Կալուգա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալուգա (այլ կիրառումներ)
Կալուգա (ռուս.՝ Калуга), Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի կենտրոնն է։ Նավակայան է Օկա գետի ափին։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կալուգա | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մարզ | Կալուգայի | ||||
Ներքին բաժանում | 3 շրջան | ||||
Քաղաքապետ | Նիկոլայ Պոլեժաև[1] | ||||
Առաջին հիշատակում | 1371 | ||||
Մակերես | 168,8±0,1 կմ² | ||||
ԲԾՄ | 190 մետր | ||||
Բնակչություն | ▼332 039 մարդ (2020)[2] | ||||
Ագլոմերացիա | 341 700 | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 4842 | ||||
Փոստային ինդեքսներ | 248xxx | ||||
ՕԿԱՏՕ | 29401 | ||||
Պաշտոնական կայք | kaluga-gov.ru(ռուս.) | ||||
| |||||
ԱնվանումԽմբագրել
Հայտնի է 1371 թվականից։ Առաջարկված են անվանման մի քանի ստուգաբանություններ․
- հին ռուսերեն Կալիգա՝ «ցանկապատ» կամ «փողոց» բառից
- թուրքերեն Կալինգա «ելուստ, բարձրություն» բառից
- ուգրո-ֆիննական լեզուների Կուլիգա «խուլ տեղ անտառում» բառից
- ռուսերեն բարբառային Կալուգա «ճահիճ» բառից[3]։
Ժամային գոտիԽմբագրել
Կալուգան գտնվում է Մոսկվայի ժամային գոտում[4]։
ԿլիմաԽմբագրել
Կալուգան ունենում է խոնավ, մեղմ, կոնտինենտալ (Köppen climate classification: Dfb), տաք և անձրևոտ ամառ, երկար, սառը և ձնառատ ձմեռներ։ Ձմեռային ծայրահեղ գրառումները կարող են լինել ցածր -45 °C (-49 °F), իսկ ամառային ջերմաստիճանը կարող է հասնել +40 °C (104 °F), բայց սովորաբար այն կազմում է -5 °C (23 °F) -20 °C (-4 °F) ձմռանը, և 15 °C (59 °F) - 30 °C (86 °F) ամռանը։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Կալուգաում | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | |
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա |
ՊարգևներԽմբագրել
1971 թվականին, իր ծննդյան 600-ամյակին, Կալուգան պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Քաղաքի օրԽմբագրել
Կալուգա Քաղաքի օր — ամենամյա համաքաղաքային տոն։ Նշվում է օգոստոսի վերջին շաբաթ օրը, սկսած 2009 թվականից։ Այդ օրը ողջ քաղաքը ստանում է տոնական տեսք, անցկացվում են տոնական միջոցառումներ. համերգներ, ցուցահանդեսներ, զվարճալի միջոցռումներ ինչպես երեխզների, յնպես էլ մեծհասակների համար, մրցույթներ։ Օրվա ավանդույթի համաձայն, անցկացվում են մանկական սալյակների շքերթներ [5]։ Քաղաքի տոնակատարությունն ավարտվում է տոնական հրավառությամբ։ 1987-2008 թթ. Ներառյալ, Կալուգայի քաղաքի օրը նշվում էր սեպտեմբերի երկրորդ կիրակի օրը։
Տոնակատարությունը սեպտեմբերի սկզբից օգոստոսի վերջը տեղափոխելու որոշումն ընդունել է Կալուգայի քաղաքային դուման 2009 թ. մարտին։ 2015 թ.-ին Կալուգայի տոնն անցկացվեց օգոստոսի 22-ին և նվիրված էր Կալուագա քաղաքի Սուրբ Լորենսի սրբերի հիշատակին։
2021 թ.-ին Կալուգան կնշի իր 650-ամյակը։ Տոնական միջոցառումները տեղի կունենան օգոստոսի 28-ին։
Պատվավոր քաղաքացիներԽմբագրել
Կալուգա քաղաքի պատվավոր քաղաքացիների շարքում են[6]
- Կոնստանտին Ցիոլկովսկի — տեսական տիեզերագնացության հիմնադիր, ապրած և աշխատած Կալուգայում։
- Վլադիսլավ Վոլկով (23 նոյեմբերի 1935 — 30 հունիսի 1971) — սովետական տիեզերագնաց, Խորհրդային Միության Կրկնակի Հերոս։
- Յուրի Գագարին — Սովետական Միության հերոս։
- Անդրեյ Գետման — Սովետական Միության հերոս։
- Նիկոլայ Կամանին — Սովետական Միության հերոս։
- Ալեքսանդր Կարպով — պիլոտ-կործանիչ, Սովետական Միության կրկնակի հերոս։
- Ալեքսանդր Չիժևսկի — գիտնական, գելիոբիոլոգիայի, աէրոիոնիֆիկացիայի և էլեկտրոգեոդինամիկայի հիմնադիր։
- Դմիտրի Կուլիկով — Սոցիալիստական աշխատանքի հերոս։
- Պավել Պոպովիչ — սովետական տիեզերագնաց, ՍՍՀՄօդաչու։
Քույր քաղաքներԽմբագրել
Կալուգայի քույր քաղաքներն են՝
- Գերմանիա Սուլ, (1969);
- Ֆինլանդիա Լահտի, (1998);
- Մերձդնեստր, Մոլդովիա (2005);
- Հունաստան , Հունաստան (2011);
- Բելառուս Մինսկ, (2015);
- Չինաստան Բինզոու, (2015);
Բացի այդ, Կալուգան ունի ինը համագործակցող քաղաքներ.
ՊատկերասրահԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Քաղաքագլուխ
- ↑ https://web.archive.org/web/20200822004543/https://rosstat.gov.ru/storage/mediabank/CcG8qBhP/mun_obr2020.rar
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
- ↑ «Время в Калуге, Калужская область, Россия. Сколько сейчас времени в Калуге» (ռուսերեն)։ dateandtime.info։ Վերցված է 2017-10-19
- ↑ Конкурс-парад детских колясок
- ↑ Список Почётных граждан города Калуги на Официальном сайте городской управы города Калуги՝
- ↑ «Patengemeinden»։ Binningen.ch։ փետրվարի 9, 2014։ Վերցված է փետրվարի 24, 2014
- ↑ Официальный сайт Городской Управы Калуги. Города-побратимы
[[[Սպասարկող:Ներդրումները/212.42.206.2|212.42.206.2]] 13:39, 3 Հունիսի 2018 (UTC)]