«Մենք Շերլոկ Հոլմսի հետ» (ռուս.՝ «Мы с Шерлоком Холмсом»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Վլադիմիր Պոպովի կողմից։ Ֆիլմն ստացել է հումորային լուծում. այն առանձնանում է հետաքրքրաշարժ սյուժեով, վառ կերպարներով, թեթև, պայծառ գույներով, երաժշտականությամբ[1]։

Մենք Շերլոկ Հոլմսի հետ
Տեսակմուլտֆիլմ
Ժանրմիստիկ ֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Պոպով
ՍցենարիստՎիտալի Զլոտնիկով
Բեմադրող նկարիչԱրկադի Շեր և Igor Oleynikov?
ԵրաժշտությունԵվգենի Կրիլատով
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն9 րոպե
Թվական1985

Սյուժե

խմբագրել

Արթուր Կոնան Դոյլի՝ Շերլոկ Հոլմսի մասին պատմող պատմվածքների ծաղրանմանակումն է։ Շունը պատմում է մեծ խուզարկուի հետ իր ունեցած արկածների մասին։ Այնուամենայնիվ, շան ձագերը նրան չեն հավատում, քանի դեռ նրան չի զանգահարում Շերլոկ Հոլմսը։

Ստեղծողներ

խմբագրել
Սցենարի հեղինակ Վիտալի Սլոտնիկով
Ռեժիսոր Վլադիմիր Պոպով
Բեմադրող նկարիչներ Արկադի Շեր, Իգոր Օլեյնիկով
Օպերատոր Կաբուլ Ռասուլով
Կոմպոզիտոր Եվգենի Կրիլատով
Հնչյունայի օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Էլվիրա Մասլովա, Մարինա Ռոգովա, Նատալյա Բոգոմոլովա, Վլադիմիր Վիշեգորոդցև, Ալեքսանդր Դորոգով, Յուրի Կուզյուրին
Ռեժիսորի օգնական Զ. Պլեխանովա
Մոնտաժող Նատալյա Ստեպանցևա
Խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
Նկարահանող խմբի տնօրեն Լյուբով Բուտիրինա
Դերերը հնչյունավորել են[2] Անդրեյ Միրոնով — Թոմ շունը, Հոլմսի օգնականը
Վասիլի Լիվանով — Շերլոկ Հոլմս
Լև Դուրով — Բիգ, թզուկ-ավազակ
Վյաչեսլավ Նեվիննի  — Ավազակ-կոկորդիլոս «Սև աղվամազ», նույն ինքը «Կանաչ պոչը», նույն ինքը ծառայապետը
Սվետլանա Խարլապ — շիկակարմիր շուն, կոկորդիլոսի հարևանը
Լյուդմիլա Գնիլովա — շներից մեկը

Երգը, որը Սև աղվամազը ժամանակ առ ժամանակ փորձում է կատարել, գրվել է Ռեդյարդ Կիպլինգի «Փոշի» բանաստեղծության հիման վրա։

Վերաթողարկում DVD-ով

խմբագրել

Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով «Լրտեսական կրքեր» (2003, 2006) մուլտֆիլմերի հավաքածուում («Սոյուզմուլտֆիլմ», տարածող՝ «Союз»):

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Сергей Капков. Владимир Попов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. Տիտրերում նշված չեն։

Գրականություն

խմբագրել

Злотников Виталий Мы с Шерлоком Холмсом. — Стрекоза, 2005. — 64 с. — (Любимые герои). — ISBN 5-479-00224-4

Արտաքին հղումներ

խմբագրել