«Այբոլիտը և Բարմոլեյը» (ռուս.՝ Айболит и Бармалей), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը ստեղծվել է 1973 թվականին Նատալյա Չերվինսկայայի կողմից՝ ըստ Կոռնեյ Չուկովսկու «Այլբոլիտ» համանուն հեքիաթի[2]։

Այբոլիտը և Բարմալեյը
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրֆիլմ-հեքիաթ և հեքիաթ
Հիմնված էԱյբոլիտ
ՌեժիսորՆատալյա Չերվինսկայա
ՀնչյունավորումԳարրի Բարդին[1], Վասիլի Լիվանով, Լեոնիդ Կուրավլյով և Կլարա Ռումյանովա
ՕպերատորՄիխայիլ Կամենեցկի
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն16 րոպե[1]
Թվական1973

Սյուժե խմբագրել

Դոկտոր Այլբոլիտը թիմը՝ շունը, կապիկը, խոզուկը, բուն և կոկորդիլոսը, առավոտյան զբոսնում էին կլինիկայի շուրջը։ Սակայն շուտով նրանք ձանձրանում են, քանի որ շրջանի բոլոր գազաններին իմաստուն բժիշկը բուժել էր, աշխատանք չկար։ Անսպասելիորեն նրանց մոտ է թռչում ծիծեռնակը, ուրախությունից բժիշկները նրան կապում են գագաթից մինչև պոչը։ Բայց թռչունը հավաստիացրեց, որ նա առողջ է և նամակ փոխանցեց ընկերներին։

Աֆրիկայից նրանց օգնության են կանչում հիվանդ կապիկները։ Այբոլիտի թիմը աշխույժ կերպով պատրաստվում է ճանապարհորդությանը դեպի Լիմպոպո։ Հրաշալի երկրում նրանց դիմավորում են տարօրինակ կենդանիները։ Պարզվում է, Բարմալեի ավազակախումբն էր, որոնք կապիկներ էին ձևացել, որպեսզի գրավեն բժշկին։ Բժիշկները սկսում են պայքարել, գլորվելով սահում են հարթակի վրա, կապիկը փորձում է բարձրանալ ծառը, կոկորդիլոսը փորձում է կծել, բայց այնուամենայնիվ, նրանց կապում են։ Բժիշկը ավազակներին օգնություն է առաջարկում, սակայն ատամնացավով Բարմոլեյը ատում է բժիշկներին և ցանկանում է նրանց պատժել։

Բանտում Այբոլիտը բացատրում է կապիկին, որ ավազակները չար են, քանի որ մանկուց չեն բուժվել։  Թութակը գողանում է բանալին և ազատում ընկերներին։  Նրանք շարունակում են ճանապարհը մինչև Լիմպոպո և գտնում են հիվանդ կապիկներին։ Թերապիան ընթանում էր հաջողությամբ, բայց բժիշկներին կրկին շրջապատում էր ոճրագործների խումբը։ Հիվանդներից մեկը փռշտում է նրանց ուղղությամբ, և բոլոր սրիկաները վարակվում են։ Թուլացած ավազակներին կապում են ու սկսում են հարկադրաբար բուժել։ Շուտով կառուցում են բուժական վրանային ճամբարը, որտեղ կողմնակիցները Բարմալեին ապաքինում են և սովորեցնում են հիգիենայի հիմունքները։ Այդ ժամանակ վրանից դուրս է գալիս նրանց պարագլուխն առողջ ատամներով, որը բուժել էր մեծն Այլբոլիտը։ Հիվանդները և բժիշկները սկսում են ուրախ-ուրախ պարել և գովաբանել բարի բժիշկներին[3]։

Ֆիլմի վրա աշխատել են խմբագրել

Սցենարի հեղինակ և ռեժիսոր Նատալյա Չերվինսկայա
բեմադրող նկարիչ Օլգա Գվոզդևա
Օպերատոր Միխայիլ Կամենեցկի
Կոմպոզիտոր Միխայիլ Մեյերովիչ
Ձայնային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
Մուլտիպլիկատորներ Պավել Պետրով, Յուրի Նորշտեյն, Մայա Բուզինովա, Իոսիֆ Դոուկշա, Գալինա Զոլոտովսկայա
Դեկորացիաներ և տիկնիկներ Վլադիմիր Աբբակումով, Սվետլանա Զնամենսկայա, Վլադիմիր Ալիսով, Լիլիաննա Լյուտինսկայա, Ա․ Բարտ, Գ․ Ֆիլիպովովա, Պավել Գուսև, Ռ․ Չեսնոկովա, Օլեգ Մասաինով, Սեմյոն Էտլիս, Ռոման Գուրովի ղեկավարությամբ
Տնօրեն Նատան Բիտման

Դերերը կրկնօրինակել են խմբագրել

Դերակատար Դեր
Գարրի Բարդին Այբոլիտ Այբոլիտ
Վասիլի Լիվանով Բարմալեյ Բարմալեյ
Յուրի Սոկովնին Կոկորդիլոս Կոկորդիլոս
Լեոնիդ Կուրավլյով Հաստլիկը Հաստլիկը
Կլարա Ռումյանովա Չիչի Չիչի

Հրատարակչություններ խմբագրել

1997 թվականին մուլտֆիլմը թողարկվել է «Վիդեո Միություն» հրատարակչության կողմից տնային վիդեո համակարգի միջոցով։

Մուլտֆիլմը 2004 թվականին թողարկվել է DVD «Խոշոր պլան» ընկերության կողմից։ Ձայնագրության ժամանակ օգտագործվել է պատկերի և ձայնի թվային ռեստավրացիա[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել