Նիշ
Նիշ (սերբ.՝ Ниш / Niš), քաղաք և մունիցիպալիտետ Սերբիայում, Նիշավական շրջանի վարչական մարզի մայրաքաղաք: Համաձայն 2011 թվականի հաշվառման՝ Նիշում ապրում է 312867 մարդ[1], հենց քաղաքում՝ 275724 բնակիչ (ըստ մեխության Սերբիայի երրորդ քաղաքը՝ Բելգրադից և Նովի Սադից հետո):
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Նիշ | |||||
գաևիցա Niš սերբական կիրիլիցա Ниш ռում.՝ Niš | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 597 կմ² | ||||
ԲԾՄ | 195±1 մետր | ||||
Բնակչություն | 183 164 մարդ (2011) | ||||
Ժամային գոտի | UTC+1 և Կենտրոնական եվրոպական ժամանակ | ||||
Հեռախոսային կոդ | 018 | ||||
Փոստային ինդեքսներ | 18000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | NI | ||||
Պաշտոնական կայք | ni.rs | ||||
| |||||
Նիշը տեղակայված է Բելգրադից հարավ-արևելք Նիշավա գետի վրա, ոչ հեռո դրա՝ Հարավային Մորավա թափվելուց: Այստեղ են խաչվում Կենտրոնական Եվրոպայից Հունաստան և Թուրքիա տանող հիմնական տրանսպորտային ճանապարհները: Հարյուրամյակների ընթացքում Նիշը եղել է վարչական, առևտրային և ռազմական կենտրոնը: Ժամանակակից Նիշի շրջանում, Նաիս հին քաղաքում (լատ.՝ Naissus, հունարեն՝ Ναϊσσός), ծնվել է Կոստանդիանոս Ա Մեծը և Կոնստանցիոս 3-րդը: Շահավետ աշխարհագրական դիրքը Նիշը դարձնում էր ստրատեգիական կարևոր քաղաք և, հետևաբար, գրավիչ շատ զավթիչների համար: Նիշին տիրել են դարդանները, թրակիացիները, իլլիրիացիները, կելտերը, հռոմեացիները, հոները, ավարները, իսկ հետո նաև բյուզանդացիները, սերբերը, բուլղարները և թուրքերը: Քաղաքը մի քանի անգամ շրջափակվել է հունգարացիների և ավստրացիների կողմից: 1878 թվականին Նիշը ազատագրվել է թուրքերից: Այդ ժամանակից քաղաքը դարձավ Սերբիայի մասը փոքր դարարներով Առաջին և Երկրորդ Համաշխարհային պարտերազմների ժամանակ, երբ այն գտնվում էր շրջափակման մեջ:
Նիշը հարավ-արևելյան Սերբիայի խոշորագույն արդյունաբերական և առևտրային քաղաք է: Ունի համալսարան, սիմֆոնիկ նվագախումբ, թանգարաններ, թատրոններ և այլ մշակութային կառույցներ: Քաղաքը համարվում է Սերբիայի կարևոր տնտեսական, գիտական, մշակութային, կրոնական և քաղաքական կենտոնը: Նիշի համալսարանը, որ կառուցվել է 1965թվականին, ունի 13 ֆակուլտետներ և ավելի քան 30000 ուսանող: Քաղաքը հանդիսանում է Սերբիայի ուղղափառ եկեղեցու Նիշական թեմի կենտրոնը: 2004 թվականին Նիշը բաժանվեց հինգ վարչական շրջանների:
ԾագումնաբանությունԽմբագրել
Ժամանակակից Նիշի շրջանում առաջին բնակավայրը հիմնվել է կելտերի կողմից մ.թ.ա. 3-րդ դարում: Քաղաքը անվանվել է Նիշավա (սերբ.՝ Nišava) (կելտերեն՝ Naissa) գետի պատվին: Զավթիչների ձեռքից ձեռք անցնելով՝ քաղաքը փոխել է իր անվանումը. հռոմեական Naissus, բյուզանդիական Ναισσός/Nysos, սլավոնական Նիշ, թուրքական Niş, գերմանական Nissa:
ԿլիմաԽմբագրել
Նիշում կլիման չափավոր ցամաքային է, 11,4 °C տարեկան միջին ջերմասիճանով: Ամենատաք ամիսը հուլիսն է 21,3 ° С միջին ջերմաստիճանով: Ամենացուրտ ամիսը հունվարն է −0,2 °C միջին ջերմաստիճանով:
Ամեն տարի թափվում է միջինում 589,6 մմ անձրև և ձյուն, ինչը կազմում է 123 անձրևանյին և 43 ձյունառատ օրեր: Ողջ պատմության մեջ առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 2007 թվականի հուլիսի 24-ին 44,2 °, իսկ ամենացածր −23,7 ° ջերմաստիճանը՝ 1963 թվականի հունվարի 25-ին: Տեղումների առավելագույն քանակը՝ 76.6 մմ, գրանցվել է 1954 թվականի նոյեմբերի 5-ին: Ձյան ամենամեծ հաստությունը կազմել է 62 սմ, որը տեղացել էր 1954 թվականի փետրվարի 23-25-ին: Նիշի կլիման հետազոտվում է օթերևութաբանական կայանում, որը տեղակայված է ամրացում՝ ծովի մակարդակից 202 մետր բարձրության վրա:
Նիշ (1961-1990)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 18․6 | 23․2 | 28․6 | 33․0 | 34․2 | 38․3 | 42․3 | 39․6 | 37․2 | 32․6 | 27․1 | 20․7 | nil (nil) |
Միջին բարձր °C (°F) | 3․8 | 7․1 | 12․3 | 18․0 | 22․9 | 25․9 | 28․0 | 28․5 | 24․8 | 18․9 | 11․7 | 5․4 | — |
Միջին օրական °C (°F) | −0․2 | 2.5 (36.5) |
6.7 (44.1) |
11.9 (53.4) |
16.6 (61.9) |
19.5 (67.1) |
21.3 (70.3) |
17.2 (63) |
11.9 (53.4) |
6.4 (43.5) |
1.7 (35.1) |
11.4 (52.5) |
— |
Միջին ցածր °C (°F) | −3․5 | −1․3 | 1․8 | 6.1 (43) |
10.4 (50.7) |
13.4 (56.1) |
14.5 (58.1) |
11.1 (52) |
6.5 (43.7) |
2.4 (36.3) |
−1․4 | 6.2 (43.2) |
— |
Ռեկորդային ցածր °C (°F) | −23․7 | −19․3 | −13․2 | −3․5 | −1 (30) |
4․2 | 7.6 (45.7) |
4.6 (40.3) |
−2․2 | −6․8 | −14 (7) |
−15․8 | −14 (7) |
Տեղումներ մմ (դյույմ) | 41 (1.61) |
40 (1.57) |
45 (1.77) |
51 (2.01) |
67 (2.64) |
70 (2.76) |
44 (1.73) |
43 (1.69) |
44 (1.73) |
34 (1.34) |
57 (2.24) |
54 (2.13) |
590 (23.22) |
աղբյուր: [2] |
ՊատմությունԽմբագրել
Առաջին բնակությունԽմբագրել
Հնագիտական պեղումների հիման վրա կարելի է եզրակացնել, որ Նիշի տարածքում մարդիկ բնակվել են միջին պալեոլիթից (մ․թ․ա․ 100 000-30 000 թվական) սկսած։ Պալեոլիթի մնացորդները, հայտնաբերված Կրեմենաց վայրում, պահպանվում են Նիշի հնագիտական հավաքածուների Ազգային թանգարանում։ Մեդոշևցում հայտնաբերվել են բրոնզեդարյան դամբարաններ և Մեդինան ավերակավայրը։ Հին ավերակավայրեր Բուբանի և Խումսկա շուկայի հայտնագործումը ցույց է տալիս, որ բնակավայրեր գոյություն են ունեցել մեր թվարկությունից առաջ 5800-5500 թվականներին։ Հնագույն շերտը վերաբերվում է նեոլիթին, և պարունակում է Հին-Կրիշական մշակութային խմբին[2]։ Համարվում է, որ Նիշը այն հնարավոր վայրերից մեկն է, որտեղ մեծացել է Դիոնիսոսը։ Քաղաքի անվանումը, բոլորից շուտ տվել հարավ-արևելյան Սերբիայում բնակված կելտերը․ Նովիսոս, որը նշանակում էր Վիլին գրադ[3]։
Հռոմաեցիները զավթեցին քաղաքը Դարդանական պատերազմի ժամանակ, մեր թվարկությունից առաջ I դարում: Քաղաքի ռազմական դիրքը թույլ տվեց նրան դառնալ Վերին Մյոզիայի նահանգի ռազմական, վարչական և առևտրական կենտրոնը: Հռոմեական կայսրության ժամանակներում քաղաքը կրում էր Նաիս (Naissus) անունը, լատինականացված անվանումը հունարենից Naisos (Ναϊσσός): Արդեն մեր թվարկության II դարում Նաիսը բավական հայտնի քաղաք էր. Կլավդիոս Պտղոմեոսը իր «Աշխարհագրություն»-ում չորս խոշորագույն քաղաքների թվում հիշատակում է Դարդանիան:
Մ. թ 33 թվականին հռոմաեցիները կառուցեցին Via Militaris-ը, որը անցնում էր Նիշով: 268 թվականի սեպտեմբերին հռոմեական բանակը Գալլիենոս կայսեր և երկու ապագա կայսրեր Մարկոս Ավրելիոս Կլավդիոսի և Ավրելիանոսի գլխավորությամբ, անակնկալ հանդիպեցին գոթերին Նաիսի հետ արյունոտ ճակատամարտում: Համարվում է, որ սպանվել են 30 000-50 000 գոթեր և որ հաղթանակը ապահովել է Արևմտյան Հռոմեական կայսրության գոյությունը հաջորդ երկու հարյուրամյակում:
Նաիս անտիկ քաղաքում 271 թվականի փետրվարի 27-ին (ըստ այլ աղբյուրների՝ 273 թվականին) ծնվել է Հռոմեական կայսրության ապագա կայսր Կոնստանդիոս I Քլորի և Ֆլավիա Ջուլիա Հելենա Կոստանդինի որդին [4]: Իր հայրենի քաղաքում Կոստանդին կայսրը կառուցեց Վիլլա Մեդյանան: Այսօր տարածքը կարևոր հնագիտական տարածք է, որը սկիզբ է առել 1979 թվականին [5]: Խճանկարային հատակները և կայսերական ճոխության այլ մնացորդները պահվում են Մեդիանա թանգարանում: 284 թվականին Դիոկղետիանոս կայսրը Դարդանիան բաժանեց Մոեսիայից առանձին գավառի, Նաիսը դարձավ Դիոկղետիանոսի մայրաքաղաք:
IV դարում հիմնադրվեց Նաիսի թեմը, որը Հռոմեական կայսրությունում դարձավ կարևոր կրոնական կենտրոններից մեկը: IV դարի բազիլիկան Նաիսում, աշխարհի ամենահին քրիստոնեական հուշարձաններից մեկն էր: IV-V դարերի Նաիսից եպիսկոպոսներ Գաուդենցիուսը, Բոնոսը, Մարկիանը, Գայանը և Պրոեկտը ունեին զգալի ներդրում քրիստոնեական ուսմունքում[6]:
