Գյուղացիական խաչակրաց արշավանք, Խաչակրաց առաջին արշավանքի առաջին փուլ։ Տևել է մոտ 6 ամիս՝ 1096 թվականի ապրիլից մինչև հոկտեմբեր։ Հասարակ գյուղացիների բանակը, որը գլխավորում էին Պետրոս Ճգնավորն ու Վալտեր Գոլյակը, գործնականորեն ամբողջապես ջախջախվել են Իկոնիայի սուլթան Կիլիջ Արսլան I-ի գլխավորած, քանակով գերակշռող և լավ զինված սելջուկների բանակից։ Գյուղացիական խաչակրաց արշավանքը հայտնի նաև որպես Ժողովրդական խաչակրաց արշավանք կամ Աղքատության խաչակրաց արշավանք։

Գյուղական խաչակրաց արշավանք
Խաչակրաց արշավանքներ

Գյուղական խաչակրաց արշավանքի պարտությունը
Թվական 1096 ապրիլ-հոկտեմբեր[1]
Վայր Փոքր Ասիա (Անատոլիա)
Արդյունք թուրք-սելջուկների հաղթանակ[2]
Հակառակորդներ
* Հռոմի Կաթոլիկ եկեղեցի * Սելջուկյան սուլթանություն
Հրամանատարներ
Վալտեր Գոլյակ
Պետրոս Ամյենցի
Կիլիջ-Արսլան I[3]
Կողմերի ուժեր
20 000 խաչակիրներ[4]
(սկզբնապես` 40 000 մարդ)[5]
անհայտ է
Ռազմական կորուստներ
Բախման ժամանակ գրեթե բոլորը մահացել են[6] Համեմատաբար քիչ

Արշավանքի սկիզբ խմբագրել

Հռոմի պապ Ուրբանոս II-ը հույս ուներ, որ Խաչակրաց առաջին արշավանքը կսկսի 1096 թվականի օգոստոսի 15-ին (Աստվածածնի վերափոխման տոն), բայց գյուղացիների և աղքատ ասպետների ամբոխները իրենց սեփական նախաձեռնությամբ դեպի Երուսաղեմ շարժվեցին դրանից մի քանի ամիս առաջ։ Խաչակրաց արշավանքներին նախորդող տարիներին Եվրոպային ցնցեց երաշտը, սովն ու ժանտախտը։ Բնակչությունը աղքատացել էր, այդ պատճառով խաչակրաց արշավանքը շատերին իրենց ֆինանսական վիճակը վերականգնելու միջոց էր թվում։ Բացի դրանից, 1095 թվականի բնական երևույթները (լուսնի խավարում, օդաքարային անձրև և այլն) բացատրվում էին որպես Աստծո օրհնություն արշավանքի համար։ Խաչակրաց արշավանքի գաղափարը դարձավ այնքան հայտնի, որ արդյունքում, ըստ տարբեր աղբյուրների, այնտեղ ուղևորվեց 100-300 հազար մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, մեծամասնությամբ հասարակ մարդիկ[5]։

Շարժման հոգևոր առաջնորդ դարձավ միաբան Պետրոս Ամյենցին, ում կոչում էին «Ճգնավոր»։ Ցնցոտիներով, էշի վրա նստած շրջելով՝ նա ավետում էր խաչակրաց արշավանքը Հյուսիսային Ֆրանսիայում և Ֆլանդրիայում։ Շատերն էին նրան հավատում ինչպես Աստծո մարգարեի։ Պետրոսը պնդում էր, որ ավետելը նրան տրված է Քրիստոսի կողմից և ցույց էր տալիս այն հղումն, որն իբր ապացուցում է դա։ Նրանց կողմից հավաքած բանակի մեծ մասը անգրագետների, հանցագործների ամբոխ էր, և նրանք ցանկացած խոշոր քաղաք ընդունում էին որպես Երուսաղեմ։ Բայց արշավանքին մասնակցում էին նաև անկեղծ ուխտավորները, որոնք ոչ մի շահ չէին հետապնդում, այլ ցանկանում էին գոհացնել Աստծուն։

