Երկնագույն շնիկը (մուլտֆիլմ)

Երկնագույն շնիկը, (ռուս.՝ Голубой щенок), ռեժիսոր Եֆիմ Համբուրգի մուլտիպլիկացիոն ֆիլմը, որը նկարհանվել է ըստ Յուրի Էնտինի համանուն բանաստեղծության, որն իր հեթին գրվել էր ըստ հունգարացի գրող Դյուլա Ուրբանի «Շունիկը, որի հետ ոչ ոք ընկերություն չէր անում» հեքիաթի։

Picto infobox cinema.png
Երկնագույն շնիկը
ռուս.՝ Голубой щенок
Երկնագույն շնիկը (մուլտֆիլմ).jpg
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմյուզիքլ, հեքիաթ և երաժշտական ֆիլմ
ՌեժիսորԵֆիմ Գամբուրգ[1]
ՍցենարիստՅուրի Էնտին
ՀնչյունավորումԱնդրեյ Միրոնով, Ալեքսանդր Գրադսկի, Ալիսա Ֆրեյնդլիխ և Միխայիլ Բոյարսկի
Բեմադրող նկարիչԴանիիլ Մենդելևիչ
ԵրաժշտությունԳենադի Գլադկով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
ԴիստրիբյուտորՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն19 րոպե
Թվականնոյեմբերի 28, 1976

ՍյուժեԽմբագրել

Կապույտ շնիկը բոլորի կողմից մերժված է։ Ոչ ոք չի ուզում ընկերանալ կամ խաղալ նրա հետ։ Մոտակայքում պտտվում է ճարպիկ և խաբեբա սև կատուն։ Կղզու վրա անսպասելիորեն հարձակվում է չար ծովահենը։ Սև կատվի օգնությամբ նա գողանում է Կապույտ շնիկին։

Ծովի մեջ լողում է բարի նավաստին։ Սև կատուն պատմում է նավաստուն գողության մասին։ Նավաստին ընկնում է ծովահենի հետևից։ Չար ծովահենը փորձում է թաքնվել և բաց է թողնում լարովի ձուկ–սղոցը, որը սղոցում է նավաստու նավը։ Նավը խորտակվում է, իսկ կատուն ցատկում է ծովահենի մոտ և մեղադրում է նավաստուն` ասելով. «Նա ուզում էր թալանել քեզ, խլելով որսը»։ Ծովահենը կատվին բաց է թողնում ծովի մեջ, և վերջինս որսում է նավաստուն։ Շղթայակապ` նա Երկնագույն շնիկի հետ գերի է ընկնում։

Նավաստին և Կատուն խնջույք են կազմակերպում, որտեղ գովերգում են ընկերությունը։ Կատվի պատճառով ծովահենը շատ գինի է խմում և քնում է։ Կատուն, որոշելով, որ իրեն ոչ մի վտանգ չի սպառնում, հանգիստ պառկում է քնելու։

Շնիկը գողանում է բանալին ծովահենից և գործարկելով ձուկ-սղոցը` ազատում է նավաստուն։ Նրանք շղթայով կապում են ծովահենին, բայց նա արթնանում է։ Կատուն ցատկում է ջրի մեջ և փախչում է, իսկ նավաստին կռվի է բռնվում ծովահենի հետ։ Հաղթանակած նավաստին և շնիկը վերադառնում են կղզի որպես հերոս։

ՀեղինակներԽմբագրել

Ֆիլմում երգում ենԽմբագրել

ՔննադատություններԽմբագրել

  «Երկնագույն շնիկը» մուլտֆիլմ է հանդուրժողականության մասին, այն մասին, թե երեխան ինչպես պետք է վերաբերվի ուրիշի բնածին տարբերություններին, թե ինչպես «տարբերությունն» ուրիշներից արատ չէ։
- Գեորգի Բորոդին[2]
 


ՎերաթողարկումԽմբագրել

Մուլտֆիլմը DVD ձևաչափով վերաթողարկվել է «Բարբոսը և ընկերները» (Սոյուզմուլտֆիլմ)[3] և «Հեքիաթների աշխարհում» («Խոշոր պլան»)[4] մուլտֆիլմերի հավաքածուներում։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել