«Թագուհի Ատամի խոզանակ» (ռուս.՝ Королева Зубная щётка), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ երեխաների համար։ Մուլտֆիլմն ստեղծել է ռեժիսոր Նիկոլայ Ֆեոդորովը 1962 թվականին Սոֆյա Մոգիլևսկայայի համանուն հեքիաթի հիման վրա[1]։

Թագուհի Ատամի խոզանակ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՆիկոլայ Ֆեոդորով
ՍցենարիստՎադիմ Կորոստիլյով
ՀնչյունավորումՆիկոլայ Լիտվինով, Գալինա Նովոժիլովա, Վյաչեսլավ Նևիննի, Գեորգի Վիցին, Ելենա Պոնսովա և Մարիա Բաբանովա
ԵրաժշտությունՄերաբ Պարցխալաձե
ՕպերատորԵկատերինա Ռիզո
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն1734 րոպե
Թվական1962

Սյուժե խմբագրել

Պատմողի ձայնն ասում է, որ փոքրիկ փնթի աղջիկը լվանում է ձեռքերը։ Օճառից առաջանում է պղպջակ, որը մեծանում է ու տանում նրան, սակայն շուտով պայթում է ծիծաղից։ Փնթի աղջիկը հայտնվում է թագուհի Ատամի խոզանակի երկրում։ Տուն վերադառնալու համար աղջիկը պետք է անցնի մի քանի փորձություն, սովորի կարգապահություն և հիգիենայի կանոնները։

Ստեղծողներ խմբագրել

Սցենարի հեղինակ Վադիմ Կորոստիլյով
Ռեժիսոր Նիկոլայ Ֆեոդորով
Բեմադրող նկարիչ Մարիա Ռուդաչենկո
Օպերատոր Եկատերինա Ռիզո
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Կոմպոզիտոր Մերաբ Փարցխալաձե
Նկարիչ-դեկորատեր Իրինա Սվետլիցա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վիոլետա Կարպ, Նատալիա Բոգոմոլովա, Բորիս Բուտակով, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Տատյանա Ֆեոդորովա, Մայա Բուզինովա, Իոսիֆ Դոուկշա, Վլադիմիր Բալաշով, Բորիս Չանի, Կոնստանտին Մալիշև
Խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
Ռեժիսորի օգնականներ Օռլովա, Մ. Ռուսանովա
Ֆիլմի տնօրեն Գ. Կրուգլիկով

Դերերը հնչյունավորել են խմբագրել

Վերաթողարկում խմբագրել

Մուլտֆիլմը թողարկվել է PAL համակարգով տեսաերիզներով մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում՝ «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր», Studio PRO Video, 1990-ական թվականների կեսերի թողարկում, «Սոյուզմուլտֆիլմ, մուլտֆիլմերի հավաքածու», «Союз», 1995։

2000-ական թվականներին մուլտֆիլմը վերաթողարկվել է VHS-ով, VCD սկավառակներով և DVD-ով։

«Հեքիաթներ մանուկների համար» (ռուս.՝ «Сказки для малышей»), «Союз», 2003, մուլտֆիլմերի հավաքածու։

«Սիրելի մուլտֆիլմերի ոսկե հավաքածու № 7» (ռուս.՝ «Золотая коллекция любимых мультфильмов № 7»), DVD, 2003 թվական։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել