«Առյուծ և ցուլ», այլաբանական ժանրով նկարված սովետական մուլտֆիլմ։ Թեման երկու հսկաների հակամարտությունն է, բնավորությունների հոգեբանությունը, իսկ իրադարձությունների դրամատիզմի նուրբ թափանցելիությունը այդ նկարում ստանձնել է համամարդկային բովանդակություն։

Առյուծ և ցուլ
ռուս.՝ Лев и бык
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ և համր կինո
Ժանրպրիտչա
ՌեժիսորՖյոդոր Խիտրուկ
ՍցենարիստՖյոդոր Խիտրուկ
Բեմադրող նկարիչՎլադիմիր Զույկով
ԵրաժշտությունՄեչիսլավ Վայնբերգ
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1983

Ֆեոդոր Խիտրուկի վերջին ռեժիսորական աշխատանքն է։

Սյուժե

խմբագրել

Առյուծը կենդանիների արքան էր, իսկ բորենին՝ նրա «աջ ձեռքը» Բայց մի անգամ առյուծի տարածք ներխուժեց ցուլը, որը փախել էր տիրոջից։ Բորենին փորձում էր առյուծին տրամադրել ցլի դեմ, ինչպես անընդունելի հյուրի (հավանաբար հույս ուներ, որ կսպանեն միմյանց), բայց առյուծը ավելի խելացի գտնվեց, քան բորենին։ Առյուծն ու ցուլն ընկերացան, ինչն այդքան էլ դուր չեկավ բորենուն։ Եվ նա որոշեց նրանց կռվեցնել։

Մի անգամ բորենին ասաց ցուլին, որ առյուծը պատրաստվում է հարձակվել իր վրա։ Ֆլեգմատիկ ցուլը չհավատաց նրա խոսքերին և շարունակեց հանգիստ պոկել խոտերը։ Հետո նույն խոսքերը բորենին ասաց առյուծին։ Նա սկզբից բարկացավ և գնաց ցլի մոտ։ Բայց, տեսնելով ցլին, նա փոխեց իր որոշումը։

Այդպես շարունակվեց ևս մի քանի անգամ։ Եվ մի անգամ բորենու զրպարտությունները մթացրեցին առյուծի միտքը, նա հարձակվեց ցլի վրա։ Վերջինս, իհարկե, ինքնապաշտպանվեց։

Երբ նրանց կռիվն ավարտվեց, մահացու վիրավոր առյուծը հասկացավ, որ մահացած ընկերը ընդհանրապես իր վատը չէր ուզում, վերջին ուժերը օգտագործելով՝ բորենուն մի լավ հարված հասցրեց, ով հեռվից հետևելով ճակատամարտին մոտեցել էր, որպեսզի ուտի դիակները։

Ֆիլմի վրա աշխատել են

խմբագրել

Նվերներ և պարգևներ

խմբագրել
  • 1983 թվական՝ 3-ից 12 րոպե տևողությամբ ֆիլմերի կատեգորիայում պատավավոր վկայական, Էշպինյուի անիմացիոն ֆիլմերի 7-րդ փառատոն (Պորտուգալիա
  • 1983 թվական՝ ֆիլմը ճանաչվեց տարվա լավագույն անիմացիոն ֆիլմ Տամպերեում, «Դասական անիմացիայի ոճին հմտորեն տիրապետելու» անվանակարգում (Ֆինլանդիա

DVD վերահրատարակում

խմբագրել
  • Մուլտֆիլմի DVD տարբերակը «Masters of Russian Animation Volume 3» հավաքածուով[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել