Լովեչ
Լովեչ (բուլղար․՝ Ловеч), քաղաք Բուլղարիայի հյուսիս-կենտրոնական մասում, ընկած է երկրի մայրաքաղաք Սոֆիայից 150 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Նույնանուն մարզի և համայնքի կենտրոնն է։ Մերձակայքում են գտնվում Պլևեն, Տրոյան և Տետևեն քաղաքները։
Լովեչ | |
---|---|
![]() | |
Տեսակ | oblast seat?, քաղաքապետարանի տեղակայման վայր և Բուլղարիայի քաղաք |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Լովեչ |
ԲԾՄ | 200 ± 1 մետր |
Մակերես | 70,001 կմ² |
Ջրլիցի ափին | Osam? |
![]() | |
![]() | |
![]() |
Անվանումը խմբագրել
Քաղաքի անվանումն ամենայն հավանականությամբ առաջացել է սլավոնական լով- (որս) արմատի և նույնպես սլավոնական -եչ ածանցի միացումով։
Լովեչի ամենաբարձրադիր վայրում՝ Ստրատեշ պարկում, գարնանը հասմիկի բազմաթիվ թփեր են ծաղկում՝ առանձնահատուկ գեղեցկություն հաղորդելով քաղաքին, որին հենց այդ պատճառով հաճախ անվանում են հասմիկների քաղաք։
Բնակչությունը խմբագրել
2011 թվականի փետրվարին անցկացված մարդահամարի տվյալների համաձայն՝ Լովեչ քաղաքի բնակչության թվաքանակը կազմել է մոտավորապես 36,600։ 1880-ական թվականներին այս բնակավայրն ունեցել է ընդամենը շուրջ 7,000 բնակիչ[1]։ Դրանից հետո բնակչության թիվը, գլխավորապես մերձակա գյուղերից ու փոքր քաղաքներից տեղափոխվածների հաշվին, տարեցտարի աճել է՝ 1987-1991 թվականներին հասնելով աճի առավելագույնին և հատելով 50,000-ի սահմանագիծը[1][2][2][3][4][5] : Այդուհետև սկսել է արագ տեմպերով նվազել, որի պատճառը Բուլղարիայի մարզերի տնտեսական վիճակի վատթարացումն էր և դեպի մայրաքաղաք Սոֆիա ու արտասահման արտագաղթը։
Ազգային կազմը խմբագրել
2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Լովեչ քաղաքի բնակչության ազգային կազմն ունեցել է հետևյալ պատկերը[6][7].
- բուլղարներ- 32,706 (95.2%)
- թուրքեր- 919 (2.7%)
- գնչուներ- 411 (1.2%)
- Others: 120 (0.3%)
- ազգային պատկանելությունը չորոշակիացրածներ- 2,243 (6.1%)
ընդամենը՝ 36,600
Լովեչի համայնքի բնակչության ազգային կազմի պատկերը հետևյալն էր. 43,223 բուլղարներ, 2,321 թուրքեր և 665 գնչուներ ու այլք։
Պատմություն խմբագրել
Լովեչը Բուլղարիայի հնագույն քաղաքներից է։ Առաջին բնակավայրերը նրա մերձակա քարանձավներում հիմնվել են դեռևս մեր թվականությունից առաջ 4-3-րդ դարերում, թրակիական մելդի ցեղի անդամների կողմից։ Հետագայում հին հռոմեացիները Պրեզիդիում անունով ռազմակայան են ստեղծել ներկայիս քաղաքի մերձակայքում։ Նրանց կառուցած Հիսարիա բերդում էլ 1187 թվականին հաշտության պայմանագիր է կնքվել բուլղարական առաջին թագավորության և բյուզանդական կայսրության միջև:12-րդ դարում Լովեչն արդեն դարձել էր Բուլղարիայի խոշոր առևտրական կենտրոններից և ամենանշանավոր բնակավայրերից մեկը։
14-րդ դարի կեսերին, երբ թուրքերը ներխուժել են, լովեչցիները ամենահամառ դիմադրությունն են ցույց տվել նվաճողներին. Հիսարիա բերդը ամենավերջինն է հանձնվել ՝ 1446 թվականին։ Դրանից հետո տևական ժամանակ քաղաքը որոշակի արտոնություններից է օգտվել. թուրքերն իրավունք չեն ունեցել բնակություն հաստատելու Լովեչում, իրավունք չեն ունեցել նաև լովեչցի տղաներին ենիչերի դարձնել։
17-րդ դարում Լովեչը կրկին վերածվել է առևտրական աշխույժ կենտրոնի, դարձել Բուլղարիայի ամենահարուստ քաղաքներից մեկը, արժանացել Altın Lofça (Ոսկե Լովեչ) մականունի։
Օսմանյան լծի դեմ պայքարի ակտիվացման շրջանում Լովեչը դարձել է ազատագրական պայքարի անվանի կազմակերպիչ Վասիլ Լևսկու հիմնադրած ու ղեկավարած «Հեղափոխական գաղտնի կոմիտեի» ձեռնարկած գործողությունների կենտրոնը։ Բազմաթիվ կորուստներ կրած թուրքերն այստեղ են նրան կալանավորել, տեղափոխել Սոֆիա և կախել։ Վասիլ Լևսկու լովեչյան թանգարանը ամենամեծն է Բուլղարիայում և ունի նրա անձնական իրերի ամենամեծ հավաքածուն՝ նոթատետրեր, զգեստներ, զենքեր...