Այդ առաջին խաչակիրների խմբերը իրենց հետ չէին վերցրել ո'չ պաշարներ, ո'չ գումակ և չէին ճանաչել ոչ մի կարգապահություն։ Զորքի առաջապահ ջոկատում, որը ղեկավարում էր Վալտեր Գոլյակը, կար ընդամենը ութ ձիավոր։ Խաչակիրները շարժվում էին Արևելք` ճանապարհին հավաքելով ողորմություն, թալանելով, գողություն անելով, սպանելով և բռնություններ կիրառելով։

Որոշ պատմիչների մեկնաբանմամբ, որը այս կերպ Հռոմի Կաթոլիկ եկեղեցին դիտմամբ պլանավորել է և իրականացրել «ավելորդ բերանների» ոչնչացումը.Կոստանդնուպոլիս է հասել խաչակիրների կեսից ոչ ավելին։

Հրեաների ջարդ խմբագրել

«Աղքատության» խաչակիրների հարձակմանը առաջինը ենթարկվեցին եվրոպաբնակ հրեաները, թեև նրանք քաղաքների պաշտպանության համար եպիսկոպոսներին մեծ գումար էին վճարել։ Պետրոս Ամյենցու հետևորդները հրեական ջարդեր կազմակերպեցին Ռուանում և Քյոլնում. այս քաղաքում էլ սկսվեց արշավանքը։ Հրեաները տեսնելով, որ խաչակիրները չեն խնայի նույնիսկ երեխաներին, Մայնց քաղաքում կատարեցին զանգվածային ինքնասպանություն՝ սպանելով նույնիսկ ծծկերներին, կամ էլ կրոնափոխ եղան և դարձան քրիստոնյա[7][7][8][9]։ Նույն ճակատագրից չխուսափեցին նաև Մոզել, Տրիր, Շպայեր և Վորմս քաղաքները։

Հետագա իրադարձություններ խմբագրել

 
Պետրոս Ճգնավորը՝ Եվրոպայում քարոզելիս

Առաջինը Հունգարիայի թագավորությանը մոտեցավ Վալտեր Գոլյակի անջատ անջատ ջոկատը։ Հունգարիայի թագավոր Կալման I Գրքասերը գյուղացիների բանակին սպասելով՝ զորքերը հանեց սահմաններ։ Կալմանը թույլ տվեց խաչակիրներին անցնել իր տարածքներով և նույնիսկ խոստացավ երբեմն ապահովել նրանց պարենով, եթե նրանք պահպանեն կարգ ու կանոնը։ Բայց Չեխիայի իշխան Բրժետիսլավ II ջախջախեց տեղանքն ավերած դուքս Էմիգո Լեյնինգենի զորքերը, և այդ լուրը հասավ արշավանքի մյուս մասնակիցներին։

Խախտելով պայմանագիրը՝ չքավորներն սկսեցին զբաղվել իրենց սովորական գործով՝ թալանով։ Արդյունքում հունգարական զորքերի հետ բախման համար զորքից մնաց ընդամենը մի քանի հարյուր մարդ, որոնք Կոստանդնուպոլիս հասան դժվարությամբ։ Հետագայում, հետևելով կարգ ու կանոնին՝ նույն այս ճանապարհով անցան Պետրոս Ամյենցու աղքատները։

Կոստանդնուպոլիս խմբագրել

1096 թվականի աշնանը Կոստանդնուպոլսում հավաքվեց մոտ 180 000 մարդ։ Երկար դեգերումներից չարացած և ուժասպառ խաչակիրների այս «բանակը» Բյուզանդիայի կայսեր Ալեքսիոս Կոմնենոսի համար դառնում էր վտանգավոր։ Պրոֆեսիոնալ բանակի փոխարեն Կոմնենոսը տեսավ սովյալների բազմություն և դա համարեց որպես ծաղրանք Պապի կողմից, հասկանալով, որ նմանատիպ զորքերը ի վիճակի չեն կռվել լավ զինված մուսուլմանների հետ։ Սանձարձակ ուխտավորները, իրենց ժամանման պահից սկսած, մի քանի շաբաթվա ընթացքում թալանեցին և ավերեցին տասնյակ տներ, մի քանի դղյակներ, հարյուրավոր առևտրական կրկպակներ և նույնիսկ եկեղեցիներ, թեև հույները նրանց սնունդ էին մատակարարում և կացարան տրամադրում՝ նրանց հայտնվելուց այս ու այն կողմ չփախչելով։ Սկզբում Ալեքսիոսը համոզում էր Ճգնավորին՝ սպասել խաչակիր-ասպետներին Փոքր Ասիայում, սակայն եկվորների հանդուգն արարքը ստիպեց հնարավորինս շուտ ազատվել նրանցից։

