Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ
Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ (ռուս.՝ Всероссийский государственный институт кинематографии имени С. А. Герасимова, ԿՀՊԻ, ВГИК (ՎԳԻԿ)[1]), Ռուսաստանի Դաշնության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային հաստատություն[2]: Հիմնադրվել է 1919 թվականի սեպտեմբերի 1-ին Մոսկվայում: Գտնվում է ՌԴ մշակույթի նախարարության շենքում[1]:
Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ Всероссийский государственный институт кинематографии имени С. А. Герасимова | |
---|---|
![]() | |
Տեսակ | կինոդպրոց և գեղարվեստի ակադեմիա |
Հիմնադրված է | սեպտեմբերի 1, 1919 |
Անվանված է | Սերգեյ Գերասիմով |
Ռեկտոր | Վլադիմիր Մալիշև |
Տնօրեն | Վլադիմիր Մալիշև |
Երկիր | ![]() |
Պարգևներ | Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Բարեկամության շքանշան և Նիկա |
Կայք | vgik.info |
Gerasimov Institute of Cinematography Վիքիպահեստում |
2004 թվականի մայիսից ԿՀՊԻ-ին իրականացնում է նաև մասնագիտական կրթության ծրագրեր[3]: Ինստիտուտը ստեղծագործական մասնագետներ է պատրաստում կինեմատոգրաֆիայի, հեռուստատեսության, վիդեո և այլ արվեստների բնագավառներում: Ինստիտուտի ասպիրանտուրան պատրաստում է գիտական և մանկավարժական գործունեությամբ զբաղվող մասնագետներ[1][4]:
2013 թվականի ապրիլի 15-ին ինստիտուտը ներառվել է Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգության հատուկ արժեքավոր օբյեկտների ցանկում[5]:
ՊատմությունԽմբագրել
1919 թվականի սեպտեմբերի 1-ին Մոսկվայում ստեղծվել է կինեմատոգրաֆիայի աշխարհում առաջին պետական դպրոցը[6], որը տեղակայված է եղել Խորհրդային հրապարակի և Տվերյան փողոցի խաչմերուկում գտնվող երկսենյականոց մասնավոր բնակարանում: Պետկինոդպրոցի առաջին մանկավարժներից են եղել Վալենտին Տուրկինը (ղեկավարել է կինոդպրոցը), Վլադիմիր Գարդինը, Լև Կուլեշովը և Էդուարդ Տիսսեն: 1928 թվականից կինոդպրոցում դասավանդել է Սերգեյ Էյզենշտեյնը և մինչև 1948 թվականն աշխատել ԿՀՊԻ-ում: 1940 թվականին ԿՀՊԻ-ին ղեկավարել է Դավիդ Ֆայնշտեյնը, ով 1941 թվականին զոհվել է ռազմաճակատում[7]:
1930 թվականի օգոստոսի 5-ին կինեմատոգրաֆիայի պետական դպրոցը վերակազմավորվել է Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի[6], 1938 թվականի մայիսի 17-ից՝ Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ԿՀՊԻ)[6]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «ВГИК: Официальная информация» (ռուսերեն)։ // vgik.info։ Արխիվացված օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-09-13
- ↑ Приказ Федерального агентства по культуре и кинематографии от 26 марта 2008 года № 151 «Об утверждении нового наименования, внесении изменений и дополнений в Устав федерального государственного образовательного учреждения высшего и послевузовского профессионального образования „Всероссийский государственный институт кинематографии имени С. А. Герасимова“». Правовой портал в сфере культуры // pravo.roskultura.ru
- ↑ Колледж кино, телевидения и мультимедиа ВГИК. Основные сведения. // vgik.info
- ↑ Всероссийский государственный институт кинематографии. Сайт «Мегаэнциклопедия Кирилла и Мефодия» // megabook.ru
- ↑ Указ Президента Российской Федерации В. Путина № 360 от 15 апреля 2013 года «Об отнесении федерального государственного бюджетного образовательного учреждения высшего и послевузовского профессионального образования „Всероссийский государственный университет кинематографии имени С. А. Герасимова“ к особо ценным объектам культурного наследия народов Российской Федерации». ЗАО «Кодекс» // docs.cntd.ru
- ↑ 6,0 6,1 6,2 Устав ФГОУ ВППО «Всероссийский государственный университет кинематографии имени С. А. Герасимова» (утверждён приказом Министерства культуры Российской Федерации № 544 от 1 июня 2011 года). // vgik.info
- ↑ Василий Шукшин — жизнь в кино. — Гос. музей истории литературы, искусства и культуры Алтая, 2009. — 360 с.