Գեղեցկուհի Վասիլիսա (մուլտֆիլմ)
«Գեղեցկուհի Վասիլիսա» (ռուս.՝ Василиса Прекрасная), մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է 1977 թվականին «Սոյուզմուլտֆիլմ»-ի կողմից։ Ֆիլմի ռեժիսոր Վլադիմիր Պեկարը ստեղծեց Գեղեցկուհի Վասիլիսայի կերպարը, հայտնի ռուսական ժողովրդական «Արքայադուստր գորտը» հեքիաթից[2][3]։
Գեղեցկուհի Վասիլիսա ռուս.՝ Василиса Прекрасная | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ռեժիսոր | Վլադիմիր Պեկար |
Սցենարիստ | Վիկտոր Մերեժկո |
Հնչյունավորում | Եվգենի Լեոնով[1], Միխայիլ Կոնոնով, Աննա Կամենկովա-Պավլովա և Անաստասիա Գեորգիևսկայա |
Երաժշտություն | Եվգենի Բոտյարով |
Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 19 րոպե |
Թվական | 1977 |
Սյուժե
խմբագրելԹագավորը ցանկանում էր ամուսնացնել իր տղաներին, կանչում է իր մոտ և հրամայում. վերցնել նետը, ուղևորվել դեպի բաց դաշտ, քաշել աղեղալարը և կրակել, ում նետը որտեղ ընկավ, այնտեղ էլ կլինի նրա հարսնացուն։
Ավագ որդու նետը բարձացնում է մի ազնվական աղջիկ, իսկ կրտսեր որդունը՝ վաճառականի աղջիկը։ Փոքր որդու՝ Իվան արքայի նետը ընկավ ճահճի մեջ, ինչը նշանակում է, որ նա ամուսնանալու է Արքայադուստր Գորտի հետ։ Գիշերները հանում էր գորտի կաշին և դառնում Գեղեցկուհի Վասիլիսան։ Թագավորը իր որդիներին՝ իրենց կանանց հետ միասին կանչում է ճաշկերույթի։ Սեղանի շուրջ Գեղեցկուհի Վասիլիսան մի ձեռքով բաժակի մեջ լցրեց ջուրը, իսկ թռչնի ոսկորները գցեց մյուս ձեռքի մեջ։ Պարելու ժամանակ թափահարեց մի ձեռքը, և այդտեղ գոյացավ լիճակ, այնուհետև թափահարեց մյուս ձեռքը, հայտնվեցին կարապները և նստեցին լճի վրա, իսկ երբ պարը վերջացավ, ամեն ինչ անհետացավ։
Այլ կանայք ամեն ինչում ընդօրինակում էին նրան, միայն արքային էին հանդիմանում և բարկացնում։ Իվան արքան վազեց և այրեց գորտի կաշին։ Իվան արքային մնացել էր ընդամենը երեք օր համբերել, որպեսզի գեղցկուհին ընդմիշտ դառնա իրենը։ Բայց նա շտապեց և Գեղեցկուհի Վասիլիսան, թռչուն դառնալով, թռավ երեսուներորդ թագավորություն՝ Կաշչևի երկիր։ Իվան արքան գնում է նրա հետևից, իսկ ճանապարհին գտնում է իր համար բարի օգնականների՝ անտառային կենդանիներին։ Բաբա Յագան նրան ցույց է տալիս, թե որտեղ է գտնվում կաղնին, որի վրա սնդուկի մեջ թաքցրած է Կոշչեյի մահը։ Հաղթելով Կոշչեյին և ավերելով նրա թագավորությունը, Իվան արքան Գեղեցկուհի Վասիլիսայի հետ վերադառնում է տուն։
Ստեղծողները
խմբագրելՌեժիսոր | Վլադիմիր Պեկար |
Սցենարի հեղինակ | Վիկտոր Մերեժկո |
Բեմադրող-նկարիչ | Տատյանա Կոլյուշևա |
Կոմպոզիտոր | Եվգենի Բոտյարով |
Նկարիչներ | Մարինա Ոսկանյանց, Մարինա Ռոգովա, Յուրի Կուզյուրին, Գալինա Զեբրովա, Վլադիմիր Շևչենկո, Օլեգ Սաֆրոնով, Տատյանա Պոմերենցևա, Իրինա Սվետլիցա, Սերգեյ Մարակասով, Վլադիմիր Զախարով |
Օպերատոր | Կաբում Ռասուլով |
Ձայնային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Խմբագիր | Ռաիսա Ֆրիչինսկայա |
Ասիստենտ | Օ. Ապանասովա, Լյուդմիլա Բիրյուկովա, Լյուդմիլա Կրուտովսկայա |
Մոնտաժող | Նատալիա Ստեպանցևա |
Տնօրեն | Ֆյոդոր Իվանով |
- Ստեղծողները ներկայացված են ըստ մուլտֆիլմերի մակագրերի։
Դերերը կրկնօրինակել են
խմբագրելԴերակատար | Դեր |
---|---|
Եվգենի Լեոնով | Արքա |
Միխայիլ Կոնոնով | Իվան արքա / ծերունի-անտառապահ |
Աննա Կամենկովա (Ա. Կամենկովայի թատրոնում) | Գեղեցկուհի Վասիլիսան |
Անաստասիյա Գեորգիևսկայա | Բաբա Յագա |
Տես նաև
խմբագրել- 1954՝ Արքայադուստր գորտը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Текст русской народной сказки «Царевна Лягушка»
- ↑ Наталия Венжер. Владимир Пекарь // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2