Գլիֆադա[3] (հուն․՝ Γλυφάδα[2] «աղի աղբյուր»), քաղաք Հունաստանում, Աթենքի հարավային արվարձան։ Տեղակայված է Աթենական դաշտավայրում՝ Սարոնիկոս ծոցի ափին, ծովի մակարդակից 5 մետր բարձրության վրա[1], Աթենքի կենտրոնից 12 կլոմետր դեպի հարավ-արևելք, Օմանիասի տարածքում, 17 կիլոմետր հարավ-արևմուտք միջազգային «Էլեֆտերիոս Վենիզելոս» օդանավակայանից, Իմիտոսի ստորոտին։ Համանուն համայնքի (Δήμος Γλυφάδας) վարչական կենտրոնը, Հարավային Աթենքի ծայրամասային միավորումի Ատտիկա պերիֆերիայում[2]։ Բնակչությունը՝ 87 305 բնակիչ է՝ ըստ 2011 թվականի մարդահամարի[2], տարածքը՝ 25,366 քառակուսի կիլոմետր[1]։ Խտությունը ՝ 3441,81 մարդ քառակուսի կիլոմետր[2]։ 2014 թվականի տեղի ընտրություններում ղեկավար ընտրվեց Յորգոս Պապանիկոլաուը (Γιώργος Παπανικολάου

Քաղաք
Գլիֆադա
հուն․՝ Γλυφάδα
ԵրկիրՀունաստան Հունաստան
[[Ատտիկա|Պերիֆերիա]]Հունաստան
Մակերես25,366[1] կմ²
ԲԾՄ5[1] մ
Խոսվող լեզուներՀունարեն
Բնակչություն87305[2] մարդ (2011)
Խտություն3441,81[2] մարդ/կմ²
Ազգային կազմհույներ
Կրոնական կազմհույն ուղղափառ եկեղեցի
Հեռախոսային կոդ210
Փոստային դասիչ166 00–166 99
Պաշտոնական կայքglyfada.gr
Գլիֆադա (Հունաստան)##
Գլիֆադա (Հունաստան)

Գլիֆադայում է գտնվում Գլիֆադիական Էլլադական ուղղափառ եկեղեցու մետրոպոլիայի ամբիոնը։ Մայր տաճարը՝ թագավորական սուրբ առաքելական Կոնստանտինի և Ելենի եկեղեցին։

Աշխարհագրություն խմբագրել

Գլիֆադա քաղաքը մտնում է Մեծ Աթենքի կազմի մեջ և համարվում է հունական մայրաքաղաքի ամենապերճաշուք և ամենանրբաձև քաղաքներից մեկը։ Տեղակայված է հարավային Աթենքում, արևելյան Էլինիկոնում, հին և ներկայում փակված աթենական «Էլինոկոն» օդանավակայանի հարևանությամբ[3]։ Քաղաքի արևմտյան մասը դուրս է գալիս Սարոնիկոս ծոց, արևելքում նա հասնում է Իմիտոս լեռնաշղթայի հարավային լանջերին, նրանից հարավ գտնվում են Վարի և Վուլա քաղաքները, հյուսիս՝ Արիրուպոլիս։ Քաղաքը բաժանված է երկու շրջանների․ Անո-Գլիֆադայի և Կատո-Գլիֆադայի։ Անո-Գլիֆադային միացված են Դիկիգորիկան (Δικηγορικά), Պիրնարին (Πυρνάρι), Տերպիսիֆեյան (Τερψιθέα), Էվրիալին (Ευρυάλη)[4], Էգլան (Αίγλη) և Էկսոնան։ Կատո-Գլիֆադային միացված են Գլիֆադայի կենտրոնը և Այոս-Նիկոլաոսը։

Պատմություն խմբագրել

Հին Աթենքում այս վայրում գտնվել է Էկսոնա (Αιξωνή) դեմը։ Էկսոնան հայտնի էր էկսոնական սուլթանկայով (բարաբուլա)։ Ինչպես նաև այստեղ շատ զարգացած էր գուղատնտեսությունը, սա եղել է ամենազարգացած տնտեսական դեմերից մեկը։ Կլիսֆենի վարչական վերափոխումից հետո Էկսոնա դեմը կապվեց Կեկրոպական ֆիլեին։ Ըստ Ստրաբոնի Էկսոնա դեմը գտնվում էր Գալիմունտոմ (ներկայում Ալիմոս) և Էկսոնիդական Գալամի (Ներկայում Վուլա) դեմերի միջև[5]։

