Ռևանշ մենամարտ (ռուս.՝ Матч-реванш), ռեժիսոր-մուլտիպլիկատոր Բորիս Դյոժկինի երկրորդ մուլտիպլիկացիոն ֆիլմը, որը պատմում է «Մետեոր» և «Վիպել» թիմերի հոկեյի խաղի մասին, որն անց է կացվել սպորտային ռեպորտաժի հագեցած հնարքների և դինամիկայի ավանդույթներով[1]։ Ստեղծվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։ Մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 1968 թվականին, Մոսկվայում։

Ռևանշ մենամարտ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԲորիս Դյոժկին
ՍցենարիստԱլեքսանդր Կումմա և Սակո Ռունգե
ԵրաժշտությունԱլեքսանդր Վառլամով
ՕպերատորԵլենա Պետրովա
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն20 րոպե
ՊրիկվելՏափօղա՜կ։ Տափօղա՜կ
ՍիկվելՄետեորը ռինգում
Թվական1968

Սյուժե

խմբագրել

Մուլտֆիլմի սկզբում «Մետեոր» թիմը ֆիլմ է դիտում իրենց վերջին պարտության մասին։ Դիտումից հետո «Մետեորի» ավագը որոշում է ռևանշ վերցնել։ Թիմի մյուս անդամների հետ նա հեռախոսով զանգում է և մարտահրավեր է նետում «Վիմպելին»։ Այդ ժամանակ «Վիմպել» թիմի մասնակիցները պարապում են խաղից առաջ։ Երբ «Մետեորը» ժամանում է հրապարակ, խաղն սկսվում է։ Ինչպես նախորդ հանդիպման ժամանակ, «Մետեոր» թիմը սկզբում հաղթում է, սակայն խաղի ընթացքում հաջողությունն անցնում է «Վիպել» թիմին, որը նորից հաղթանակ է տոնում։

Նկարահանող խումբ

խմբագրել
Ռեժիսոր Բորիս Դյոժկին
Սցենարի հեղինակներ Ալեքսանդր Կումմա, Սաքո Ռունգե, Բորիս Դյոժկին
Բեմադրող-նկարիչ Բորիս Դյոժկին
Նկարիչ մուլտիպլիկատորներ Վիդիմ Դոլգիխ, Վիկտոր Արսենտև, Վիոլետա Կոլեսնիկովա
Նկարիչներ Պյոտր Կորոբաև, Մստիսլավ Կուպրաչ, Էրրաստ Տրեսկին, Զ. Կաբատովա, Տ. Վենդտ
Օպերատորներ Ելենա Պետրովա, Սվետլանա Կաշեևա
Կոմպոզիտոր Ալեքսանդր Վարլամով
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Ռեժիսորի օգնական Լ. Կովալևսկայա
Մոնտաժող Տ. Սազոնովա
Խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
Տնօրեն Ֆյոդոր Իվանով

Ճանաչում

խմբագրել

Պարգևներ

խմբագրել
  • 1968 թվական` Սպորտային ֆիլմերի համամիութենական երկրորդ փառատոն Թբիլիսիում (բրոնզե մեդալ)։
  • 1968 թվական` «Երիտասարդների առաքելությունը» միջազգային կինոփառատոն Մեխիկոյում, 19-րդ Օլիմպիադայի շրջանակներում (պատվավոր դիպլոմ)։

Ցուցահանդես

խմբագրել

2014 թվականին «Իզմաիլևո» պալատի փոքր ցուցասրահում Մոսկվայի պետական գեղարվեստական պատմաճարտարապետական և բնության միավորված թանգարան-արգելանոցի նախաձեռնությամբ Բորիս Դյոժկինի հարյուրամյա հոբելյանի առթիվ կազմակերպվել է «Տափօղակը, տափօղակը» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են «Տափօղակը, տափօղակը» և «Ռևանշ մենամարտ» ֆիլմերում մարմնավորված առարկաները[2]։ Ցուցահանդեսային նմուշները տրամադրվել են Մոսկվայի Կինոյի թանգարանի անիմացիայի ֆոնդից[2]։

Վերաթողարկում տեսաերիզով

խմբագրել

Մուլտֆիլմը բազմիցս վերահրատարակվել է DVD և MPEG-4 ձևաչափերով` մուլտֆիլմերի «Ֆուտբոլի, հոկեյի և... մասին» հավաքածուի մեջ (ներկայացուցիչ` «Խոշոր պլան»)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Асенин С. В. «ВОЛШЕБНИКИ ЭКРАНА». Направления поисков. Многообразие самобытных стилей. Արխիվացված 2014-02-26 Wayback Machine
  2. 2,0 2,1 Павел Шведов (2014 թ․ փետրվարի 20). «Выставка «Шайбу! Шайбу!» в Измайлово». Анималайф.ру. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել