Առլ(լատ.՝ Arles), քաղաք Ֆրանսիայի հարավում, Պրովանսում, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտում։ Նավահանգիստ Ռոն գետի ստորին հոսանքում։ 48 հազար բնակչություն (1968)։ Երկաթուղային հանգույց է, մետալուրգիայի, մեքենաշինության և քիմիական արդյունաբերության կենտրոն։ Հիմնադրել են հույները (լատ.՝ Theline)։ Մ.թ.ա. 2-րդ դարի վերջին նվաճել են հռոմեացիները։ Կեսարի օրոք եղել է հռոմեական գաղութ (մ.թ.ա. առաջին դար). և մ.թ. սկզբին հասել բարձր զարգացման։ 4-րդ դարի հռոմեական կայսր Կոստանդին Մեծի աթոռանիստն էր, միջին դարերում՝ Առելաթ թագավորության կենտրոնը։
Առլում պահպանվել են հին հռոմեական հուշարձաններ (Օգոստոսի ժամանակվա թատրոնը, ավելի ուշ շրջանի ամֆիթատրոնը, 1651-ին պեղված Առլյան Վեներայի արձանը, այժմ՝ Լուվրում և այլն), միջնադարյան Սեն-Տրոֆիմ եռանավ բազիլիկը (8–15-րդ դարեր), որ հայտնի է ռոմանական քանդակազարդ շքամուտքով (մոտ 1180—1200)։ Գործում են՝ Հեթանոսական և Քրիստոնեական (երկուսն էլ՝ հնագիտական), Առլատան ազգագրական, Ռեատտյու գեղարվեստական թանգարանները։ Ա. տուրիզմի կենտրոն է։