Դեմը սահմանակից էր Իմիտոսի և Սարոնիկոսի հետ, համապատասխանաբար արևելքում և արևմուտքում։ Հյուսիսային մասը սկսվում է Իմիտոս լեռնաշղթայի «Գիրիզմոս» վայրից («Γυρισμός», Պիրնարի) և ավարտվում է Էլինիկոնով, ծովածոցով։ Ըստ Ստրաբոնի Էկսոնա դեմի դիմաց գտնվում էր Գիդրուսսան (Υδρούσσα)[5]։ Էկսոնիդական Գալամիի հարավային սահմանը անցնում էր Իմիտոսի լեռներից մեկով։

Էկսոնան բնակեցվել է նեոլիթի ժամանկաշրջանում (մ․ թ․ ա․ 6000-2800)։ Վաղ էլլադական ժամանակաշրջանում (մ․ թ․ ա․ 2800-2000) Պունտ (Πούντα) հրվանդանից հարավ գտնվում է մեծ գերեզմանատուն։ Ենթադրվում է, որ այստեղ եղել է աքսորավայր և գերեզմանատունը մինչէլլադական ժամանակաշրջանից է։

Գոյություն է ունեցել միկենյան աքսորավայր, որի գերեզմնատունը՝ մնացած ուշ էլլադական ժամանկաշրջանից II և III, հայտնաբերվել է Պունտ հրվանդանից արևելք։ Էկսոնան համարվում է Թեսևսի միավորյալ տասներկուերորդ քաղաքը, որի անունը Ստրաբոնը չի տալիս Ֆիլոխորայի մասին հաղորդման ժամանակ[5]։

Ալիկիում հայտնաբերված երկրաչափական ոճի (մ․ թ․ ա․ IX—VIII դար) ծաղկամաններն ապացուցում են, որ Էկսոնան անընդհատ մարդաբնակ է եղել բրոնզի դարի ավարտից հետո։ Արխաիկ ժամանակաշրջանում (մ․ թ․ ա․ VII—VI դար) Էկսոնան եղել է գյուղական համայնք։ Մ․ թ․ ա․ VI դարի վերջին Պիսիստրատոսի ագրարային քաղաքականության շնորհիվ Էսոնայում զարգացավ գյուղատնտեսությունը։ Դասական ժամանակաշրջանում Էկսոնայի կենտրոնը դարձավ Պիրնարի շրջանը, որտեղ հայտնաբերվել են այդ ժամանակաշրջանում կառուցված փլատակներ։ Էկսոնայի կենտրոնով անցնում էր հին ճանապարհ դեպի Սունիոն։ Ճանապարհի երկայնքով գտնվում է դասական դարաշրջանի հիանալի մեծ գերեզմանատուն տպավորիչ հուշարձաններով։ Այդ դարաշրջանում Էկսոնան գտնվում էր դեմի ներքին մարզում, իսկ Պոնտ ծովախորշում գտնվում էր Էկսոնայի նավահանգիստը։

Հռոմեական և բյուզանդական ժամանակաշրջաններում Էկսոնան տեղափոխվեց Պունտ, որի մասին վկայում են փլատակները, որոնք կառուցվել են քրիստոնեության առաջացման ժամանակաշրջանում։ Էկսոնան մնաց գյուղատնտեսական շրջան մինչև XX դարը։ Օսմանական տիրապետության ժամանակաշրջանում ներկայիս Գլիֆադայի տարածքը բաժանվեց երկու շրջանների՝ Խասանից (Χασάνι, ներկայումս Էլինիկոն) մինչև Վուլա, և Աթենք-Վարի ճանապարհից մինչև ծով։

Էկսոնան վերանվանվեց Գլիֆադա XX դարի սկզբին։ Անվանումը ստացել է հունարեն γλύφάδα «Աղի աղբյուր»-ից, գոյություն ունեցող մի քանի խմելու ջրի ջրհորների շնորհիվ։ 1929 թվականին շրջանը, որը մինչև այդ պատկանում էր Բրախամի համայնքին(ներկայումս Այոս-Դիմիտրիոս), դարձավ անկախ միություն։ 1943 թվականի վարչական վերափոխմամբ Գլիֆադան և Էլինիկոնը վերացան և նրանց միաձուլմամբ առաջացավ Էվրիալա համայնքը։ Երկու տարի անց Էվրիալան վերանվանվեց Գլիֆադա։

Առաջին տները կառուցվել են 1920 թվականին և օրինական կառուցվեց քաղաքը[6]։ Լողափը դեպի իրեն է ձգում զբոսաշրջիկներին։ Զարգանում է ժամանակակից քաղաք-բուժավայրը։ 1926 թվականին (ΦΕΚ 424Α) ստեղծվեց Գլիֆադա միությունը, 1943 թվականին (ΦΕΚ 174Α)՝ Էվրիալի համայնքը, 1945 թվականին (ΦΕΚ 180Α) համայնքը վերանվանվեց Գլիֆադա[7]։

