Ցտեսություն, ձորակ (ռուս.՝ До свидания, овраг), Վադիմ Կուրչևսկու և Վյաչեսլավ Շիլոբրեևի խորհրդային տիկնիկային մուլտֆիլմը։ Դրամատիկական պատմություն է ըստ Կոնստանտին Սերգիենկոյի համանուն պատմվածքի մոտիվների։

Ցտեսություն, ձորակ
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրդրամա
Հիմնված էQ38216234?
ՌեժիսորՎյաչեսլավ Շիլոբրեև և Վադիմ Կուրչևսկի
ՍցենարիստKonstantin Sergiyenko?
ՀնչյունավորումԳեորգի Բուրկով
ԵրաժշտությունՍանդոր Կալոշ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն636 վայրկյան
Թվական1981

Սյուժե խմբագրել

Նկարիչն իր արվեստանոցում կտավ էր նկարում, երբ շան հաչոց է լսում։ Անտուն շների խումբն ապրում էր քաղաքի ծայրում գտնվող նորակառույցների մոտի ձորակում։ Մոտակայքում քաղաքային ավտոբուսի վերջին կանգառն էր, այնտեղ պարբերաբար մի կաղ շուն էր նստում և ողորմություն սպասում։ Մի անգամ ավտոբուսից մի մարդ է իջնում, սպորտային պայուսակից փոքրիկ շնիկին դուրս է շպրտում և հեռանում է։ Փոքրիկ շնիկը մնում է կանգառում, այնտեղ նկարիչը տեսնում է և նկարում նրան։ Փոքրիկը ծանոթանում է ձորակի շների հետ և լսում է նրանց տխուր պատմությունները...

Երբ ձորակին է մոտենում վանդակներով ավտոֆուրգոնը, բոլոր շներին բռնում են և տանում։ Նկարիչը թույլ չի տալիս տանել Փոքրիկին և նրան իր տուն է տանում։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ` Կոնստանտին Սերգիենկո
  • Ռեժիսորներ` Վադիմ Կուրչևսկի, Վյաչեսլավ Շիլոբրեև
  • Բեմադրող նկարիչ` Նինա Վինոգրադովա
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Վյաչեսլավ Շիլոբրեև, Վլադիմիր Կադուխին, Սերգեյ Օլիֆիրենկո
  • Օպերատոր` Իգոր Սկիդան-Բոսին
  • Կոմպոզիտոր` Շանդոր Կալլոշ
  • Հնչյունային օպերատոր` Վլադիմիր Կուտուզով
  • Խմբագիր` Ռաիսա Ֆրիչինսկայա
  • Ֆիլմում աշխատել են` Ն. Տրեշևա, Ի. Դիանով
  • Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են` Վ. Աբակումով, Պավել Գուսև, Վ. Պետրով, Ս. Էտլիս, Օլեգ Մասաինով, Միխայիլ Կոլտունով, Ա. Շիրչկով, Ալեքսանդր Գորբաչյով, Գ. Ֆիլիպովա, Մ. Չեսնոկովա, Ն. Մոլևա, Ս. Զնամենսկայա
  • Տնօրեն` Գրիգորի Խմարա

Դերերը հնչյունավորել են խմբագրել

(Լուսագրերում նշված չեն)

  • Նատալյա Դերժավինա՝ Փոքրիկ
  • Գեորգի Բուրկով՝ Սևուկ
  • Բորիս Նովիկով՝ Կաղլիկ, Շիկակարմիր
  • Անատոլի Պապանով՝ Ջոնաթան
  • Վադիմ Տոնկով՝ Դիմակ

Վերաթողարկում խմբագրել

  • 1999 թվականին մուլտֆիլմը թողարկվել է «Ամենասիրելի 10 մուլֆիլմերը» մուլտֆիլմերի հավաքածուում, ներկայացուցիչ` «ՍՈՅՈՒԶ վիդեո»։

Արձագանքներ խմբագրել

  «Պեր Գյունտից» հետո ռեժիսորը նորից դիմում է մանկական ֆիլմերին։ Սակայն տիկնիկի պսիխոլոգիզմը Կուրչևսկու համար մնում է էական ձեռքբերումը։ Այդպես է ստեղծվել «Ցտեսություն, ձորակ» (1981) մուլտֆիլմը, ֆիլմ, որտեղ ոչ մեծ դիդակտիկ շրջափակող շերտում ամփոփված է Գորկու «Հատակումի» «շնային տարբերակը»։ Ֆիլմը, գուցե առավել ճշգրիտ ստացվեր, եթե այդ երկու տարաբնույթ աշխարհներին` կենդանիների հանդեպ մանկական բարոյախրատական բարի պատմությանն ու ձորակում շների կյանքի լիրիկական նովելին համապատասխաներին ոչ թե մի ընդհանուր, այլ պատկերի ու պատումի որակապես տարբեր ոճեր։
- Պրոխորով Ա., «Վադիմ Կուրչևսկի»/ Խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմի ռեժիսորներն ու նկարիչները, Մոսկվա, 1984[1]։
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Энциклопедия отечественного кино — Вадим Курчевский:Тексты». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել