Պրիսկուս Պանիացի
Պրիսկուս Պանիացի (հին հունարեն՝ Πρίσκος, Πανίτης), դիվանագետ, պատմաբան, 5-րդ դարի գրող։
Պրիսկուս Պանիացի | |
---|---|
Ծնվել է | միգուցե 410[1] |
Ծննդավայր | Panion, Թուրքիա[1] |
Վախճանվել է | միգուցե 471[1] |
Մասնագիտություն | դիվանագետ, պատմաբան, հռետոր և գրող |
Լեզու | հին հունարեն |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Ուշագրավ աշխատանքներ | History? |
Priscus Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԳործունեություն
խմբագրելՊատմաբանի կյանքի մասին հասել են սակավ տեղեկություններ։ Պրիսկուսի կյանքի և գործունեության հիմնական փուլերը կարելի է վերստեղծել իր գործերի հիման վրա։ Պատմաբանի գործունեության վերաբերյալ որոշ փաստեր տրամադրում է Սուդա հանրագիտարանը։
Հեղինակի կենսագրության վերաբերյալ աննշան տեղեկություններ կարելի է քաղել վաղ միջնադարյան պատմիչներից, որոնք օգտագործել են դրվագներ Պրիսկուսի ստեղծագործություններից։
Պրիսկուսը ծնվել է Պանիոմ (հուն․՝ Πάνιον, լատին․՝ Panium) քաղաքում, որի անունից՝ այն ժամանակների սովորության համաձայն ստացել է Պանիացի մականունը։ Հետազոտողները ենթադրում են, որ Պանիոնը գտնվել է Ֆրակիայում, քանի որ բյուզանդական պատմիչներ Հովհաննես Մալալասը և Ֆեոֆանը Պրիսկուսին անվանում են ֆրակիացի։ Ամենայն հավանականությամբ Պանիոնը փոքր քաղաք է, որը տեղակայված է Մարմարա ծովի հյուսիսային ափին՝ Պերինթոս քաղաքի մոտակայքում։
Պրիսկուսը սերում էր հարուստ ընտանիքից, որը նրան տվել է հարուստ փիլիսոփայական և հռետորական կրթություն։ Նրա խորը գիտելիքների ապացույց են հանդիսանում նրա գրած ստեղծագործությունները, որոնց ոճը և բովանդակությունը նշում են, որ նրանք պատկանում են նրբագեղ և խելացի հեղինակի գրչին։ Զարմանալի չէ որ Սուդայում նշված են նրա հռետորի և սոփեստի պատվավոր կոչումները[2]։
Պետական ծառայություն
խմբագրելՈւսումը Կոստանդնուպոլսի հռետորաբանության դպրոցում ավարտելուց հետո Պրիսկուսը անցնում է պետական ծառայության։ Նա Մակսիմինի մոտ քարտուղար էր՝ որը զբաղեցնում էր բարձր պաշտոններ Արևելյան հռոմեական կայսրության կայսր Թեոդոսիոս Բ-ի մոտ։
Պրիսկուսի ընդունակությունները նկատվել են նաև 448 թվականին։ Մակսիմինին հանձնարարվել էր գլխավորել բյուզանդական դեսպանությունը՝ ուղարկված գունների առաջնորդ Աթթիլայի մոտ, որի կազմում գտնվել է նաև Պրիսկուսը։ Պրիսկուսի խոսքերով դեսպանության նպատակը եղել է հաշտության և խաղաղության պայմանագրի կնքումը, ինչպես նաև նախկին պայմանագրերի հաստատումը՝ շուկաների, վճարումների և պակասորդների վերաբերյալ։ Միաժամանակ դեսպանությունն ունեցել է մեկ այլ նպատակ։ Ներքինը՝ Խրիսաֆին «գայթակղելով հռոմեական հարստությամբ» Էդեկոնին՝ Աթթիլայի մտերիմին, համոզեց նրան սպանել իր առաջնորդին։ Սակայն նա ելնելով կամ վախկոտությունից կամ հավատարմությունից առաջնորդին բացահայտեց պլանը[3]։
Եզակի են համարվում Պրիսկուսի տեղեկությունները գունների երկրի, նրանց սովորույթների, լեզվի, մշակույթի և ապրելակերպի վերաբերյալ։ Պատմաբանը շատ է գրում գուննական հիերարխիայի հպատակ ցեղերի հետ փոխհարաբերությունների մասին, ինչպես նաև համեմատում է գուննական և բյուզանդական հասարակությունը։ Այդ համեմատությունը առավել վառ արտահայտվում է Պրիսկուսի և գերեվարված հույնի երկխոսության մեջ, որն իր հագին ուներ ճոխ սկիֆական հագուստ և նախընտրել էր բարբարոսական ապրելակերպը՝ հունականից։ Հույնը մեղադրում է բյուզանդական կառավարությանը կայսրության վատ պաշտպանության մեջ ծանր հարկերի և դատավորների անարդարությունը աղքատների հանդեպ։ Բյուզանդական հասարակական կարգի քննադատությունը, որը հնչում էր հույն-փախստակի շուրթերից, ավելի լավ է ցույց տալիս քաղաքական հայացքները[4]։
Պրիսկուս Պանիացին թողել է գունների թագավոր Աթթիլայի ամենավառ դիմանկարը, որը նկարված է իրական բնորդից։ Պրիսկուսը նրան բնութագրում է որպես իմաստուն և հզոր տիրակալ, որը վարում է ակտիվ միջազգային քաղաքականություն։ Չնայած իր պետության հզորությանը նա զգույշ է գործում և ձեռնպահ է մնում Բյուզանդիայի հետ հարաբերությունների խզումից։ Պրիսկուսի ստեղծագործություններից հետազոտողները չեն կարողանում ճշգրտությամբ նշել Աթիլայի դիրքը, քանի որ դրվագները որոնք նվիրված են դեսպանության կատարած ուղղուն չեն առանձնանում բարձր ճշգրտությամբ։ Չնայած դրան մենք կարող ենք ասել, որ այն գտնվում է ներկայիս Հունգարիայի տարածքում։
Հատուկ նշանակություն ունի Պրիսկուսի թողած տեղեկությունները գունների սոցիալ-տնտեսական կյանքի մասին։ Նա գրում է,որ նրանք չէին զբաղվում հողագործությամբ այլ զավթում էին իրենց երթակաների արտադրածը։ Մեծ դեր ուներ ձիաբուծությունը։ Պրիսկուսի տեղեկության համաձայն, գունները զբաղվում էին ակտիվ վաճառականությամբ բյուզանդացիների հետ,հիմնում էին տոնավաճառներ։
Այդ կերպ,Պրիսկուս Պանիացու տեղեկությունը համարվում է կարևոր աղբյուր ժողովորդների Մեծ Գաղթի դարաշրջանի վերաբերյալ և մտնում է«գուննագիտության» ոսկե պահուստ։
Դեսպանություն Հռոմում
խմբագրելԲյուզանդական գահի կասյեր փոփոխությունը չխանգարեց Պրիսկուսի գործունեությանը։Արդեն Մարկիանոսի կառավարման սկզբին՝ 450թվականին Պրիսկուսը գտնվում էր Հռոմում, որտեղ գաղտնի բանակցություններ եր վարում ֆրանկների արքա Խիլդերիկ 1-ինի որդու հետ, ենթադրաբար նպատակ ունենալով խանգարել գաղտնի համաձայնագրի կնքումը Հռոմի և Ֆրանկական թագավորության միջև։ Համաձայնագրի կնքման պատճառը եղել է ֆրանկական թագավորի մահը և որդիների միջև տարաձայնությունը առաջնորդության համար։ Ավագ որդին որոշել էր պահպանել միությունը Աթթիլայի հետ, իսկ կրտսերը Արևմուտքի հզոր հրամանատար Ֆլավիոս Աետիոսի հետ[5]։
Ակնհայտ է, որ տվյալ դիվանագիտական առաքելությունը չուներ հաջողություն և ֆրանկ ժողովրդի մի մասը մեկ տարի անց անցավ հռոմեացիների կողմը Կատալաունյան դաշտերի ճակատամարտում։
Առաքելություններ կայսրության Արևելյան պրովիցիաներում
խմբագրել452 թվականին Մակսիմինին հանձնարարվել էր կարգավորել հարաբերությունները կայսրության և արաբական ու նուբիական քոչվոր ցեղերի միջև։ Պրիսկուսը դարձյալ չէր մոռացվել իր ղեկավարի կողմից և ուղևորվեց արևելք նրա հետ միասին։ Դամասկոսում դեսպանները վկա են եղել գոթական ծագում ունեցող բյուզանդական հրամանատար Ֆլավիուս Աբլաբիուս կրտսերի և սարացիների դեսպանների միջև տեղի ունեցած խաղաղ բանակցություններին։
Այնուհետև Մաքսիմինը և Պրիսկուսը ուղևորվում են Եգիպտոս։ Թեբաիս քաղաքում նրանք հաջող բանակցություններ են տարել նուբիացի և վլեմիացի ցեղերի միջև, ովքեր ոչ այնքան վաղ շրջանում հպատակվել են հռոմեացիներին։ Մաքսիմինը բարբարոսների հետ կնքում է հարյուր տարվա խաղաղության պայմանագիր,որի պայմանները շահավետ էին կայսրության համար։ Սակայն 453 թվականին պայմանագրի կնքումից հետո Մաքսիմինը հիվանդանում է և մահանում։ Քոչվորները իմանալով դեսպանի մահվան մասին, խախտում են պայմանագիրը և կրկին պատերազմ են սկսում կայսրության դեմ։
Մաքսիմինի մահվան տարում Պրիսկուսը ուղևորվում է Ալեքսանդրիա՝ կատարելու կառավարական ինչ որ հանձնարարություն։ Դրանք քաղաքի համար ծանր ժամանակներ էին։ Պրիսկուսը հայտնվեց ժողովրդական խռովությունների հորձանուտում, որոնք կապված էին մոնոֆիզիտների և ուղղափառների միջև պայքարի հետ։ Դիվանագետը նույնպես մասնակցել է պայքարին իհարկե կայսրության կողմից։
Եֆիմի մոտ ծառայություն
խմբագրելՄաքսիմինի մահից հետո Պրիսկուսն անցնում է ծառայության այդ ժամանակ մեծ ազդեցություն ունեցող մեծատոհմիկ Եֆիմի մոտ որպես դատական ատենակալ։ Պրիսկուսը գրում է․ «փառահեղ մտքով և խոսքի ուժով Եֆիմը, Մարկիանոսի օրոք ղեկավարեց քաղաքական գործերը և ձեռնարկեց շատ օգտակար գործունեություն։ Նա ընդունեց իր մոտ գրող Պրիսկուսին որպես ղեկավարության տեղեկացված մասնակցի»։ Միգուցե Պրիսկուսը մասնակցություն է ունեցել Եֆիմի որոշ բանակցություններում որպես խորհրդատու, սակայն այդպես ներկայացնել մեն չենք կարող[6]։
Հորինվածքներ
խմբագրելX դարի Սուդայի բյուզանդական բառապաշարի համաձայն, Պրիսկուսի գրչին են պատկանում«Բյուզանդական պատմություն և Աթթիլայի գործունեությունը ութ գրքում»։ Մեզ չի հասել Պրիսկուսի աշխատանքների պատմությունը,սակայն ամեն դեպքում մենք կարող ենք տեսնել Պրիսկուսի գրած ընդգրկուն ժամանակաշրջանը և իրադարձությունների շարքը։ Պարզվում է այսեղ անփոխարինելի են ուշ շրջանի պատմագիրները օգտագործելով Պրիսկուս Պանիացու աշխատանքները, ինչպիսիք են Եվագրին, Հորդանեսը, Կոստանդին Ծիրանածինը։ Այս կերպով Պրիսկուսը սկսել է 411 թվականի իրադարձությունների պատմությունը, որով Զոսիմոսն ավարտել է իր հորինվածքը և հասցրել այն մինչև 472 թվական[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Суда (энциклопедия). — P. 2301.
- ↑ Приск Панийский. Готская история. // Вестник древней истории, № 4. 1948. Перевод В. В. Латышева. 675—698.
- ↑ Сказания Приска Панийского // Учёные записки второго отделения императорской академии наук, Книга VIII. Вып. 1. СПб. 1861.408—457.
- ↑ Priscus, fr.13; Th. Mommsen. Aetius. — «Hermes»,36, 1901, S. 516—547.
- ↑ Priscus, fr. 20; Gy. Moravcsik. Op. cit., S. 480.
- ↑ Удальцова З. В. Мировоззрение византийского историка. // Византийский временник, том 33. 47-73.
Գրականություն
խմբագրելՌուսերեն թարգմանությամբ․
- Козлов А. С. «Византийская история» Приска Панийского как памятник классического исторического нарратива // Документ. Архив. История. Современность. — 2015. — С. 152—166.
- Римское посольство к Аттиле. Отрывок из соч. Приска. / Пер. С. Дестуниса. СПб., 1842. 52 стр.
- Сказания Приска Панийского. / Пер. Г. С. Дестуниса. СПб., 1860. 112 стр. (оттиск из: Ученые записки Второго отделения Императорской Академии Наук. Кн. 7, вып. 1. СПб., 1861. С. 408—457)
- Приск Панийский. Готская история. // Вестник древней истории, № 4. 1948. Перевод В. В. Латышева.
- Приск Панийский. Сказания / Пер. Г. С. Дестуниса // В кн.: Феофан Византиец. Летопись от Диоклетиана до царей Михаила и сына его Феофилакта. Приск Панийский. Сказания / Изд. подг. А. И. Цепков. — Рязань, Александрия, 2005. — (Византийская историческая библиотека). — ISBN 5-94460-024-1. — С. 435—534.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրիսկուս Պանիացի» հոդվածին։ |