С Валентина и Зинаида Брумберг // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ Бородин Г. Киностудия «Союзмультфильм»: Краткий исторический обзор (Раздел «Технологическое новаторство в период с 1960-х до начала 1990-х гг.» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- ↑ Капков С (2004 թ․ հուլիսի 25). «Лана Азарх: «Работали мы действительно шумно»». «ГАЗЕТА». Аниматор.ру. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Քենթերվիլյան ուրվականը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Քենթերվիլյան ուրվականը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Кентервильское привидение: история призрака — Статья на сайте Наш фильм.ру (авт. Светлана Верхоланцева).
- «Քենթերվիլյան ուրվականը»
- Наши мультфильмы (авт. Ирина Марголина, Наталья Лозинская, «Интеррос», 2006)
- Московская энциклопедия (авт. С. О. Шмидт, «Москвоведение», 2007)
- Мастера советской мультипликации (авт. Дмитрий Наумович Бабиченко, «Искусство», 1972)
- Музыка из бывшего СССР (авт. Валерия Тсенова, «Kompozitor», 1996)