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ առողջարանը անկում ապրեց։ Զարգացավ անասնապահությունը, Գլիֆադայի այգիները դարձան արոտավայրեր։ Գլիֆադան տուժեց ռմբակոծությունից։ Վոսպորու (Βοσπόρου) շրջանը ավերվեց, քանի որ գտնվում էր ոչ մեծ օդանավակայանի հարևանությամբ, որը ավելի ուշ օգտագործվեց որպես ռազմական։ Վոսպորու շրջանում ապրում էր մոտավորապես 100 փախստական ընտանիք, որոնք աշխատում էին որպես արհեստագործներ, առևտրականներ, «Էլինիկոնե» օդանավակայանի աշխատողներ, որը ընդարձակվեց և ընդարձակման պատճառով 1967 թվականին վտարվեցին։

Անո-Գլիֆադա շրջանը՝ Տերպսիֆեի տարածքը, սկսեց աճել 1960-ական թվականններից հետո։ Այստեղ գտնվում էին ոչխարանոցներ և արոտավայրեր ոչխարների համար։

Նշանակությունը խմբագրել

Գլիֆադան համարվում է ոչ միայն Աթենքի հարավային արվարձաններից խոշորագույնը, այլ նաև հարուստ և հայտնի աթենքացիների՝ տեղի էստրադայի, գրականության և սպորտի աստղերի մեծ մասի բնակավայրերը գտնվում են հենց այստեղ։ Այս քաղաքը երկար ժամանակ եղել է միլիարդատեր Արիստոտել Օնասիսի և իր ընտանիքի անդամների բնակավայրը։ Քաղաքում գտնվում է նրբաձև ակումբների, ռեստորանների զգալի մասը․ այն կառուցվել է թանկարժեք ամառանոցներով և հայտնի է իր լողափերով։ Այստեղ գտնվող զբոսանավերի նավահանգիստը ունի 4 նավամատույց, յուրաքանչյուրը 130-ից 300 մետր երկարությամբ։ Ավելի պերճաշուք և նորաձև խանութները Գլիֆադայում տեղակայված են Պոսիդոնոս պողոտայում և Պանդորաս (Πανδώρας) փողոցում, ինչպես նաև Կիպրու (Κύπρου), Գրիգորիու-Լամբրակի (Γρηγορίου Λαμπράκη) և Դիմարխու-Անգելու-Մետաքսա (Δημάρχου Άγγελου Μεταξά) փողոցներում։

Քանի որ առաջ Գլիֆադային մոտ գտնվող օդանավակայանը ակտիվորեն օգտագործվում էր ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից, քաղաքում կա սահմանված ամերիկա-հունական կլիմա, որը զգացվում է ինչպես Գլիֆադայի հասարակական կյանքում, այնպես էլ սրճարանների և ռեստորանների մենյուներում, տեղի ակումբների սովորույթներում և այլն։ Գլիֆադայի ամառանոցները և ճոխ նստավայրները Եվրոպայում ամենաթանկերի թվին են պատկանում։ Այս բոլոր տեղի ծովային ենթակառուցվածքը ճոխ և թանկարժեք խանութներով ու բուտիկներով, ամառանոցներով և էլեգանտ ռեստորաններով, զբոսանավ-ակումբների, գոլֆի և գիշերային ակումբներով ստացել է «Աթենական Ռիվերիա» անվանումը։

Գլիֆադայի ծովափին տեղակայված է ծովային կրիաների պահպանման և փրկության կայանը։

Տրանսպորտ խմբագրել

Վուլիագմենիս պողոտան Գլիֆադան բաժանում է Անո-Գլիֆադայի և Կատո-Գլիֆադայի[3]։

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն, մարդ
1991 63733[8]
2001 83665[8]
2011 87305[2]

Քաղաքներ-եղաբայրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 {{статья |заглавие = Απογραφή πληθυσμού — κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός) |ссылка = http://dlib.statistics.gr/Book/GRESYE_02_0101_00098%20.pdf |язык = el |место = Πειραιάς |издательство = Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας |год = 2009 |том = I |страницы = 333 |issn = 1106-5761 |ref = Απογραφή πληθυσμού
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Δελτίο τύπου. Ανακοίνωση των αποτελεσμάτων της Απογραφής Πληθυσμού-Κατοικιών 2011 για το Μόνιμο Πληθυσμό της Χώρας» (PDF) (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 28 Δεκεμβρίου 2012. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  3. 3,0 3,1 3,2 Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М.: Роскартография, Омская картографическая фабрика, 2001. — (Страны мира «Европа»). — 2000 экз.
  4. «Ευρυάλη (Αττικής και Βοιωτίας)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. 5,0 5,1 5,2 Страбон. География. IX.1.21, с. 378
  6. «Γλυφάδα (Αττικής και Βοιωτίας)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  7. «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων. Δ. Γλυφάδας (Αττικής)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  8. 8,0 8,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.