Գերազանց ռազմավարական դիրքը և հարստությունը Նաիսին դարձրեցին բազմաթիվ բարբարոսների հարձակումների թիրախ: Չնայած կայսր Հուլիանոս Ուրացողը հզորացրեց պարիսպները Նաիսի շուրջ և այն վերածեց լավ հզորացած քաղաքի, այնուամենայնիվ, բարբարոսները այրեցին քաղաքը և ոչնչացրին մարդկանց: Հոների հայտնվելուց հետո՝ 442 թվականին (այնուհետ 448 և 480 թվականներ,) Նաիսը ամբողջովին ավերվեց [7]:
... Երբ հասանք Նիշ (հուն.ές Ναϊσσον), մենք գտանք մի ամբողջովին ամայի քաղաք, որը ավերվել էր հակառակորդների (հոներ) կողմից: Տաճարի ավերակների մոտ կային մարդիկ ովքեր մնացել էին այդտեղ հիվանդության պատճառով:Գետից մի փոքր հեռու ափամերձ ամբողջ տարածքը ծածկված էր մարտում զոհվածների ոսկորներով...,- Պրիսկուս Պանիացիը Նաիսի մասին 448: |
ՄիջինադարԽմբագրել
Պրոկոպիոս Կեսարացին իր «Շենքերի մասին» աշխատությունում գրում է, որ Հուստինիանոս Ա կայսրը վերականգնեց Նիշը՝ կառուցելով 32 նոր աշտարակներ: Բացի այդ, Պրոկոպիոսը մասնավորապես հաղորդում է 550-551 թվականներին սլավոնների պատերազմների ու արշավանքների մասին[8][9]:
Սլավոնների և ավարների առաջին գաղթը տեղի է ունեցել VI դարի երկրորդ կեսին: VI—VII դարերում սլավոնական ցեղերը ութ անգամ փորձել են գրավել Նիշը: 615 թվականի վերջին հարձակման ժամանակ սլավոնները գրավեցին քաղաքը, իսկ հռոմեական բնակչության մեծ մասը փախավ կամ անհետացավ: Նիշի հռոմեացի բնակիչների հետքերը մնացին տեղի բնակիչների՝ վալախների մեջ:
803 թվականին բուլղարական խան Քրումը գրավեց Նիշը, սակայն Բյուզանդիան 1018 թվականին վերականգնեց քաղաքը Բարսեղ Բ Բուլղարասպանի օրոք: 1072 թվականին հունգարական բանակը գրավեց Մորավայի հովիտը մինչև Նիշ, բայց մեկ տարի անց բյուզանդացիները վերականգնեցին ստատուս- քվո: 1096 թվականի հուլիսի 4-ին Նիշի բնակչությունը ջախջախեց գյուղացիական Գյուղացիների խաչակրաց արշավանքի զորքին: XII դարի կեսերին Բյուզանդիայի կայսր Մանուիլ I Կոմնենոսը քաղաքն օգտագործեց իր զորքերի համար որպես հենակետ ընդդեմ հունգարացիների[10] : Բուլղարիան քաղաքը վերադարձրեց 1190 թվականին՝ թագավոր Իվան Ասեն I-ի օրոք:
1386 թվականին թուրքերը Մուրադ I գլխավորությամբ 25 օրվա պաշարումից հետո գրավեցին և պաշտոնանկ արեցին Նիշը[11][12], после 25 дней осады[13]: Միջնադարում քաղաքում էին գտնվում Սուրբ Պրոկոպիոսի մասունքները, որը Նիսի հովանավորն էր: Սելջուկների կողմից քաղաքը գրավելուց անմիջապես առաջ, նրա մասունքները տեղափոխվեցին այն ժամանակվա Սերբիայի կենտրոնը` այսօր Պրոկուպլե: Քաղաքը նոր օսմանյան կործանում է ապրել 1427 թվականին: 1443 թվականին Նիշը կրկին գտնվում էր սերբ բռնակալ Գեորգի Բրանկովիչի ձեռքում: Քրիստոնեական բանակը, Հունգարիայի նահանգապետ Յանոշ Հունյադիի և Գեորգի Բրանկովիչի գլխավորությամբ, ջախջախեց թուրքերին և հետ քշեց դեպի Սոֆիա:
Օսմանյան կայսրությունԽմբագրել
Նիշը կրկին գրավվեց օսմանցիների կողմից 1448 թվականին և հետագա 245 տարիները մնաց նրանց իշխանության տակ: Այս ժամանակահատվածում Նիշը եղել է Նիշ փաշալիկի կենտրոնը, ինչպես նաև Բուլղարիայի էքստարխիայի թեմերից մեկի կենտրոնը: 1521 թվականի հունիսի 20-ին հսկայական հրդեհ բռնկվեց Նիշում: Քաղաքը ամբողջովին ավերված կլիներ, եթե չլիներ Ահմեդ փաշան (Հունգարիայի դեմ պատերազմում թուրքական բանակի հրամանատարը), ով ճանապարհին մտավ քաղաք և փրկեց նրա բնակիչներից շատերին:
1689 թվականի սեպտեմբերի 24-ին Թուրքական մեծ պատերազմի ժամանակ Նիշի մոտերքում տեղի ունեցավ ճակատամարտ, որում թուրքական բանակը ջախջախվեց, իսկ ավստրիացիները Լյուդվիգ Բադենսկի իշխանի հրամանով առաջինը գրավեցին քաղաքը: Հետագա արշավների ձախողումից հետո 1690 թվականի սեպտեմբերի 8-ին ավստրացիների զորքը նահանջեց և քաղաքը հանձնեցին թուրքերին:
1737 թվականին թուրքերը վերակառուցեցին Նիշի ամրոցը, որը հետագայում դարձավ միջնաբերդ: Այդ նույն թվականի հուլիս ամսին առանց պաշտոնապես պատերազմ հայտարարելու, Նիշին միացավ ավստրիական բանակը[14], որի հրամանատարն էր մեծ դուքս Տոսկանսկին:
Այդ ժամանակ թուրքերը պատերազմում էին Ռուսաստանի դեմ, Նիշում գտնվում էր միայն 4000-անոց կայազոր, որը բանակցությունների մեջ մտավ թշնամու հետ, իսկ հետո նահանջեց՝ իրեն ապահովելով ազատ ելք: 1737 թվականի վերջին ավստրիական բանակը նահանջեց ՈՒժիցայում՝ Նիշում թողնելով գեներալ Դոկսի գլխավորությամբ 5 գումարտակից բաղկացած ստորաբաժանումը: Օգտվելով դրանից՝ 1737 թվականի սեպտեմբերին թուրքերը Նիշի մոտ կենտրոնացրեցին 90000-անոց բանակ և առաջարկեցին Դոքսին հանձնվել, ինչը նա արեց առանց դիմադրության, որից հետո իր ստորաբաժանումով հեռացավ Բելգրադ. դրա համար նա հանձնվեց դատարանին և մահապատժի ենթարկվեց:
1870 թվականին Բուլղարիայի ուղղափառ եկեղեցին առանձնացվեց Կոստանդնուպոլսի պատրիարքարանից: Բուլղարական պատմաբանների պնդմամաբ՝ մինչև 1878 թվականների կեսերը, Նիշի բնակիչների շրջանում գերակշռում էին բուլղարացիները[15]: Քաղաքում գործում էին բուլղարական ուսումնական հաստատություններ և գրադարան[16]: Մինչև 1878 թվականը Նիշն ընկալվում էր որպես բուլղարական քաղաք: Ֆրանսիացի ներկայացուցիչ Ժերոմ Ադոլֆ Բլանկը, ով այցելել էր Նիշ անմիջապես Նիշի վերականգնումից հետո, այն անգամ անվանեց Բուլղարիայի մայրաքաղաք: Մինչև 1878 թվականը նույնիսկ սերբերը Նիշը համարում էին բւոլղարական քաղաք: Բուլղարական ժողովրդի սերբական մասնագիտացված պատմության առաջին հրատարակության մեջ (որը լույս է տեսել Ազատագրման տարում) ասվում էր, որ.
Բուլղարիայի գլխավոր քաղաքները Դունայի էությամբ. Վիդին՝ 18-19000 բնակիչ, Նիկոպոլ՝ 10-15000 բնակիչ, Սվիշտով՝ 20000 բնակիչ, Ռուսե՝ 22000 բնակիչ, Սիլիստրա՝ 23000 բնակիչ: Իսկ Ներքին Բուլղարիայում՝ Նիշը 16000 բնակիչով, Պլևեն՝ 17000 բնակիչ, Լովեչ՝ 11000 բնակիչ, Սև ծովի Վառնա՝ 16000 բնակիչ և Յանտրայի հին մայրաքաղաք Տիրնովոն 15000 բնակչով: |
Սակայն, ըստ Սան-Ստեֆանոյի պայմանագրի, Նիշը միացավ Սերբիայի իշխանությանը: Հետագա տասնամյակներում բուլղարացիների մեծաքանակ բնակիչներ լքեցին քաղաքը, մյուսները ձուլվեցին, իսկ 20-րդ դարի քաղաքաշինության հետ մեկտեղ Նիշում վերաբնակվեցին հազարավոր սերբիացի քրիստոնյաներ:
1929-1941 թվականներին Նիշը դարձավ Մորավի վարչական կենտրոնը:
1944 թվականի հոկտեմբերի 14-ին քաղաքն ազատագրվեց Հարավսլավիայի ազագային-ազատագրական բանակի ազգայնական գրոհայինների կողմից սովետական ռազմական զինված ուժերի աջակցությամբ:
Տեսարժան վայրերԽմբագրել
- Հռոմեկան ամրոցի, IV—XII դարերի Նեկրոպոլի մնացորդներ, XVI դարի թուրքական քարավան-սարայ և XVIII դարի ամրոց, ինչպես նաև բարոկկոյական եկեղեցիները:
- 1944 թվականին ամերիկյան ավիացիայի հարձակման ժամանակ զոհված սովետական զինվորններին նվիրված հուշարձան: Հուշարձանն իրենից ներկայացնում է կարմիր գրանիտե կամարային կառուցվածք 38 տոննա կշռով երկու սյուներով, հարթաքանդակներով և զանգակով[17]:
ՏրանսպորտԽմբագրել
Նիշում տեղակայված է Սերբիայում երկրորդ ամենամեծ «Կոնստանտին Մեծ» միջազգային օդանավակայանը[18]։
Հայտնի ծնունդներ և բնակիչներԽմբագրել
- Կոստանդիանոս Ա Մեծ - հռոմեացի կայսր
- Գեորգ Սիմոն ֆոն Սինա (1783-1856 թվականներ) — հունա-առոմունական ծագման ավստիացի ձեռնարկատեր և բանկիր, բարոն, մեկենաս։
- Պետեր Պեշիչ (1871-1944 թվականներ) - սերբ ռազմական գործիչ։ Բանակի հրամանատար։
- Միլտինովիչ Դոբրիցա (1880—1956 թվականներ) — սերբ դերասան։
- Դրագիշա Ցվետկովիչ (1893—1969 թվականներ) — իրավաբան, Հարավսլավիայի թագավորության քաղաքական գործիչ։
- Բրանկո Միլկովիչ (1934—1961 թվականներ) — պոետ։
- Զվոնկո Կարանովիչ (1959 թվական) — պոետ և արձակագիր։
- Յասմինա Միխայլովիչ (1960 թվական) — գրող, գրականագետ։
- Զորան Չիրիչ (1962 թվական) — գրող։
- Սինիշա Գոգիչ (ծնվել է 1963 թվական) — կիպրոսի ֆուտբոլիստ և մարզիչ։
- Դրագան Ստոյկովիչ-Պիքսի (1965 թվական) — հարավսլայան ֆուտբոլիստ։
- Դանիելա Ստոյանովիչ (1970 թվական) — սերբ և ռուս դերասանուհի։
- Սրջան Սավիչ (1973 թվական) — բանասեր, մշակույթի աշխատող
- Մարիա «Մայա» Նիկոլիչ (1975 թվական) — Երգչուհի
- Նիկոլա Կարաբատիչ (ծնված 1984 թվակաին) — հանդբոլիստ, օլիմպիական երկակի չեմպիոն (2008, 2012 թվականներ)։
- Նեմանյա Ռադուլովիչ (1985 թվական) — ջութակահար։
Քաղաք-եղբայրներ և գործընկերներԽմբագրել
- Ֆրանսիա, Առլ
- Գերմանիա, Բադ-Հոմբուրգ-ֆոր-դեր-Հյոհե
- Ռուսաստան, Բելգորոդ
- Իսրայել, Բեեր Շևա
- Շվեդիա, Վեկշյո
- Բուլղարիա, Վելիկո Տիռնովո
- Բելառուս, Վիտեբսկ
- Հունաստան, Գլիֆադա
- Ռուսաստան, Կալուգա
- Սլովակիա, Կոշիցե
- Ռուսաստան, Կուրսկ
- Դանիա, Օրհուս
- Նորվեգիա, Սալտդալ
- Հունաստան, Սերես
- Ռուսաստան, Էլեկտրոստալ[19]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Перепись населения 2011 (недоступная ссылка). Дата обращения 4 февраля 2019. Архивировано 22 декабря 2018 года.
- ↑ Turistička Organizacija Niš | Naslovna
- ↑ Praistorijski lokalitet Bubanj (недоступная ссылка). Naissus info. Дата обращения 9 сентября 2011. Архивировано 6 декабря 2010 года.
- ↑ Barnes, Timothy D. Constantine and Eusebius, Cambridge, MA: Harvard University Press, 1981. ISBN 978-0-674-16531-1, стр. 3
- ↑ «Археолошка налазишта од изузетног значаја» Архивная копия от 15 октября 2008 на Wayback Machine (Министарство културе Републике Србије)
- ↑ Миша Ракоција: Нова сазнања о ранохришћанској прошлости Ниша (недоступная ссылка). Дата обращения 13 сентября 2011. Архивировано 18 сентября 2011 года.
- ↑ Peter Headher. The Fall of the Roman Empire. Pan Macmillan, London, 2005. стр. 302
- ↑ Небојша Озимић: Речник Горње Мезије, Ниш, 2001, стране 21-22
- ↑ Византијски извори за историју народа Југославије, књ.1, САН, Београд, 1955, стране 70-72
- ↑ Азбучник енциклопедије Ниша, Ниш, октобар 1981, страна 46
- ↑ «Марко ШУИЦА: ПРИПОВЕСТИ О СРПСКО-ТУРСКИМ ОКРШАЈИМА И «СТРАХ ОД ТУРАКА» 1386. ГОДИНЕ, Филозофски факултет, Београд»։ Scindeks-clanci.nb.rs։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2011-09-20
- ↑ Милош Благојевић, «Српске државе и области 1373—1395. године» (историјска карта) [1]
- ↑ «Ниш кроз векове»։ Ni.rs։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2011-09-20
- ↑ 55 батальонов пехоты, 50 гренадерских рот и 149 кавалерийских эскадронов.
- ↑ Герчев, Христо. Сръбски свидетелства върху българите в Моравско (болг.). — София, 1921.
- ↑ Бланки, Жером-Адолф. Пътуване из България през 1841 година (неопр.). — Колибри, 2005. — ISBN 978-954-529-367-2.
- ↑ «В Сербии открыли памятник советским воинам, погибших от американцев»։ 2015-05-10
- ↑ EAD Basic — Error Page
- ↑ Братимљења и Споразуми о сарадњи – Град Ниш (серб.) (недоступная ссылка). Дата обращения 27 ноября 2018. Архивировано 27 ноября 2018 года.