Կապիկներն ու կողոպտիչները
«Կապիկներն ու կողոպտիչները» (ռուս.՝ «Обезьянки и грабители»), «Կապիկները» մուլտիպլիկացիոն սերիալի երրորդ մուլտֆիլմը[1]։ Երգը կատարում է «Մաշինա վրեմենի» խումբը։
Կապիկներն ու կողոպտիչները ռուս.՝ Обезьянки и грабители | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | կինոկատակերգություն և մանկական ֆիլմ |
Շարքի մասն է | Կապիկները |
Ռեժիսոր | Լեոնիդ Շվարցման |
Սցենարիստ | Գրիգորի Օստեր |
Երաժշտություն | Անդրեյ Մակարևիչ, Ալեքսանդր Կուտիկով և Ալեքսանդր Զայցև |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 528 s |
Շարք | Կապիկները |
Սիկվել | Ինչպես կապիկները ճաշեցին |
Թվական | 1987 |
Մուլտֆիլմի տիտրերում գրված է 1985 թվական, սակայն այն թողարկվել է 1987 թվականին։
Սյուժե
խմբագրելԿապիկները նորից չարաճճիություններ են անում Կենդանաբանական այգում, բայց հանկարծ տեսնում են, թե ինչպես երկու կողոպտիչներ ներխուժում են հրուշակեղենի խանութ։ Ատրճանակով սպառնալով վաճառականին՝ նրանք հավաքում ու մեծ պարկն են լցնում տարբեր քաղցրավենիքներ։ Կապիկները չեն կարողանում անտարբեր նայել ու գաղտնի մտնում են նրանց ավտոմեքենան։ Խուճապահար Մայր կապիկը վերցնում է ոստիկանների մոտոցիկլետն ու ընկնում նրանց հետևից։ Ոստիկանները նույնպես սլանում են նրանց հետևից։ Կապիկներն ավտոմեքենայում անկարգություններ են անում և կողոպտիչներին հասցնում ապակողմնորոշված վիճակի, այնուհետև նույնիսկ ղեկին են տիրանում, բայց անսպասելի բախվում են ծառին, և դիմակներից զրկված կողոպտիչները վերցնում են պարկն ու կատերով փախչում։ Բայց կապիկները գտնում են նրանց հասնելու հնարը. նրանք նստում են ավտոմեքենայի անվադողի վրա և սկսում թիավարել։ Նրանք գրեթե հասնում են կատերին, բայց ամենափոքր կապիկի հետաքրքրասիրության պատճառով սուզվում են։ Կողոպտիչներն ուրախանում են, խարիսխը ջրից հանում և փողերով պարկը թաքցնում նավամբարում։
Մայր կապիկը ցատկում է կատերի տախտակամածի վրա և կռվի բռնվում կողոպտիչների հետ։ Նա հեշտությամբ հաշվեհարդար է տեսնում հաստլիկի հետ, բայց նիհար կողոպտիչը նրան գցում է ցանցը։ Այդ պահին կատերը բախվում է ափին մոտ գտնվող ժայռին, և խողովակից դուրս են թռչում սև դեքերով կապիկները։ Նրանց տեսնելով՝ կողոպտիչները ձեռքերը բարձրացնում են։ Տեսնելով Մայր կապիկին՝ փոքրիկներն ուրախացած վազում են նրա մոտ ու սկսում գրկախառնվել։ Հաստլիկը հուզմունքից լաց է լինում, այնուհետև երկուսով փախչում են, բայց կապիկները, այնուամենայնիվ, վազում են նրանց բռնելու, այս անգամ ցանցով, որով բռնել էին Մայր կապիկին։ Կողոպտիչները վազում են ճանապարհով և մտնում բեռնատար-ֆուրգոնի մեջ։ Նրանք սկսում են կապիկներին բարկացնել ու լեզու ցույց տալ՝ չկասկածելով, որ նստել են հանցագործների համար նախատեսված ոստիկանական մեքենա։ Մայրն ու փոքրիկ կապիկները գողացված քաղցրավենիքներով պարկը տանում են հրուշակեղենի խանութ, բայց վաճառողն ու Մայր կապիկը միանգամից ուշաթափվում են, քանի որ ամենափոքր կապիկն ամբողջը կերել էր։
Ստեղծողներ
խմբագրելՌեժիսոր | Լեոնիդ Շվարցման |
Սցենարի հեղինակ | Գրիգորի Օստեր |
Բեմադրող նկարիչներ | Տատյանա Զվորիկինա, Լեոնիդ Շվարցման |
Նկարիչներ | Աննա Ատամանով, Իրինա Տրոյանովա, Օլգա Պավլովա, Սերգեյ Մարակասով, Վ. Խարիտոնովա, Վ. Մաքսիմովիչ |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Վիկտոր Արսենտև, Ալեքսանդր Գորլենկո, Վլադիմիր Զախարով, Դմիտրի Կուլիկով, Տատյանա Պոմերանցևա, Գալինա Զեբրովա |
Օպերատորներ | Մայա Պոպովա, Միխայիլ Դրույան (տիտրերում չկա) |
Կոմպոզիտորներ | Անդրեյ Մակարևիչ, Ալեքսանդր Կուտիկով, Ալեքսանդր Զայցև |
Երգում է | Օքսանա Շաբինա |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Խմբագիր | Ռաիսա Ֆրիչինսկայա |
Մոնտաժող | Օլգա Վասիլենկո |
Ռեժիսորի օգնական | Գ. Անդրեևա |
Տնօրեն | Լյուբով Բուտիրինա |
- Ստեղծողների ցանկը կազմված է ըստ մուլտֆիլմի տիտրերի։
Փառատոներ և մրցանակներ
խմբագրել- Մինսկի Համամիութենական XVIII կինոփառատոնի առաջին մրցանակ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կապիկներն ու կողոպտիչները» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Գրականություն
խմբագրել- Абрамова Н.Н. Классик по имени Лёля в стране Мультипликации. — М.: Ключ-С, 2010. — 164 с. — ISBN 978-5-93136-132-1 , 978-5-93136-140-6 . Книга о Леониде Шварцмане и о созданных им мультфильмах
- Остер Григорий Гирлянда из малышей. — М., 2005. — 56 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 5-17-030987-2..
Արտաքին հղումներ
խմբագրել- «Կապիկներն ու կողոպտիչները» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում