Հովվուհին և ծխնելույզ մաքրողը (մուլտֆիլմ)

«Հովվուհին և ծխնելույզ մաքրողը» (ռուս.՝ «Пастушка и трубочист»), նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Լև Ատամանովի կողմից[1] Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի (1845) հիման վրա։

Picto infobox cinema.png
Հովվուհին և ծխնելույզ մաքրողը
Հովվուհին և ծխնելույզ մաքրողը (մուլտֆիլմ).jpg
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԼև Ատամանով
ՍցենարիստՎլադիմիր Սուտեև
ՀնչյունավորումՄիխայիլ Յանշին, Նինա Գուլյաևա, Igor Vlasov?, Լյուդմիլա Գնիլովա, Անատոլի Պապանով, Սերգեյ Մարտինսոն և Ելենա Պոնսովա
Բեմադրող նկարիչՎիկտոր Նիկիտին
ԵրաժշտությունԱնդրեյ Բաբաև
ՕպերատորՄիխայիլ Դրույան
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1965
Առաջին տարին չէ, որ հանդիսատեսի շրջանում մեծ սեր են վայելում տաղադավոր ռեժիսոր-հեքիաթասաց Լև Ատամանովի մուլտֆիլմերը՝ «Ոսկե այծքաղ» (հնդկական հեքիաթի մոտիվներով), «Ձյունե թագուհին» և «Հովվուհին ու ծխնելույզ մաքրողը» ըստ Հ. Ք. Անդերսենի, «Ալվան ծաղիկը» ըստ Ս. Ակսակովի։

— Ա. Ասենին[2]

ՍյուժեԽմբագրել

Մուլտֆիլմը պատմում է ճենապակե հովվուհու և ծխնելույզ մաքրողի մասին, որոնք սիրում են միմյանց և որոշում են փախչել արտաքին աշխարհ այն տնից, որտեղ գլխավորը մի արձան էր՝ ճենապակե չինացին։ Նա, որ միշտ թափահարում էր գլուխը, Հովվուհու պապիկն էր, սակայն ծխնելույզ մաքրողն օգնում է Հովվուհուն փոխել իրավիճակը՝ փախչելով իր հետ, որպեսզի աղջիկը չամուսնանա գեներալ-կապիտան-սերժանտի հետ։ Վերջինիս հրամանով անագե գեներալն իր բանակի հետ փորձում է գտնել ու վերադարձնել փախստականներին։

ՍտեղծողներԽմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Վլադիմիր Սուտեև
  • Բանաստեղծական տեքստ՝ Միխայիլ Վոլպինի
  • Բեմադրող ռեժիսոր՝ Լև Ատամանով
  • Բեմադրող նկարիչ՝ Վիկտոր Նիկիտին
  • Կոմպոզիտոր՝ Անդրեյ Բաբաև
  • Օպերատոր՝ Միխայիլ Դրույան
  • Հնչյունային օպերատոր՝ Գեորգի Մարտինյուկ
  • Մոնտաժոռ՝ Լիդիա Կյակշտ
  • Խմբագիր՝ Ռաիսա Ֆրիչինսկայա
  • Օգնականներ՝ Լիդիա Նիկիտինա, Ե․ Նովոսելսկայա, Վ․ Կիրիլով, Բորիս Կորնեև
  • Նկարիչ-դեկորատորներ՝ Իրինա Սվետլիցա, Օլգա Գեմերլին
  • Ֆիլմի տնօրեն՝ Ֆեոդոր Իվանով
  • Օլե Լուկոյլեի դերը կատարել են՝
    • Նկարիչ՝ Վիկտոր Շևկով
    • Արտիստ՝ Միխայիլ Յաշին
  • Հովվուհու և ծխնելույզ մաքրողի դերերը կատարել են՝
  • Մյուս դերերը կատարել են՝
    • Նկարիչներ՝
      • Նատալյա Բոգոմոլովա
      • Ալեքսանդր Դավիդով
      • Վադիմ Դոլգիխ
      • Գալինա Զոլոտովսկայա
      • Վլադիմիր Կրումին
      • Տատյանա Պոմերանցևա
      • Գենադի Սոկոլսկի
      • Նիկոլայ Ֆեոդորով
      • Կոնստանտին Չիկին
    • Արտիստներ՝
      • Լյուդմիլա Գնիլովա – մուկը բարեկիրթ ընտանիքից
      • Սերգեյ Մարտինսոն – անագե գեներալ
      • Անատոլի Պապանովայծոտն գեներալ-կապիտան-սերժանտ
      • Ելենա Պոնսովա – մուկ
      • Լև Շարաբին – թափառաշրջիկ մուկ

Ստեղծողների ցանկը կազմվել է ըստ մուլտֆիլմի տիտրերի։

Տարբերություններ բնօրինակիցԽմբագրել

  • Բնօրինակում այծոտն գեներալ-կապիտան-սերժանտն ունի տասնմեկ ճենապակե կին, իսկ մուլտֆիլմում նրանց թիվը կրճատվել է մինչև վեցը։ Այդպիսով՝ Հովվուհին պետք է դառնար նրա յոթերորդ կինը։
  • Պատմությունը ներկայացնում է Օլե Լուկոյեն, և ինչ-որ առումով դա դարձել է ավանդույթ Հանս Քրիստիան Անդերսենի ստեղծագործությունների ռուսական էկրանավորումներում։
  • Ավելացվել են այնպիսի կերպարներ, ինչպիսիք են գեներալն ու անագե զինվորիկները, թափառաշրջիկ մուկը, բարեկիրթ ընտանիքից սերող մուկն ու նրա մայրը։ Մասնավորապես մուլտֆիլմում ներկայացվում է երկու մկների սիրավեպը։

ՎերաթողարկումԽմբագրել

Մուլտֆիլմը սովորաբար թողարկվել է PAL համակարգի տեսակրիչներով։ 1990-ական թվականների կեսերին Studio PRO Video-ն թողարկել է մուլտֆիլմը VHS-տեսաերիզներով խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հավաքածուում։ 1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել է VHS-ով նաև «Союз» ստուդիայի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուում, վերաթողարկվել է 1990-ական թվականների վերջին և 2000-ական թվականների սկզբին «Ամենասիրելի մուտֆիլմերը» (ռուս.՝ «Самые любимые мультики») հավաքածում այնպիսի մուլտֆիլմերի հետ, ինչպիսին է՝ «Ինչպես աղվեսը հասավ նապաստակին» (ռուս.՝ «Как лиса зайца догоняла»)։ 2002 թվականին նույն ստուդիայի կողմից թողարկվել է VHS և DVD կրիչներով «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» հավաքածուում, որում ընդգրկվել են նաև «Ոսկե փետուր» (ռուս.՝ «Золотое пёрышко»), «Նարգիս» (ռուս.՝ «Наргис»), «Կամակոր արքայադուստրը» (ռուս.՝ «Капризная принцесса»), «Մոխրոտը» (ռուս.՝ «Золушка»), «Ինչպես Նինոչկան թագուհի դարձավ» (ռուս.՝ «Как Ниночка царицей стала») մուլտֆիլմերը։ «Крупный план» ստուդիան մուլտֆիլմը թողարկել է նաև DVD-ով Անդերսենի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված մուլտֆիլմերի հավաքածուում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Наталья Василькова. Лев Атаманов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. Асенин С.В. Первые в жизни фильмы. Воспитание без нравоучения. Archived 2016-02-08 at the Wayback Machine. Волшебники экрана — 3d-master.org

Արտաքին հղումներԽմբագրել