Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար (մուլտֆիլմ, 1988)

«Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար» (ռուս.՝ «Кошка, которая гуляла сама по себе»), խորհրդային լիամետրաժ մուլտֆիլմ՝ ստեղծված 1988 թվականին Ռեդյարդ Կիպլինգի ստեղծագործության մոտիվներով։ Ռեժիսոր Իդեա Գարանինան մուլտֆիլմում ներառել է մուլտիպլիկացիոն տեխնոլոգիաների գրեթե բոլոր ձևերը[2]։ Մուլտֆիլմը «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1980-ականների վերջին ստեղծված ամենավառ աշխատանքներից մեկն է[3] և Ռեդյարդ Քիփլինգի «Ուղղակի պատմվածքներ» (անգլ.՝ Just So Stories) ժողովածուի համանուն հեքիաթի երկրորդ խորհրդային էկրանավորումն է։

Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար
ռուս.՝ Кошка, которая гуляла сама по себе
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ
Հիմնված էԿատուն, որ զբոսնում էր ինքն իր համար
ՌեժիսորԻդեա Գարանինա
ՀնչյունավորումՎալենտինա Պոնոմարյովա[1], Իվան Բուրլյաև, Իննա Չուրիկովա, Աննա Կամենկովա-Պավլովա, Ելենա Սանաևա, Գեորգի Բուրկով, Նիկոլայ Կարաչենցով և Նոգոն Շումարով
ԵրաժշտությունՍոֆիա Գուբայդուլինա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն70 րոպե
Թվական1988

Սյուժե

խմբագրել

Ծնողները երեխային անկողին են դնում ու հեռանում։ Երեխան լալիս է, և սենյակ է մտնում կատուն, որպեսզի ընկերակցի նրան։ Փոքրիկը փորձում է բռնել կատվի պոչը, բայց նա ասում է, թե դա անել պետք չէ, համաձայն այն պայմանագրի, որ կնքվել է հազար տարի առաջ։ Տեսնելով, որ փոքրիկը չի հասկանում, կատուն որոշում է նրան պատմել Սկզբների սկզբի պատմությունը։ Փոքրիկն ու նրա հետ միասին նաև հանդիսատեսը տեղափոխվում են բնության նվաճման, շան, ձիու, կովի ընտելացման ժամանակներ։ Նրանք իմանում են նաև Կարմիր գրքի, կենդանիների անհետացող տեսակների մասին, որոնց պետք է խնամել։

Ստեղծողներ

խմբագրել
Բեմադրող նկարիչ Իդեա Գարանինա
Սցենարիստներ Իդեա Գարանինա, Մարիա Սոլովյովա
Բեմադրող նկարիչ Նինա Վինոգրադովա
Կոմպոզիտոր Սոֆյա Գուբայդուլինա
Օպերատոր Ալեքսանդր Վիխանսկի
Օպերատորի օգնական Վադիմ Պրուդնիկով
Հնչյունային օպերատորներ Վլադիմիր Վինոգրադով, Սերգեյ Կարպով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Յուրի Բատանին, Լիդիա Մայատնիկովա, Տատյանա Մոլոդովա, Օլգա Պանոկինա, Ելենա Գավրիլկո, Հակոբ Կիրակոսյան, Վիոլետա Կոլեսնիկովա, Ալեքսանդր Պանով, Ալեքսանդր Գորլենկո, Անատոլի Աբարենով, Վլադիմիր Շևչենկո
Դերերը հնչյունավորել են Իվան Բուրյլաև (Փոքրիկ), Իննա Չուրիկովա (կատու), Վալենտինա Պոնոմարյովա, Աննա Կամենկովա (կին), Ելենա Սանաևա (կով), Գեորգի Բուրկով (տղամարդ, շուն), Նիկոլայ Կարաչենցով (ձի), Նոգոն Շումարով
Խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
Մոնտաժող Նադեժդա Տրեշչյովա
Տնօրեն Գրիգորի Խմարա
Ադմինիստրատորներ Բելլա Խոդովա, Ն. Էտլիս

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Internet Movie Database — 1990.
  2. Александра Василькова. Идея Гаранина // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  3. Георгий Бородин «Союзмультфильм»/ Краткий исторический обзор: Начало реформ Արխիվացված 2016-03-05 Wayback Machine

Արտաքին հղումներ

խմբագրել