Հունգարիայի զինված ուժեր

Հունգարիայի զինված ուժեր (հունգ.՝ Magyar Honvédség), Հունգարիայի զինված ուժերը կազմված են Հունգարական ժողովրդական բանակից (ՀԺԲ), որի մեջ մտնում են ցամաքային և ՀՕՊ-ի զորքերը, սահմանապահ զորքերից և բանվորական միլիցիայից։ ՀԺԲ ղեկավարում է պաշտպանության մինիստրը։ Զինված ուժերի ղեկավարությունը ըստ սկզբունքի միանձնյա է։ Քաղաքական աշխատանքը ղեկավարում է Գլխավոր քաղաքական վարչությունը։ Զորքերում, հիմնարկություններում և ռազմա-ուսումնական հաստատություններում կան քաղբաժիններ։ Հունգարիայի զինված ուժերը սկսել են կազմավորվել 1945 թվականի փետրվարից, երկիրը նացիստական լծից ազատագրելու ընթացքում։ Պատերազմի ավարտից և պրոլետարիատի դիկտատուրայի հաղթանակից հետո ՀԺԲ դարձավ պրոլետարիատի դասակարգային բանակը։ Զինված ուժերը համալրվում են 1960 թվականին ընդունված -«Հայրենիքի պաշտպանության մասին օրենքի» համաձայն, զորակոչային տարիքը 18 տարեկանն է, զինծառայության պարտադիր ժամկետը՝ 2 տարի։ Սպայական կադրերը պատրաստվում են ռազմ, ուսումնարաններում և Միկլոշ Զրինյիի անվան ռազմական ակադեմիայում։

Հունգարիայի զինված ուժեր

Դրոշ
Տեսակզինված ուժեր
Երկիր Հունգարիա
Հիմնադրված էմայիսի 16, 1848
ԿառուցվածքHungarian Ground Forces? և Hungarian Air Force?
Գլխավոր շտաբԲուդապեշտ, Հունգարիա
Կայքhonvedelem.hu
 Military of Hungary Վիքիպահեստում

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։