Գույների գողերը
«Գույների գողերը» (ռուս.՝ Похитители красок), խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Լև Ատամանովի կողմից 1959 թվականին[2]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Լև Ատամանով |
Սցենարիստ | Կլիմենտի Մինց |
Հնչյունավորում | Նինա Գուլյաևա և Ալեքսեյ Կրիվչենյա |
Բեմադրող նկարիչ | Ալեքսանդր Վինոկուրով և Լեոնիդ Շվարցման |
Երաժշտություն | Արտեմի Այվազյան |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 20 րոպե[1] |
Թվական | 1959 |
Սյուժե
խմբագրելՄուլտֆիլմի գործողությունները ծավալվում են գիշերը մանկական խաղալիքների խանութում։ Բոլոր տիկնիկները հանգիստ քնած են դարակների վրա։ Կապույտ ներկ Փիրուզիկը արթնանում է և սկսում զրույց վարդագույն ներկ Ռոզիտայի հետ։ Նրանք հիանում են վառ գույներով, որոնցով ներկած է իրենց շրջակա աշխարհը։ Հանկարծ մյուս տւփից հայտնվում է Սև ներկը և նրա օգնականները՝ Սաժան, Այրված ոսկորը և Մուրը։ Նրանք դժգոհ են, որ շուրջը ամեն ինչ գունագեղ է, իսկ իրենք քիչ են։ Այնուհետև նրանք ամեն ինչ դարձնում են սև, իսկ Ռոզիտային որոշում են խեղդել։ Բայց Փիրուզիկը չի կարող դա թույլ տալ. նա տագնապ է բարձրացնում, և բոլոր խաղալիքները շտապում են օգնության վտանգի մեջ հայտնված ներկերին։ Չար կարմիր ներկը ինքն է խեղդվում լողավազանում, իսկ մյուս մուգ գույները խնդրում են ողորմություն։ Խաղալիքները խանութը կարգի են բերում, և շուրջը ամեն ինչ նորից դառնում է գունագեղ։ Եվ միայն մի Փիրուզիկն է զոհվում. նա իրենով ներկում է նկարը ու մշտապես մնում է այնտեղ որպես կապույտ երկինք։
Ստեղծողներ
խմբագրել- Սցենարի հեղինակներ – Կլիմենտի Մինց
- Երգի տեքստի հեղինակ – Միխայիլ Վոլպին
- Ռեժիսոր – Լև Ատամանով
- Նկարիչ-բեմադրողներ՝ Ալեքսանդր Վինոկո, Լեոնիդ Շվարցման
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Ելենա Խլուդովա, Վիկտոր Լիխաչյով, Կոստանտին Չիկին, Իվան Դավիդով, Վլադիմիր Պեկար, Մարիա Մոտրուկ, Վլադիմիր Պոպով, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Նիկոլայ Ֆեոդորով
- Նկարիչ-դիզայներներ՝ Դմիտրի Անպիլով, Ե. Տաննենբերգ, Իրինա Տրոյանովա
- Կոմպոզիտոր – Արտեմի Այվազյան
- Օպերատոր – Միխայիլ Դրույան
- Հնչյունային օպերատոր – Նիկոլայ Պրիլուցկի
- Մոնտաժող – Լիդիա Կյակշտ
- Ռեժիսորի օգնականներ – Վ. Շիլինա
- Խմբագիր – Ռաիսա Ֆրիչենսկայա
Դերերը հնչյունավորել են
խմբագրել- Իգոր Դիդով — Փիրուզիկ, Կապույտ ներկ / Մուր, Սև ներկի օգնականներից մեկը
- Նինա Գուլյաևա — Ռոզիտա, վարդագույն ներկ
- Ալեքսեյ Կրիվչենյա — Սև ներկ
- Գալինա Նովոժիլովա — Մատրյոշկա (տիտրերում նշված չէ)
Մրցանակներ
խմբագրել- 1960 — Անսիի (Ֆրանսիա) անիմացիոն ֆիլմերի III միջազգային փառատոնի դիպլոմ
Թողարկումներ
խմբագրել1990-ականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել է Studio PRO Video-ի լավագույն խորհրդային մուլտֆիլմերի հավաքածուում և «Союз Видео» ընկերության՝ «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուում։
2005 թվականին DVD-ով թողարկվել է «Лошарик» մուլտֆիլմերի հավաքածուում։ Տարածող՝ «Крупный план»: Հավաքածուն ներառում է հետևյալ մուլտֆիլմերը՝ «Լոշարիկ» (ռուս.՝ «Лошарик»), «Պոնին վազում է շրջանագծով» (ռուս.՝ «Пони бегает по кругу»), «Բռնվեց նա, որ կծում էր» (ռուս.՝ «Попался, который кусался!»), «Փրկարար փայտիկը» (ռուս.՝ «Палка-выручалка»), «Կոշկավոր կատուն» (ռուս.՝ «Кот в сапогах»), «Գույների գողերը», «Медвежуть»։
2006 թվականին DVD-ով թողարկվել է «Ուրախ նկարներ» (ռուս.՝ «Весёлые картинки») հավաքածուն (տարածող«СОЮЗ Видео»)։ Հավաքածուն ներառում է հետևյալ մուլտֆիլմերը՝ «Անգետիկը սովորում է» (ռուս.՝ «Незнайка учится»), «Աքաղաղն ու ներկերը» («Петух и краски»), «Գույների գողերը», «Հեքիաթ օտար գույների մասին» («Сказка про чужие краски»), «Նկար ավազի վրա» (ռուս.՝ «Рисунок на песке»), «Լեոնարդո դը Վինչիի ժպիտը» (ռուս.՝ «Улыбка Леонардо Да Винчи»)։
2006 թվականին թողարկվել է «Լուկոմորիե» հավաքածուն DVD-ով (տարածող՝ «СОЮЗ Видео»)։ Հավաքածուն ներառում է հետևյալ մուլտֆիլմերը՝ «Գույների գողերը», «Հարգելի անտառոգի» (ռուս.՝ «Уважаемый леший»), «Գլաշան ու վհուկը» (ռուս.՝ «Глаша и кикимора»), «Փոքրիկ կախարդուհին» (ռուս.՝ «Маленькая колдунья»), «Շուրալե», «Իվաշկան պիոներների պալատից» (ռուս.՝ «Ивашка из Дворца пионеров»)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Похитители красок» на «Аниматор.ру»
Արտաքին հղումներ
խմբագրել- «Հույների գողերը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Գույների գողերը» ՅուԹյուբում