Արշավանքի ավարտ խմբագրել

 
Գյուղացիների խաչակրաց արշավանքը. կապույտ գույնով պատկերված են կաթոլիկ, դեղինով՝ ուղղափառ քրիստոնեադավան երկրները, կանաչով՝ իսլամադավան պետությունները

Բյուզանդական նավատորմը քրիստոնյա աշխարհազորայիններին Բոսֆորի միջով ուղարկեց, որտեղ նրանք ճամբար խփեցին Ցիվիտոտի մոտակայքում։ «Չքավորները» կարգապահություն չէին ցուցադրում, և Պետրոս Ճգնավորի խորհուրդներին հակառակ, գյուղացիների ջոկատները սկսեցին ինքնակամ ցրվել սելջուկների տարածքներով։

Գյուղացիներից թվով ամենաշատը Ռենո Դե Բրեյի գլխավորությամբ շարժվեց դեպի Սելջուկյան պետության մայրաքաղաք Նիկեա, ճանապարհին գրավելով թույլ և սակավաթիվ կայազորով հսկվող թուրքական Խերիգորդոն ամրոցը[6]։ Սակայն Կիլիջ Արսլան I-ը ամրոցն անջատեց ջրի աղբյուրներից, և նրանք շուտով ստիպված հանձնվեցին։ Այնուհետև սուլթանը լրտեսներ ուղարկեց Ցիվիտոտի ճամբար՝ լուրեր տարածելու, թե իբր ֆրանկները գրավել են Նիկեան։

Խաչակիրները դուրս եկան և շարժվեցին նիկեյան ճանապարհով։ Հոկտեմբերի 21-ին Նիկեայի և Դրակոն բնակավայրի միջև ընկած նեղ մարգագետնում նրանք ընկան թուրքերի լարած ծուղակը և գլխովին ջախջախվեցին. մոտ 25 000 գյուղացի-խաչակիրներ զոհվեցին[4]։ Վալտեր Գոլյակի դիակը ավելի ուշ գտնվեց։ Մուսուլմանները նրա մարմինի մեջ յոթ նետ էին խրել։ Պետրոս Ամյենցուն հաջողվեց վերադառնալ Կոստանդնուպոլիս։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. John France, Victory in the East: A Military History of the First Crusade, (Cambridge University Press, 1997), pg. 159
  2. Paul L. Williams, The Complete Idiot's Guide to the Crusades, pg. 48
  3. Tom Campbell, Rights: A Critical Introduction, pg. 71
  4. 4,0 4,1 J. Norwich, Byzantium: The Decline and Fall, 35
  5. 5,0 5,1 J. Norwich, Byzantium: The Decline and Fall, 33
  6. 6,0 6,1 Jim Bradbury, The Routledge Companion to Medieval Warfare, pg. 186
  7. 7,0 7,1 Nikolas Jaspert, The Crusades. Routledge, 2006: 39-40.
  8. Gerd Mentgen, "Crusades" in Antisemitism: A Historical Encyclopedia of Prejudice and Persecution (Vol. 1), ed. Richard S. Levy, 151-53.
  9. Jonathan Phillips, Holy Warriors: A Modern History of the Crusades. Random House, 2010: 9-10.

Աղբյուրներ խմբագրել

  1. Жозеф Мишо. История крестовых походов
  2. Ф. И. Успенский. История крестовых походов
  3. Заборов Михаил Абрамович. Крестоносцы на Востоке. М.: Главная редакция восточной литературы изд-ва «Наука». 1980. — 320 с.
  4. «История средних веков»: Учебник для студентов ист. фак. пед. ин-тов. — М.: Просвещение, 1980. — 576 с., ил.