Վովան անդրսարյան թագավորությունում

Վովան անդրսարյան թագավորությունում (ռուս.՝ Вовка в Тридевятом царстве), նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ-հեքիաթ, որը նկարահանել է Բորիս Ստեպանցևը 1965 թվականին։

Վովան անդրսարյան թագավորությունում
ռուս.՝ Вовка в Тридевятом царстве
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրպարոդիա
Գործողության վայրԱնդրսարյան թագավորություն
ՌեժիսորԲորիս Ստեպանցև
ՍցենարիստՎադիմ Կորոստիլյով
ՀնչյունավորումՌինա Զելյոնայա, Միխայիլ Յանշին, Ելենա Պոնսովա, Կլարա Ռումյանովա, Էմիլյա Տրեյվաս և Լյուդմիլա Գնիլովա
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1965

Սյուժե խմբագրել

Դպրոցական Վովան երազում է հեքիաթային կյանքի մասին։ «Պատարաստիր ինքդ» տեղեկատուի խորհուրդների օգնությամբ գրադարանավարուհին ստեղծում է նկարված մի տղայի` Վովայի նմանակին, և ուղարկում է հեքիաթների գրքերում գոյություն ունեցող Անդրսարյան թագավորություն։

Հեքիաթային թագավորը, որը ցանկապաը ներկել էր կապույտ գույնով, հրամայում է գլխատել Վովային մակաբուծության համար։ Ա. Պուշկինի «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» հեքիաթում Ոսկե ձկնիկը մեղադրում է նրան ալարկոտության համար և նետում է մյուս հեքիաթ, որտեղ պատանի Վասիլիսաների խնջույքն էր։ Վասիլիսաները ուղարկում են Վովային արահետով այնտեղ, որտեղ ապրում են Երկուսը փոքրիկ ակղիկից։ Նրանք պատրաստ էին կատարել ամեն մի ցանկություն, սակայն պարզվում է, որ այն ամենը, ինչ դու քո սեփական ձեռքերով չես անում, քեզ ուրախություն չի բերում (և հենց բառացի իմաստով)։ Հաջորդ հեքիաթի էջերում Վովկան հանդիպում է Վառարանին, որի մեջ նա փորձում է պատրաստել կարկանդակներ։ Սակայն Երկուսն արկղիկից չափազանց անշնորհք են` նրան օգնելու համար, և ոչինչ չի ստացվում։

Հասկանալով, որ առանց աշխատանքի ոչինչ չի ստացվի, գլխավոր հերոսը վերցնում է ատաղձագործական գործիքներ և ապացուցում, որ ինքը կարող է ինչ-որ բան անել՝ ծառից առանց կախարդանքի օգնության ծեր կնոջ համար տաշտ սարքելով։ Ծեր կինը բարձր է գնահատում նրան և խնդրում խրճիթ կառուցել։ Բայց Վովկան ասում է, որ ինքն առայժմ չգիտի, թե ինչպես դա անել, և նրանք նստում են «Պատրաստիր ինքդ» գրքում նայելու, թե «ինչպես են խրճիթ պատրաստում»։

Հեղինակներ խմբագրել

 
«Վովան անդրսարյան թագավորությունում», 1965

Մուլտֆիլմի մասին խմբագրել

  Բորիս Ստեպանցևի աշխատության մեջ նշանակալի տեղ է գրավել ժամանակակից հեքիաթը, որտեղ դասական սյուժեների հերոսները հայտնվել են մեր ժամանակներում և հակառակը։ Ստեպանցևի ֆիլմերում միշտ տեղ են գտել կատակները, անսպասելի հնարքը, աճպարարությունը, աբսուրդ իրավիճակը։ «Վովան անդրսարյան թագավորությունում» մուլտֆիլմը ընդհանուր առմամբ հագեցած էր հաջողված կրկնություններով՝ հիմնականում մեծ դերասանուհի Ռինա Զելյոնայայի` հնչյունավորմանը մասնակցելու շնորհիվ։ Շատ արտահայտություններ մտել են մեր առօրյա կյանք։
- Սերգեյ Կապկով[1]
 

Վերաթողարկում DVD ձևաչափով խմբագրել

Մուլտֆիլմը DVD ձևաչափով վերաթողարկվել է մուլտֆիլմերի «Ես չեմ ուզում դպրոց գնալ» հավաքածուում («Սոյուզմուլտֆիլմ»)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  2. Не хочу в школу (DVD)

Գրականություն խմբագրել

  • Коростылёв Вадим Николаевич Вовка в Тридевятом царстве. — АСТ, 2008. — 48 с. — (СКАЗКИ — МУЛЬТФИЛЬМЫ). — ISBN 978-5-17-032893-2 (иллюстрации по мультфильму)
  • Фильмы-сказки: сценарии рисованных фильмов. Выпуск 9. — М.: Искусство, 1969. — 224 с. — 100 000 экз. (в том числе: В. Коростылёв «Вовка в Тридевятом царстве» с. 5-24)
  • Коллектив авторов Сказки-мультфильмы для девчонок и мальчишек / О.Муравьёва. — ООО "Издательство АСТ", 2006. — С. 1—22. — 64 с. — ISBN 5-17-036945-X

Արտաքին հղումներ խմբագրել