Ավրելիանոս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լուցիոս Դոմիցիոս Ավրելիանոս (լատ.՝ Lucius Domitius Aurelianus, սեպտեմբերի 9, 214[1][2][3], Սիրմիում, Պանոնիա, Հին Հռոմ - սեպտեմբերի 25, 275[4], Չորլու, Tekirdağ Metropolitan Municipality, Թեքիրդաղի մարզ, Թուրքիա), Հռոմի կայսր 270 - 275 թթ.։ Կլավդիոս Գոթացի կայսեր օրոք զորահրամանատար էր, Կլավդիոսի մահից հետո 270 թ. բանակի կողմից հռչակվում է կայսր։ Սենատն անմիջապես ճանաչում է Ավրելիանոսի լիազորությունները։
Ավրելիանոս | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | սեպտեմբերի 9, 214[1][2][3] |
Ծննդավայր | Սիրմիում, Պանոնիա, Հին Հռոմ |
Մահացել է՝ | սեպտեմբերի 25, 275[4] (61 տարեկան) մարդասպանություն |
Վախճանի վայր | Չորլու, Tekirdağ Metropolitan Municipality, Թեքիրդաղի մարզ, Թուրքիա |
Երկիր | Հին Հռոմ |
Տոհմ | Illyrian emperors? |
քաղաքական գործիչ |
Ավրելիանոսի կառավարումը նշանավորվել է մի շարք փայլուն հաղթանակներով. նա հետ է մղել կայսրության Դանուբյան սահմանի վրա բարբարոսների հարձակումները, ճնշել է Եգիպտոսում բռնկված ապստամբությունը և նորից միացրել է Գալլիան Հռոմեական կայսրությանը։ Արևելքում Ավրելիանոսը երկու կայծակնային ռազմարշավների արդյունքում ջախջախել է Պալմիրայի տերությունը՝ գերելով նրա թագուհի Զենոբիային։
Բացի դրանից Հռոմ քաղաքը արտաքին թշնամու հարձակումներից պաշտպանելու նպատակով Ավրելիանոսը շրջապատել այն 19,3 կմ երկարություն ունեցող հզոր պարսպներով։ Անցկացրել է նաև ֆինանսական համակարգի բարեփոխում՝ վերականգնելով հռոմեական դրամի արժեքը։ Պետական կրոն է հռչակել Արևի պաշտամունքը՝ հալածանքներ ծավալելով քրիստոնյաների դեմ։
Սպանվել է պալատական դավադրության արդյունքում։
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 https://pantheon.world/profile/person/Aurelian