1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի կարևորագույն ճակատամարտերից մեկը տեղի է ունեցել հենց Լովեչի մերձակայում և պատմության մեջ է մտել Լովեչի ճակատամարտ անվանումով։
Կլիմա խմբագրել
Լովեչ (2000-2014)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 4.8 (40.6) |
7.5 (45.5) |
13.4 (56.1) |
18.6 (65.5) |
24.1 (75.4) |
27.9 (82.2) |
30.6 (87.1) |
30.9 (87.6) |
25.4 (77.7) |
18.8 (65.8) |
12.9 (55.2) |
5.7 (42.3) |
18.4 (65.1) |
Միջին օրական °C (°F) | 1.0 (33.8) |
3.0 (37.4) |
8.0 (46.4) |
12.8 (55) |
18.4 (65.1) |
22.1 (71.8) |
24.7 (76.5) |
24.7 (76.5) |
19.5 (67.1) |
13.5 (56.3) |
8.4 (47.1) |
2.0 (35.6) |
13.3 (55.9) |
Միջին ցածր °C (°F) | −2.9 (26.8) |
−1.5 (29.3) |
2.5 (36.5) |
7.0 (44.6) |
11.7 (53.1) |
15.2 (59.4) |
17.6 (63.7) |
17.5 (63.5) |
13.0 (55.4) |
8.2 (46.8) |
3.8 (38.8) |
−1.7 (28.9) |
7.6 (45.7) |
Տեղումներ մմ (դյույմ) | 43.3 (1.705) |
42.4 (1.669) |
40.7 (1.602) |
25.1 (0.988) |
28.7 (1.13) |
27.2 (1.071) |
30.4 (1.197) |
16.6 (0.654) |
60.4 (2.378) |
71.9 (2.831) |
53.4 (2.102) |
78.2 (3.079) |
561.6 (22.11) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) | 11.3 | 11.1 | 9.7 | 4.1 | 3.7 | 4.7 | 2.8 | 2.7 | 4.9 | 6.6 | 5.0 | 9.4 | 67.9 |
Միջին ամսական արևային ժամ | 93 | 133 | 160 | 210 | 244 | 282 | 320 | 302 | 219 | 165 | 105 | 89 | 2437 |
աղբյուր: Stringmeteo.org |
Գործընկեր քաղաքներ խմբագրել
Ուշագրավ փաստեր խմբագրել
Անտարկտիդայի Գրեհեմ երկրամասի բարձունքները կոչվում են Լովեչի անունով[8], իսկ Հարավշետլանդական կղզեխմբի Լիվիգստոն կղզում էլ սարերից մեկը կոչվել է Լովեչ քաղաքի տեղում անտիկ ժամանակներում հիմնված թրակիական Մելտա բնակավայրի անունով[9]։
Պատկերասրահ խմբագրել
-
Քաղաքի կենտրոնը
-
Քաղաքի կենտրոնը
-
Վարոշա թաղամասը
-
Հիսարիա բերդը
-
Ծածկած կամուրջը (ճարտարապետ՝ Կոլյո Ֆիչետո, 1872-1874 թթ.)
-
-
Տներ Լովեչում
-
-
-
Վասիլ Լևսկի թանգարանը
-
Վասիլ Լևսկու հուշարձանը
-
Վարոշա թաղամասի եկեղեցիները
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Bulgarian Academy of Sciences Archived 2011-07-06 at the Wayback Machine.
- ↑ 2,0 2,1 «National Statistical Institute - Towns population 1956-1992»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-19-ին։ Վերցված է 2021-12-20
- ↑ (անգլերեն) Bulgarian National Statistical Institute - towns in 2009 Archived 2010-11-13 at the Wayback Machine.
- ↑ (անգլերեն) CityPopulation.de
- ↑ (անգլերեն) Pop-Stat.Mashke.org
- ↑ Population on 01.02.2011 by provinces, municipalities, settlements and age; National Statistical Institute Archived 2013-09-08 at the Wayback Machine.
- ↑ «Population by province, municipality, settlement and ethnic identification, by 01.02.2011; Bulgarian National Statistical Institute»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-22-ին։ Վերցված է 2019-05-06
- ↑ Lovech Heights. SCAR Composite Antarctic Gazetteer
- ↑ Melta Point. SCAR Composite Antarctic Gazetteer.
Արտաքին հղումներ խմբագրել
Լովեչ Վիքիպահեստում |
- Site about Lovech in Bulgarian, English and Spanish Archived 2011-02-01 at the Wayback Machine.
- Lovech Today News
- Lovech News - News from Lovech
- Lovech Party Fest Fan Site
- Tourist information and accommodation
- Guide to Lovech district — cities, villages, resorts
- All about the town and the municipality of Lovech Archived 2011-07-09 at the Wayback Machine.
- Article at Visit to Bulgaria
- A large article about Lovech with many pictures at BulgarianProperties.com Archived 2013-05-25 at the Wayback Machine.
- Pictures from Lovech
- Ezikovata — the oldest foreign language school in Bulgaria, unofficial web site
- Unofficial website of Lovech
- News and information from Lovech and area, business navigator, pictures from Lovech